ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 200 |
քաղ. Մոսկվա |
«ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»)։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ԾՐԱԳԻՐ
Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման միջոցառումների («ճանապարհային քարտեզ»)
|
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողը |
Իրագործման ժամկետը |
|
1. «Եվրասիական տնտեսական միության տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Համաձայնագիր) նախագծի շուրջ տարաձայնությունների, այդ թվում՝ հետևյալ հարցերի կարգավորումը՝ ա) տրանսպորտի տեսակները, որոնցով փոխադրման ժամանակ օգտագործվում են տեխնիկական (տեխնոլոգիական) միջոցները (էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքներ) (այսուհետ՝ նավիգացիոն կապարակնիքներ) բ) նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների տարանցիկ փոխադրումների հետագծման համակարգի (այսուհետ՝ հետագծման համակարգ) կիրառման ընդգրկումը տարածքային սկզբունքի հիման վրա, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքների միջև երրորդ երկրների տարածքներով ապրանքների փոխադրման դեպքում գ) այն դեպքերը և ապրանքների կատեգորիաները, որոնց նկատմամբ կիրառվում է հետագծման համակարգը |
Համաձայնագրի նախագծի լրամշակում տարաձայնությունների կարգավորման արդյունքների հիման վրա Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացում և, անհրաժեշտության դեպքում՝ դրա լրամշակում Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում և Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
2020 թվականի I - II եռամսյակ |
|
2020 թվականի III - IV եռամսյակ | |||
|
2021 թվականի I - II եռամսյակ | |||
|
2. Անդամ պետություններում հետագծման համակարգի ազգային օպերատորների (այսուհետ՝ ազգային օպերատորներ) սահմանում |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետություններ |
2020 թվականի I - II եռամսյակ |
|
3. Ապրանքների մաքսային տարանցման դեպքում հետագծման համակարգի կիրառման մոդելի սահմանում, որով նախատեսվում են անդամ պետությունների միասնական մոտեցումների մշակում հետևյալի մասով՝ |
առաջարկների ներկայացում Հանձնաժողով |
անդամ պետություններ |
2019 թվականի IV եռամսյակ |
|
ա) այն տեղեկությունների կազմը, որոնք պետք է պարունակի նավիգացիոն կապարակնիքը բ) ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերի փոխգործակցությունները (անմիջապես միմյանց միջև եւ (կամ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ) գ) նավիգացիոն կապարակնիքների տեղադրում և հանում իրականացնող անձինք (մաքսային մարմինների աշխատակիցներ, լիազորված կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք), ինչպես նաև տեղադրման ու հանման վայրերը (Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, Միության մաքսային սահմանին, Միության մաքսային տարածքում, ընթացուղում) դ) նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով տրանսպորտային միջոցի փոխադրման դեպքում (1 կապարակնիք՝ ամբողջ ընթացուղու համար կամ առանձին կապարակնիք՝ յուրաքանչյուր անդամ պետությունում) ե) ազգային օպերատորների և մաքսային մարմինների միջև փոխանակման ենթակա տեղեկատվության կազմը զ) մաքսային մարմինների համար ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին հասանելիության ռեժիմը (մաքսային մարմինների համար հասանելիությունն իրենց անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգին կամ բոլոր անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին) է) մաքսային մարմինների և գործընթացի այլ մասնակիցների գործողությունները նավիգացիոն կապարակնիքներից տարբեր ազդանշաններ ստանալու (անհրաժեշտ ազդանշանները չստանալու) դեպքում ը) հնարավոր առավելությունները, որոնք կարող են տրամադրվել անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին նավիգացիոն կապարակնիքների օգտագործման դեպքում՝ ներառյալ մաքսային հսկողության և հսկողության այլ տեսակների (մաքսային ձևականություններ, երաշխիքային մեխանիզմներ «մաքսային տարանցում» ընթացակարգի, տրանսպորտային, կարանտինային բուսասանիտարական, անասնապահական հսկողության (վերահսկողության) դեպքում) կիրառումը դյուրացնելու վերաբերյալ առաջարկները թ) հայտարարատուի հետ ազգային օպերատորի համատեղ պարտավորությունը մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով, այդ թվում՝ նշված պարտավորության անցումը (սահմանազատումը) մեկ ազգային օպերատորից մեկ այլ ազգային օպերատորի |
Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի II եռամսյակ |
|
4. Նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող տիպային պահանջների սահմանում (մինչև Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ նախատեսված միասնական պահանջների սահմանումը) |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի II եռամսյակ |
|
5. Անդամ պետություններում գիտափորձերի (միակողմ և համատեղ) անցկացում ապրանքների փոխադրման դեպքում նավիգացիոն կապարակնիքների օգտագործման թեստավորման մասով, որոնց արդյունքները հաշվի կառնվեն հետագծման համակարգին վերաբերող մասով նորմատիվ իրավական ակտերի մշակման դեպքում |
գիտափորձերի մասնակիցների տեղեկատվությունը դրանց անցկացման արդյունքների վերաբերյալ |
անդամ պետություններ |
2019 թվականի IV եռամսյակ- 2020 թվականի II եռամսյակ |
|
6. Ապրանքների մաքսային տարանցման դեպքում ռիսկերը նվազեցնելուն ուղղված միջոցների կիրառման նկատմամբ մոտեցումների միասնականացման մասով հարցերի մշակում |
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի որոշում |
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա |
2020 թվականի I եռամսյակ |
|
7. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրասնպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի ուղարկում անդամ պետություններ՝ այն ներպետական ընթացակարգերի կատարման համար, որոնք անհրաժեշտ են դրա ստորագրման համար |
Հանձնաժողովի խորհրդի կարգադրություն |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի I - II եռամսյակ |
|
8. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների պատրաստում, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրի և հետագծման համակարգի կիրառումն ապահովելու համար (այսուհետ՝ «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն) |
«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի մշակում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի I - II եռամսյակ |
|
«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման անցկացում և, անհրաժեշտության դեպքում՝ դրա լրամշակում |
2020 թվականի III – IVեռամսյակ | ||
|
«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում, և «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում |
2021 թվականի I - II եռամսյակ | ||
|
9. Հանձնաժողովի ակտերի և անդամ պետությունների նորմատիվ-իրավական ակտերի մշակում և ընդունում, որոնք ապահովում են հետագծման համակարգի կիրառումն ապրանքների մաքսային տարանցման դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված լիազորություններին համապատասխան՝ ներառյալ նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող տիպային պահանջների սահմանումը «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ տրամադրվող իրավասության շրջանակներում և նավիգացիոն կապարակնիքներից տարբեր ազդանշաններ ստանալու (անհրաժեշտ ազդանշաններ չստանալու) դեպքում մաքսային մարմինների և գործընթացի այլ մասնակիցների գործողությունների կարգի սահմանում |
Հանձնաժողովի ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման օրվանից հետո կես տարվա ընթացքում |
|
10. Հետագծման համակարգի՝ Միության այլ թվային նախագծերի հետ փոխգործակցության (ապրանքների հետագծելիություն, թվային տրանսպորտային միջանցքներ, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթեր և այլն) կազմակերպման վերաբերյալ առաջարկների մշակում |
Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի ընդհանուր ֆունկցիոնալ ենթակառուցվածքի մոդել |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2020 թվականի I -II եռամսյակ |
|
11. Անդամ պետությունների վարչական օրենսդրությամբ նախատեսված նորմերի մոտարկման մասով աշխատանքների կատարում՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործման հետ կապված մաքսային կանոնները խախտելու համար սահմանված պատժամիջոցների համաչափությունն ապահովելու համար, և զեկույցի ներկայացում Հանձնաժողովի խորհուրդ |
անդամ պետությունների զեկույց |
անդամ պետություններ |
2020 թվականի IV եռամսյակ |