ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 152

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »      ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

«Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »      ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներին համապատասխան՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զեկուցել սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված միջոցների իրագործման արդյունքների մասին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20    թվականի

թիվ     կարգադրության

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերով որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 12-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 29 որոշում։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 31 որոշում։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 85 որոշում։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 118 որոշում։