ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործմանն ուղղորդված միջոցառումների պլանի 14-րդ կետի իրագործման նպատակներով՝
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրով (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) նախատեսված կոնտակտային կետերի գործառույթները կատարում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները՝
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Ժամանակավոր համաձայնագրով կարգավորվող ցանկացած հարցով՝ Ժամանակավոր համաձայնագրի 1.7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի հետ համատեղ՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով՝ Ժամանակավոր համաձայնագրի 4.9-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտի հետ համատեղ՝ սանիտարական և բուսասանիտարական կարգավորման հարցերով՝ Ժամանակավոր համաձայնագրի 5.11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
Առևտրային քաղաքականության դեպարտամենտը՝ Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտի հետ համատեղ՝ մաքսային կարգավորման հարցերով՝ Ժամանակավոր համաձայնագրի 7.9–րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|