ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 114
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ
 
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

16 հուլիսի 2019 թվականի

թիվ 114

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ ու 7-րդ կետերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթի 19-րդ կետի իրականացման նպատակով՝

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիրը։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել տեղեկատվություն՝ որպես սույն կարգադրությամբ հաստատված ծրագրի համապատասխան միջոցառումների պատասխանատու համակատարողներ նշանակված լիազորված մարմինների մասին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հուլիսի 16-ի

 թիվ 114 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված 2019-2020 թվականների միջոցառումների

 

Միջոցառման

անվանումը

Ակնկալվող

արդյունքը

Կատարման

ժամկետը

Կատարողը

(օպերատորը)

Ընդհանուր գործընթացի հերթական

համարը՝ ցանկին համապա-տասխան*

2019

թվական

2020 թվական

1

2

3

4

5

6

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմակերպչական, մեթոդական և տեխնիկական ապահովման զարգացում, այդ թվում՝

         

1) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգի մշակում՝ տեղեկագրքերի և դասակարգիչների վարման ու տարածման ուղղությամբ՝ Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, Միության

անդամ պետությունների (այսուհետ՝

անդամ պետություններ) լիազորված

մարմիններ

 

2) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների վարման և կիրառման վերաբերյալ հրահանգչական-մեթոդական փաստաթղթերի բովանդակությանն ու ձևակերպմանը ներկայացվող պահանջների մշակում

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I–II եռամսյակներ

Հանձնաժողով,

անդամ պետությունների լիազորված

մարմիններ

 

3) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի շրջանակներում միջազգային տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառման ու դրանց տեղայնացված տարբերակների վարման տիպային կարգի մշակում

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

2. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառվող համընդհանուր համակարգային տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում և հաստատում, ինչպես նաև դրանց մշակման մոտեցումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.

         

անդամ պետություններում ըստ տնտեսական գործունեության տեսակների կիրառվող՝ արտադրանքի դասակարգիչների ներդաշնակեցման մոտեցումների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանց հիման վրա միասնական դասակարգչի ձևավորման հնարավորության գնահատում

3. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի շրջանակներում միջազգային տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառման ու դրանց տեղայնացված տարբերակների վարման կարգի սահմանում

ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ արտադրանքի ազգային դասակարգիչների ներդաշնակեցման մոտեցումների վերաբերյալ առաջարկություններ պարունակող հաշվետվություն

IV եռամսյակ

I եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

Միության շրջանակներում միջազգային տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառման կարգի սահմանում՝ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) օդանավակայանների և ավիաընկերությունների տեղեկագրքի և ՄԱԿ–ի LOCODE ծածկագրային նշագրերի ցուցակի (Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի թիվ 16 հանձնարարականը «ՄԱԿ-ի LOCODE ՝ նավակայանների և այլ կետերի դասակարգիչ») մասով

Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ քաղաքացիական ավիացիայի և ջրային տրանսպորտի հարցերով ենթակոմիտեների նիստերի արձանագրություններ, Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

4. Մտավոր սեփականության ոլորտում տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում ու հաստատում՝

         

1) մտավոր սեփականության ոլորտում կիրառվող փաստաթղթերի տեսակների դասակարգիչ, այդ թվում՝ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հետ կապված ընթացակարգերն անցկացնելիս կիրառվող փաստաթղթերի

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

21,22,23

2) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի հիմնական բնութագրերի տեղեկագիրք (ըստ տեսակի և առաջնահերթության)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի հրահանգը Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվելու օրվանից 6 ամիս

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

22

3) իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի գործողությունների կատարման դեպքում վճարվող տուրքերի տեսակների տեղեկագիրք, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության ապրանքների ապրանքային նշանների, սպասարկման նշանների և (կամ) ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի հրահանգը Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվելու օրվանից 6 ամիս

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

22-23

5. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում և հաստատում՝

         

1) չափագիտական բնութագրերի դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով***, անդամ պետությունների լիազորված մարմիններ

38

2) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I–II եռամսյակներ

Հանձնաժողով***, անդամ պետությունների լիազորված մարմիններ

35,36

3) նորմատիվ-տեխնիկական այն փաստաթղթերի տեղեկագիրք, որոնք ներառված են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմքով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I–II եռամսյակներ

Հանձնաժողով***, անդամ պետությունների լիազորված մարմիններ

35,36

4) նորմատիվ-տեխնիկական այն փաստաթղթերի տեղեկագիրք, որոնք ներառված են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ փորձանմուշների և նմուշների ընտրության կանոններ

6. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեղեկագրքերի և դասակարգիչների մեջ փոփոխությունների կատարում

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-II եռամսյակներ

Հանձնաժողով***, անդամ պետությունների լիազորված մարմիններ

35,36

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

35,36,37

7. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում ու հաստատում՝

         

1) անասնաբուժական դեղապատրաստուկների կարգավիճակների կամ դրանց սերիաների ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

2) անասնաբուժական դեղապատրաստուկների հատուկ բնութագրերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

3) անասնաբուժական դեղապատրաստուկների բացթողման ձևերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

4) անասնաբուժական դեղապատրաստուկների նշանակությունների (կիրառման ոլորտների) տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

5) անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների մոտ հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

6) անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների մոտ հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների տեղեկատվական կարգավիճակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

7) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահանջներին համապատասխանության հավաստման սերտիֆիկատների կարգավիճակների ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

8) կենդանիների այն տեսակների ցանկ՝ որոնց համար նախատեսված են անասնաբուժական դեղապատրաստուկներ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

9) մարդու՝ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

10) սանիտարական միջոցառումների (ժամանակավոր սանիտարական միջոցառումների) ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

11) արտադրանքի՝ սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին անհամապատասխանության ցուցանիշների ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

8. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտի տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների կատարում

         

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագիրք

9. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում և հաստատում՝

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-II եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

 

1) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակերի շրջանառության ոլորտին վերաբերող՝ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

27,31

2) մասնագիտությունների դասակարգիչ՝ ըստ կրթության (դեղամիջոցների արտադրությանը և շրջանառությանը վերաբերող մասնագիտությունների մասով)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

27,31

3) ծառայողների պաշտոնների դասակարգիչ (դեղամիջոցների արտադրությանը և շրջանառությանը վերաբերող պաշտոնների մասով)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

27,31

4) գիտական աստիճանների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

27,31

5) դեղամիջոցների շրջանառության ընթացքում վերահսկվող կազմակերպությունների տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

28

6) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների անվտանգության մոնիթորինգի և որակի հսկողության արդյունքներով ընդունված որոշումների տեսակների ցանկեր

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, «Առողջապահության ոլորտում փորձաքննությունների և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն (Բելառուսի

28, 30, 34

       

Հանրապետություն)** (այսուհետ՝ Փորձաքննությունների կենտրոն) (դեղամիջոցներին առնչվող որոշումների մասով), Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն (Ռոսզդրավնադզոր)** (բժշկական արտադրատեսակներին առնչվող որոշումների մասով))

 

7) դեղապատրաստուկներ արտադրող կազմակերպությունների՝ տեսչական ստուգման ենթակա գործունեության տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն (Ռուսաստանի առողջապահության նախարարություն)**)

31

8) դեղապատրաստուկների բնութագրերի դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն**)

27

9) դեղամիջոցների խմբային, համընդհանուր և քիմիական անվանումների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն**» դաշնային պետական բյուջետային հիմնարկ (Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

10) հոմեոպաթիկ նյութի անվանումների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

11) դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով,անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

26, 28-30

12) դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

13) բժշկական արտադրատեսակների բժշկական կիրառման ոլորտների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով,անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

 

14) օրգանիզմ դեղապատրաստուկների ներարկման եղանակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III- IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն**)

29

15) դեղապատրաստուկի գրանցման դոսյեի կառուցվածքային տարրերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III- IV եռամսյակներ

 

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն**)

26

10. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտի տեղեկագրքերում և դասակարգիչներում փոփոխությունների կատարում՝

         

1) մասնագիտությունների դասակարգիչ՝ ըստ կրթության (դեղամիջոցների արտադրությանը և շրջանառությանը վերաբերող մասնագիտությունների մասով)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

27, 31

2) ծառայողների պաշտոնների դասակարգիչ (դեղամիջոցների արտադրությանը և շրջանառությանը վերաբերող պաշտոնների մասով)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ

27, 31

3) դեղամիջոցների շրջանառության ընթացքում հսկողության ենթակա կազմակերպությունների տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

28

4) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների անվտանգության մոնիթորինգի և որակի հսկողության արդյունքներով ընդունված որոշումների տեսակների ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն** (դեղամիջոցների վերաբերյալ որոշումների մասով), Ռոսզդրավնադզոր**

(բժշկական արտադրատեսակների վերաբերյալ որոշումների մասով))

28, 30, 34

5) դեղապատրաստուկներ արտադրող կազմակերպությունների՝ տեսչական ստուգման ենթակա գործունեության տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն**)

31

6) դեղապատրաստուկների բնութագրերի դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն**)

B2G

7) դեղամիջոցների խմբային, համընդհանուր և քիմիական անվանումների դասակարգիչ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ****

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

8) հոմեոպաթիկ նյութի անվանումների տեղեկագիրք

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ****

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

9) դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի տեղեկագիրք

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ****

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով,անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

26, 28-30

10) դեղամիջոցների արտադրության ժամանակ օգտագործվող օժանդակ նյութերի գործառութային նշանակությունների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

11) բժշկական արտադրատեսակների բժշկական կիրառման ոլորտների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով,անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

 

12) դեղամիջոցների միջազգային չարտոնագրված անվանումների տեղեկագիրք

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

13) դեղաչափի չափման միավորի և դեղապատրաստուկների բաղադրության մեջ մտնող ակտիվ նյութերի խտության դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

14) դեղաձևերի անվանացանկ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

15) դեղապատրաստուկների փաթեթվածքի կոմպլեկտավորող միջոցների տեղեկագիրք

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

16) դեղաբուսական հումքի դասակարգիչ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

26, 28-30

17) Եվրասիական տնտեսական միության բժշկական արտադրատեսակների անվանացանկ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռոսզդրավնադզոր**)

32, 34

18) դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների դասակարգիչ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

19) դեղամիջոցների երկրորդային (սպառողական) փաթեթվածքների տեսակների դասակարգիչ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ)

26, 28-30

20) դեղամիջոցների արտադրության ոլորտում արտադրական գործունեության տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն**)

27

21) դեղամիջոցների անատոմիական թերապևտիկ քիմիական դասակարգիչ

տեղեկագրքի (դասակարգչի) թարմացված տեղեկություններ՝ Միության տեղեկատվական պորտալում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ**)

26

22) դեղապատրաստուկի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն**, Փորձաքննությունների կենտրոն)

26

23) դեղապատրաստուկի գրանցման գործի փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն**, Փորձաքննությունների կենտրոն)

26

24) բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի քննարկման ժամանակ ձևակերպվող փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռոսզդրավնադզոր**)

26, 32

25) դեղապատրաստուկի գրանցման դոսյեի փոփոխությունների տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

26

26) դեղամիջոցների որակի՝ հսկողության ենթակա ցուցանիշների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

28

27) բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռոսզդրավնադզոր**)

32

28) բժշկական գործունեություն կազմող աշխատանքների և ծառայությունների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով,անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

33

29) բժշկական արտադրատեսակների օգտագործման հետ կապված անբարենպաստ իրադարձությունների տեսակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռոսզդրավնադզոր**)

34

30) օրգանիզմ դեղապատրաստուկների ներարկման եղանակների դասակարգիչ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ****

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն**)

29

31) դեղապատրաստուկի գրանցման դոսյեի կառուցվածքային տարրերի տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ****

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Փորձաքննությունների կենտրոն**)

26

32) դեղամիջոցների արտադրության փուլերի (փուլեր) ցանկ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ**)

26

33) հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգում

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ռուսաստանի առողջապահության նախարարություն, Ռուսաստանի առողջապահության նախարարության «ԲԿՄՓԳԿ» ԴՊԲՀ**)

29, 57

34) բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարվող փոփոխությունների տեսակների տեղեկագիրք

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

III-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետությունների լիազորված մարմիններ (Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարություն**)

B2G

 

* Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկ։

** Տեղեկագրքի (դասակարգչի) մշակմանը և վարմանը մասնակցող օպերատոր (օպերատորներ)։

*** Տեղեկագրքի (դասակարգչի) մշակմանը և վարմանը մասնակցող օպերատորը (օպերատորները) Հանձնաժողովի կողմից որոշվում է (են) լրացուցիչ։

**** Միջոցառման իրականացման ժամկետը նշված է մոտավորապես, իրականացման փաստացի ժամկետում պետք է հաշվի առնվի Հանձնաժողովի կոլեգիայի կողմից դասակարգչի (տեղեկագրքի) հաստատման ամսաթիվը։