ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 179 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՐԱՖԻԿԻ ԹՈՂԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով գնագոյացման միասնական մոտեցման մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՐԱՖԻԿԻ ԹՈՂԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Էլեկտրակապի ծառայությունների առևտրի կարգի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելվածի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով գնագոյացման միասնական մոտեցումը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի « » թիվ որոշմամբ |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով գնագոյացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն փաստաթուղթը մշակված է էլեկտրակապի ծառայությունների առևտրի կարգի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելվածի թիվ 1 հավելված) 14-րդ կետի հիման վրա և նշված պայմանագրի XV բաժնին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 24 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների առևտրի, հիմնադրման ու գործունեության կարգավորման կանոններին համապատասխան սահմանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով գնագոյացման միասնական մոտեցումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էլեկտրակապի ծառայությունների բոլոր մատակարարների համար ընդհանուր՝ գնագոյացման սկզբունքները:
2. Սույն փաստաթուղթը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են անդամ պետությունների էլեկտրակապի ծառայությունների շուկայի մասնակիցների և (կամ) իրավասու մարմինների գործունեության հետ՝ մի անդամ պետության տարածքից մի այլ անդամ պետության տարածք թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով գնագոյացմանը վերաբերող մասով:
3. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
շուկայի՝ միացվող մասնակից՝ մի անդամ պետության շուկայի մասնակիցը, որի էլեկտրակապի ցանցը միացվում է մի այլ անդամ պետության շուկայի մասնակցի էլեկտրակապի ցանցին.
սակագին՝ թրաֆիկի թողանցման ծառայության մասով միավորի արժեք.
թրաֆիկ՝ ժամանակի որոշակի միջակայքի ընթացքում էլեկտրակապի միջոցների կողմից ստացվող կանչերի, հաղորդագրությունների, ազդանշանների և այլ տվյալների հոսքով ստեղծվող բեռնվածություն.
թրաֆիկի թողանցման ծառայություն՝ անդամ պետությունների էլեկտրակապի փոխգործակցող ցանցերի միջև թրաֆիկի թողանցման մասով շուկայի մասնակիցների պահանջի բավարարմանն ուղղված էլեկտրակապի ծառայություն.
շուկայի մասնակիցներ՝ թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով մատակարարներ և (կամ) ստացողներ հանդիսացող անդամ պետությունների էլեկտրակապի օպերատորներ:
Սույն փաստաթղթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) և էլեկտրակապի ծառայությունների առևտրի կարգով (նշված արձանագրության թիվ 1 հավելված) սահմանված իմաստներով:
II. Թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով գնագոյացման հիմնական սկզբունքների ցանկ
4. Գնագոյացումը թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով իրականացվում է հետևյալ սկզբունքների պահպանման պայմանի դեպքում՝
ա) թափանցիկություն և որոշակիություն.
բ) խտրականության անթույլատրելիություն.
գ) շուկայական մեխանիզմների օգտագործում.
դ) տնտեսական հիմնավորվածություն.
ե) տարբերակման թույլատրելիություն.
զ) փոխադարձություն և իրավահավասար գործընկերություն:
III. Թափանցիկության և որոշակիության սկզբունք
5. Սակագները սահմանվում են շուկայի մասնակցի կողմից թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով սակագների հաշվարկման ընդունված և (կամ) կիրառվող մեթոդաբանության (այսուհետ՝ մեթոդաբանություն) հիման վրա:
6. Կիրառվող մեթոդաբանությունը պետք է լինի բաց և հասանելի՝ բացառությամբ շուկայի մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան պաշտպանվող՝ գաղտնի կամ այլ տեղեկատվություն պարունակող տեղեկությունների:
7. Շուկայի մասնակիցները չպետք է մերժեն շուկայի մյուս մասնակիցներին այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որն անհրաժեշտ է թրաֆիկի թողանցման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հարցվող տեղեկատվությունը շուկայի մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան վերաբերում է պաշտպանվող՝ գաղտնի կամ այլ տեղեկատվության շարքին:
IV. Խտրականության անթույլատրելիության սկզբունք
8. Մի անդամ պետության շուկայի մասնակիցը մյուս անդամ պետությունների թրաֆիկի թողանցման ծառայություններ ստացողներին իր գործունեության ընթացքում ապահովում է հավասար և անխտրական պայմաններ՝ կիրառվող սակագներին վերաբերող մասով:
9. Իրավասու մարմիններն ապահովում են էլեկտրակապի ծառայությունների շուկայի գործունեության անխտրական ռեժիմ, թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով տրամադրման և ստացման հասանելիության հավասար պայմաններ, ինչպես նաև շուկայի մասնակիցների գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ տնտեսական խթանների ստեղծում:
10. Շուկայի՝ միացվող մասնակիցների համար սակագները սահմանվում են ոչ պակաս բարենպաստ մակարդակով, քան այն սակագները, որոնք նախատեսված են թրաֆիկի թողանցման այն համանման ծառայությունների համար, որոնք մատուցվում են շուկայի՝ միացվող մասնակցի կողմից, նույն (նման) հանգամանքներում շուկայի մասնակիցներին, որոնց հետ արդեն կնքվել են թրաֆիկի թողանցման համանման ծառայությունների մատուցման պայմանագրեր և որոնք գործում են համադրելի պայմաններում:
V. Շուկայական մեխանիզմների օգտագործման սկզբունք
11. Սակագները սահմանվում են բարեխիղճ մրցակցության վրա հիմնված գնագոյացման շուկայական մեխանիզմների օգտագործմամբ:
Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է թրաֆիկի թողանցման առանձին ծառայությունների սակագների պետական կարգավորում, նման սակագները սահմանվում են այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
12. Իրավասու մարմիններն ապահովում են՝
ա) թրաֆիկի թողանցման ծառայությունների փոխհատուցման հավելումների, հատուկ հարկման.,
բ) այնպիսի միջոցների, որոնք թույլ են տալիս սահմանել գնագցման և խտրական սակագներ շուկայի առանձին մասնակիցների համար,
գ) թրաֆիկի թողանցման ծառայությունների հաշվին էլեկտրակապի ծառայությունների սուբսիդավորման,
դ) էլեկտրակապի այլ ծառայությունների հաշվին թրաֆիկի թողանցման ծառայությունների սուբսիդավորման չկիրառումը:
VI. Տնտեսական հիմնավորվածության սկզբունք
13. Սակագները սահմանվում են՝ ելնելով թրաֆիկի թողանցման ծառայությունների մասով շուկայի մասնակցի տնտեսապես հիմնավորված ծախսերից՝ հաշվի առնելով շուկայի կոնյունկտուրան:
14. Թրաֆիկի թողանցման ծառայություններ մատուցելիս շուկայի մասնակիցների փոխգործակցությունն իրականացվում է սույն փաստաթղթի 13-րդ կետին համապատասխան սահմանված սակագների հիման վրա:
15. Մեթոդաբանության մեջ նախատեսվում է շուկայի մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան սակագների ձևավորման ժամանակ հաշվառման չենթարկված ծախսերի ցանկ (օրինակ՝ թրաֆիկի թողանցման ծառայությունների մատուցման համար ոչ անհրաժեշտ ցանցի տարրերի կամ սարքավորման վճար):
VII. Տարբերակման թույլատրելիության սկզբունք
16. Սակագները շուկայի մասնակցի կողմից կարող են տարբերակվել՝ պայմանավորված թրաֆիկի թողանցման մասով մատուցվող ծառայությունների ծավալով` ելնելով այն բանից, որ այդ ծառայությունների ծավալի աճը ենթադրում է սակագնի իջեցում:
VIII. Փոխադարձության և իրավահավասար գործընկերության սկզբունք
17. Շուկայի մասնակիցները միջոցներ են ձեռնարկում՝ ուղղված շուկայի փոխգործակցող մասնակիցների, ինչպես նաև թրաֆիկի թողանցման մասով ծառայություններ ստացողների տնտեսական շահերի հաշվեկշռի ապահովմանը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|