ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հուլիսի 2019 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Մ. Սուբբոտինին՝ ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 
Նախագիծ
 
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում համագործակցության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարությունը, այսուհետ՝ Կողմեր,

կարևորելով մի կողմից` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և մյուս կողմից` Արգենտինայի Հանրապետության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը,

գիտակցելով գյուղատնտեսության առաջատար դերը պարենային անվտանգությունն ապահովելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու Արգենտինայի Հանրապետության տնտեսությունները զարգացնելու հարցում,

նշելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության տարածքներում փոխադարձ առևտրի ընթացքում անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը,

հատուկ նշանակություն տալով գյուղատնտեսական գիտությունների բնագավառում նվաճումների, գյուղատնտեսական արտադրություն վարելու փորձի, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նորագույն տեխնոլոգիաների և մշակումների փոխանակմանը, ինչպես նաև էկոլոգիական երկրագործության զարգացման հեռանկարների հարցերին,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, արդյունավետության բարձրացման և այդ համագործակցությունն առավելագույն արդյունավետության հասցնելու Կողմերի ջանքերն ինտենսիվացնելու նպատակով,

նշելով փոխադարձ առևտրի ծավալների մեծացման ներուժի առկայությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Արգենտինայի Հանրապետությունում,

առաջնորդվելով փոխադարձ առևտրի հարցերում հավասարության և թափանցիկության սկզբունքներով,

փոխըմբռնման հանգեցին հետևյալի վերաբերյալ՝

1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադրված են համագործակցություն իրականացնել ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում հետևյալ ուղղություններով՝

ա) աջակցություն՝

գյուղատնտեսության զարգացմանը,

ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում տեխնոլոգիաների փոխանցման զարգացմանը,

բուսաբուծության, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանը,

անասնաբուծության, այդ թվում՝ տոհմային գործի զարգացմանը, սննդի և վերամշակման արդյունաբերության ճյուղերի զարգացմանը,

գյուղատնտեսության վարման հաջողված գործելակերպերի տարածմանը,

գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակումից ստացված մթերքների առևտրի զարգացմանը.

բ) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների, ինչպես նաև առևտրի կարգավորման՝ գյուղատնտեսական արտադրանքի առևտրի զարգացման վրա ազդելու ունակ միջոցների կիրառման հարցերով փոխգործակցություն.

գ) ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացում.

դ) հետազոտություններ և նորարարություններ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում.

ե) գյուղատնտեսական կենսաանվտանգություն և կենսատեխնոլոգիաներ.

զ) գյուղատնտեսական տեխնիկա.

է) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։

2. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի հետևյալի միջոցով՝

ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փորձի փոխանակում.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության փոխադարձ առևտրի վիճակի վրա ազդելու ունակ՝ առևտրի կարգավորման միջոցների մասին տեղեկատվության փոխանակում.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում իրականացվող միջոցների մասին տեղեկատվության փոխանակում.

գյուղատնտեսական ապրանքների և պարենի առևտրում խոչընդոտների հայտնաբերում ու դրանք նվազեցնելու և վերացնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ապրանքաշրջանառության դինամիկայի մասին վիճակագրական տեղեկատվության փոխանակում.

փոխադարձ խորհրդատվությունների, տեսաժողովների, գործնական սեմինարների, քննարկումների և խնդրահարույց հարցերին վերաբերող այլ միջոցառումների անցկացում և դրանց լուծում տալու առաջարկությունների մշակում.

աջակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության գործարար շրջանակների, միավորումների և գործարար համայնքների համագործակցությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով.

համագործակցության այլ ձևերի իրագործում:

3. Կողմերը սույն հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունը զարգացնելու նպատակով կարող են մշակել համատեղ միջոցառումներ անցկացնելու ծրագրեր:

Կողմերը կձգտեն միջոցառումներն անցկացնել հաջորդաբար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Արգենտինայի Հանրապետության տարածքներում։

4. Կողմերը կփոխանակվեն տեղեկատվությամբ սույն հուշագրի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և Արգենտինայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել միայն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, իսկ երրորդ երկրներին՝ միայն այն տրամադրող Կողմի համաձայնության դեպքում։

Տեղեկատվության փոխանակումը սույն հուշագրի շրջանակներում իրականացվում է ռուսերենով, անգլերենով կամ իսպաներենով:

5. Կողմերը համագործակցության գործնական նշանակությունը բարձրացնելու նպատակով մտադիր են, որպես կանոն, տարին առնվազն 1 անգամ հանդիպումներ անցկացնել ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների կամ ղեկավարների տեղակալների (այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց) մակարդակով, ընդ որում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կազմում կարող են ընդգրկվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ։

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այդ հանդիպումներին կարող են մասնակցել փորձագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք։

6. Սույն հուշագրի իրագործման նպատակներով՝ Կողմերի փոխգործակցության համակարգումը կիրականացվի՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի միջոցով.

Արգենտինայի Հանրապետության արտադրության և աշխատանքի նախարարության ագրոարդյունաբերության գծով կառավարական քարտուղարության կողմից՝ Միջազգային ագրոարդյունաբերական շուկաների ազգային վարչության միջոցով։

7. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում ֆինանսական ու իրավական պարտավորություններ։

8. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

9. Սույն հուշագրի իրագործման հետ կապված հարցերը Կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների միջոցով:

10. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

11. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է _________ քաղաքում, 2019 թվականի _______«______» ___ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով, անգլերենով և իսպաներենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

Արգենտինայի Հանրապետության

արտադրության և աշխատանքի

նախարարության

ագրոարդյունաբերության

գծով կառավարական

քարտուղարության կողմից՝