ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 182
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 182

քաղ. Մոսկվա

 

««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնման համակարգ» նախագծի անձնագրում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »     ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի անձնագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործման մասին» 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշումն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ ««Աշխատանք առանց սահմանների միասնականացված որոնման համակարգ» նախագծի անձնագրի 7-րդ բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.

«Ազգային պատվիրատու-համակարգող» բառերը փոխարինել «Ազգային պատվիրատու-համակարգող (Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն, Ղազախստանի Հանրապետութունից՝ Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայություն և Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն, Ռուսաստանի Դաշնությունից՝ Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայություն)» բառերով.

«Ազգային բաղադրիչի օպերատոր» բառերը փոխարինել «Ազգային բաղադրիչի օպերատոր» (Հայաստանի Հանրապետությունից՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրամ, «Բելառուսի Հանրապետությունից՝ «Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետությունից՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության «Աշխատանքային ռեսուրսների զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերություն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության՝ կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն, Ռուսաստանի Դաշնությունից՝ «Բյուջետային և ֆինանսական տեխնոլոգիաներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)» բառերով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան