ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 183 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏԱԳԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական նախագծի հետագա իրագործման միջոցների մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական նախագծի հետագա իրագործման միջոցների մասին
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 74 որոշմանը համապատասխան իրականացվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի ձևավորման մասով փորձնական նախագծի իրագործման ընթացքի մասին տեղեկատվությունը (այսուհետ համապատասխանաբար՝ տեղեկացման համակարգ, փորձնական նախագիծ)՝
1. Երկարաձգել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) միջպետական թեստավորման ուրվագծի շրջանակներում՝ տեղեկացման համակարգի թեստային շահագործման անցկացման ժամկետը մինչև 2020 թվականի հունիսի 1-ը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել տեղեկացման համակարգի գործունեությունը փորձնական ռեժիմով ինտեգրված համակարգի արդյունավետ ուրվագծի շրջանակներում՝ 2020 թվականի հունիսի 15-ից:
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝
ա) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կատարել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 8 հանձնարարականը չկատարելու պատճառների մանրամասն վերլուծություն և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
բ) ապահովել փորձնական նախագծի իրագործման համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասնակցությունը ինտեգրված համակարգի միջպետական թեստավորման ուրվագծի շրջանակներում փորձնական նախագծի թեստային շահագործման անցկացման աշխատանքներում.
գ) սույն կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ ապահովել տեղեկացման համակարգի բաղադրիչների գործունեությունը փորձնական ռեժիմով ինտեգրված համակարգի արդյունավետ ուրվագծի շրջանակներում:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին փորձնական նախագծի իրագործման և արդյունքների մասին:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |