ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 135
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

6 օգոստոսի 2019 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 34 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2019-2020 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի օգոստոսի 6-ի
թիվ 135 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2019-2020 թվականների գիտահետազոտական աշխատանքների ծրագրում կատարվող

 

1. I բաժնից «Էներգետիկայի դեպարտամենտ» ենթաբաժինը հանել։

2. «Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 10 գիտահետազոտական աշխատանք» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների՝ 9 գիտահետազոտական աշխատանք»։

3. II բաժնում՝

ա) «Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժնի 2-րդ կետում «2019 թվական» բառերը փոխարինել «2019-2020 թվականներ» բառերով.

բ) «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժնում՝

6-րդ կետը հանել.

«Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 8 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 7 ԳՀԱ» բառերով.

գ) «Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ.

 

«Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

 

1. «Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրների հետ արտաքին առևտրի զարգացման հեռանկարների հետազոտում և Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական ներուժի իրագործման համար խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկների մշակում՝ ազատ առևտրի վերաբերյալ նոր համաձայնագրերի շրջանակներում» ԳՀԱ

2019 թվական

 

 

Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ

 

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

 

1. «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային փորձի և գործելակերպի հետազոտում, սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ազգային (տարածաշրջանային) ծրագրի ներդրման և իրագործման հայեցակարգային ու մեթոդական հիմքերի մշակում, սպառողական, այդ թվում՝ անդրսահմանային վեճերի արտադատական կարգավորման, սպառողների իրավական աջակցության մեխանիզմների ստեղծում» ԳՀԱ

2019-2020 թվականներ

 

2. «Եվրասիական տնտեսական միությունում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության արդյունավետության բարձրացման հայեցակարգի և մեթոդական ապահովման մշակում՝ արտադրանքի ու ծառայությունների անկախ փորձաքննության միջպետական ստանդարտացման և ընթացակարգերի ներդրման հիման վրա» ԳՀԱ

2019-2020 թվականներ

 

Ընդամենը՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտում՝ 2 ԳՀԱ

 

Էներգետիկայի դեպարտամենտ

 

1. «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնների նախագծերի լրամշակում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը նշված կանոններին համապատասխան ներդաշնակեցնելու անհրաժեշտության գնահատում և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ու զարգացման նկատմամբ մոնիթորինգի համակարգի վերաբերյալ առաջարկների մշակում» ԳՀԱ

2019-2020 թվականներ

 

Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ»:

4. «Ընդամենը՝ ըստ վերսկսվող աշխատանքների՝ 20 գիտահետազոտական աշխատանք» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդամենը՝ ըստ վերսկսվող աշխատանքների՝ 23 գիտահետազոտական աշխատանք»։

5. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 30 գիտահետազոտական աշխատանք» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 32 գիտահետազոտական աշխատանք»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան