ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 181
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 181

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »     ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին

 

Հիմնվելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 7-րդ կետի «ա» ենթակետի վրա, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության վրա և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման բարձր մակարդակի միջոցառումների պլանը կատարելու նպատակով՝

1. Ստեղծել «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբ:

2. Հաստատել կից ներկայացվող՝

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը.

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի ի թիվ

կարգադրությամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման բարձր մակարդակի միջոցառումների պլանը (այսուհետ՝ բարձր մակարդակի պլան) կատարելու նպատակով և սահմանում է «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ համապատասխանաբար՝ նախագիծ, համակարգող խումբ) գործունեության կարգը:

2. Համակարգող խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:

3. Սույն հիմնադրույթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրով և բարձր մակարդակի պլանով սահմանված նշանակություններով:

 

II. Համակարգող խմբի հիմնական խնդիրները

 

4. Համակարգող խմբի հիմնական խնդիրներն են՝

ա) նախագծի կառավարման մեթոդաբանության սահմանումը.

բ) նախագծային գործունեության համակարգումը.

գ) նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգը և նախագծի իրագործման ընթացքի մասին հաշվետվությունների նախապատրաստումը՝ համակարգող խմբի կողմից սահմանվող ձևով.

դ) անհրաժեշտության դեպքում նախագծի փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

ե) նախագծի մասնակիցների միջև առկա խնդրահարույց հարցերի և տարաձայնությունների քննարկումը.

զ) նախագծի ընդունման-հանձնման փորձարկումների, այդ թվում՝ մատուցվող ծառայությունների փորձաքննության կազմակերպումը.

է) նախագծային գործունեության համակարգման հետ կապված այլ գործառույթների իրականացումը։

 

III. Նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգի հարցերով համակարգող խմբի գործառույթները

 

5. Նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգի անցկացմանն ուղղված գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից՝ նախագծի միջոցառումների կատարողի հետ փոխգործակցությամբ։

6. Նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգն ու արդյունքների վերլուծությունն իրականացվում են՝ հաշվի առնելով նախագծի անձնագրում նշված նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները։ Նպատակային ցուցիչներից և ցուցանիշներից շեղվելու դեպքում համակարգող խմբի կողմից նախապատրաստվում են նախագծի փաստաթղթերում փոփոխություներ կատարելու մասին առաջարկություններ և անցկացվում են այլ շտկող միջոցառումներ։

7. Հրապարակայնության և նախագծի իրագործման նկատմամբ անկախ մոնիթորինգ ապահովելու համար Միության պաշտոնական կայքում հրապարակվում են նախագծի անձնագիրը, նախագծի իրագործման ընթացքի մասին հաշվետվությունները, կատարողի, կոնսորցիումի մասին տեղեկատվությունը, այլ տեղեկություններ՝ բացի սահմանափակ տարածման տեղեկություններ կամ առևտրային գաղտնիք պարունակող նյութերից։

8. Նախագծի իրագործման նկատմամբ մոնիթորինգի ընթացքում համակարգող խմբի կողմից ոչ պակաս, քան տարին 2 անգամ նախապատրաստվում են հաշվետվություններ (ներառյալ ամփոփիչ հաշվետվությունը) և ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից այն քննարկվելու նպատակով: Հաշվետվության ձևը սահմանվում է համակարգող խմբի կողմից:

 

IV. Համակարգող խմբի կազմը և գործունեությունը

 

9. Համակարգող խմբի կազմը և դրա ղեկավարը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

Համակարգող խմբի կազմում ընդգրկելու համար ներկայացվում են թեկնածուներ նախագծի մասնակիցների թվից:

Ընդ որում, համակարգող խմբի կազմում պարտադիր ընդգրկվում են Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչները:

10. Համակարգող խմբի ղեկավարը՝

ա) ղեկավարում է համակարգող խմբի գործունեությունը և կազմակերպում է համակարգող խմբի վրա դրված խնդիրների կատարումը.

բ) համակարգող խմբի անդամների հետ համաձայնեցմամբ սահմանում է համակարգող խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) հաստատում է համակարգող խմբի նիստի օրակարգը.

դ) նախագահում է համակարգող խմբի նիստերին.

ե) ստորագրում է համակարգող խմբի նիստերի արձանագրությունները (այսուհետ՝ արձանագրություն).

զ) իրականացնում է համակարգող խմբի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողություններ:

11. Համակարգող խմբի ղեկավարի տեղակալը նշանակվում է համակարգող խմբի ղեկավարի կողմից՝ համակարգող խմբի անդամների թվից:

12. Համակարգող խմբի ղեկավարի տեղակալը համակարգող խմբի ղեկավարի բացակայության ընթացքում իրականացնում է սույն հիմնադրույթի 10-րդ կետով նախատեսված՝ համակարգող խմբի ղեկավարի գործառույթները:

13. Համակարգող խմբի պատասխանատու քարտուղարը նշանակվում է համակարգող խմբի ղեկավարի կողմից՝ Հանձնաժողովի աշխատակիցների թվից, ինչը Հանձնաժողովի առաջին նիստին ամրագրվում է արձանագրության մեջ:

14. Համակարգող խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է՝

ա) համակարգող խմբի նիստի օրակարգի նախագիծը նախապատրաստելը, ինչպես նաև այն աշխատանքային խմբի ղեկավարին (ղեկավարի տեղակալին) հաստատման համար ներկայացնելը.

բ) համակարգող խմբի անդամներին ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 10 աշխատանքային օր առաջ համակարգող խմբի նիստի օրակարգը և դրան կից նյութերը, ինչպես նաև դրա անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկատվությունն ուղարկելը (այդ թվում նաև՝ էլեկտրոնային եղանակով).

գ) արձանագրությունները վարելը, դրանք համակարգող խմբի ղեկավարի (ղեկավարի տեղակալի) ստորագրմանը ներկայացնելը և արձանագրությունների պատճեններն ուղարկելը համակարգող խմբի անդամներին.

դ) համակարգող խմբի նիստի նյութերը նախապատրաստելու և ներկայացնելու նկատմամբ հսկողությունը.

ե) նյութերի նախապատրաստումն այն դեպքում, երբ համակարգող խումբը որոշում է ընդունել նախագծի իրագործման հարցերին վերաբերող՝ Հանձնաժողովի ակտի նախագծի մշակման անհրաժեշտության մասին.

զ) արձանագրություններում առկա որոշումները կատարելու նկատմամբ հսկողությունը:

 

V. Համակարգող խմբի աշխատանքի կարգը

 

15. Համակարգող խմբի նիստի օրակարգը ձևավորվում է համակարգող խմբի ղեկավարի և անդամների առաջարկությունների հիման վրա:

16. Նախագծի իրագործման համար պատասխանատու՝ անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) առաջարկով կամ համակարգող խմբի ղեկավարի հրավերով դրա նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ազգային բաղադրիչների օպերատորները, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անկախ փորձագետներ, որոնց իրավասությանն են վերապահվում քննարկվող հարցերը:

Համակարգող խմբի ղեկավարի հրավերով դրա նիստերին կարող են մասնակցել համակարգող խմբի անդամներ չհանդիսացող այլ անձինք:

17. Համակարգող խմբի նիստերին անդամ պետությունների հրավիրված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող կազմակերպությունները և անձինք:

18. Համակարգող խմբի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և ձևակերպվում են արձանագրությամբ:

Յուրաքանչյուր անդամ պետության կողմից ձայնի իրավունք ունի այդպիսի անդամ պետության լիազորված մարմնի ներկայացուցիչը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ազգային օպերատորի ներկայացուցիչը:

19. Համակարգող խմբի պատասխանատու քարտուղարն ապահովում է համակարգող խմբի անդամներին նիստի արձանագրության պատճենի ուղարկումը՝ ոչ ուշ, քան համակարգող խմբի նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Համակարգող խմբի գործունեությանն առնչվող արձանագրությունները և մյուս փաստաթղթերը պահվում են համակարգող խմբի պատասխանատու քարտուղարի մոտ:

21. Համակարգող խմբի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի ի թիվ

կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի

 

Մինասյան Կարինե Աղասու՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետությունից՝

Գրիգորյան Արշակ Լևոնի՝

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն

Եգանյան Արմեն Ժորայի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ

Պարանյան Սամվել Սերգեյի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Առուշանյանց Պյոտր Բորիսի՝

Բելառուսի՝ ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն

Գորբաչ Պավել Ֆրանցի՝

Բելառուսի՝ ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Կալինովսկի Ալեքսանդր Ալեքսանդրի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ձեռնարկատիրության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Կուչուկ Սվետլանա Իվանի՝

Բելառուսի՝ ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամի ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ

Չեբոտար Յուրի Ադամի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բեկենով Արման Գալիմժանի՝

«Ղազախստանի արդյունաբերության և արտահանման կենտրոն «QazIndustry»» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինության ղեկավարի տեղակալ

Ջոլդիբաև Կայրատ Խալիկի՝

«Ղազախստանի արդյունաբերության և արտահանման կենտրոն «QazIndustry»» բաժնետիրական ընկերության զարգացման և տեղական բովանդակության մոնիթորինգի տնօրինության ղեկավար

Ժապարկուլով Նուրժան Բակիտի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վարչության ղեկավար

Կարբենով Ռուսլան Նուռլանի՝

«Ղազախստանի արդյունաբերության և արտահանման կենտրոն «QazIndustry»» բաժնետիրական ընկերության տնտեսական ինտեգրման տնօրինության գլխավոր փորձագետ

Կադիրովա Նազիրա Մուրատի՝

Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության արդյունաբերական զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի ներքին բովանդակության զարգացման վարչության ղեկավար

Սեյդումանով Ադիլ Մանատի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի արդյունաբերական նորարարական համագործակցության զարգացման վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Բորոնչիև Շամիլ Իսմայիլի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի մեքենաշինության, մետալուրգիայի և շինարարական նյութերի վարչության պետ

Կուլով Իսկենդեր Տալանտի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհան» կենտրոն» պետական ձեռնարկության վերլուծական բաժնի վարիչ

Մալաբաև Մեդերբեկ Մուրատբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի՝ նախագծերի իրագործման բաժնի մասնագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Դոժդև Վլադիմիր Սվյատոսլավի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության թվային տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն

Կրասնորուժենկո Միխայիլ Սերգեյի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ռազմավարական զարգացման և կորպորատիվ քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական քաղաքականության իրագործման մեթոդաբանական ապահովման բաժնի պետի տեղակալ

Մելնիկով Իլյա Գեորգիի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ռազմավարական զարգացման և կորպորատիվ քաղաքականության դեպարտամենտի կորպորատիվ հսկողության բաժնի պետ

Սեմյոնով Կոնստանտին Վիկտորի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության թվային տեխնոլոգիաների դեպարտամենտի թվային տեխնոլոգիաների ծրագրերի մշակման բաժնի խորհրդական

Ուչենով Ալեքսեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ռազմավարական զարգացման և կորպորատիվ քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Աբարբեկովա Աիդա Միրզաշի՝

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ալիսովա Աննա Վիտալիի՝

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական քաղաքականության, միջպետական ծրագրերի և նախագծերի բաժնի խորհրդական

Գավրիչյով Ալեքսեյ Եվգենիի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի տեղակալ

Գալանամատիս Ալեքսանդր Նիկոլայի՝

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտի մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ

Գրիդնև Վիկտոր Վյաչեսլավի՝

Կոլեգիայի նախագահի օգնական

Ժետպիսովա Այնուր Կաբիլդինի՝

Կոլեգիայի նախագահի օգնական

Իզմայլովա Ելենա Յուրիի՝

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի մտավոր սեփականության իրավական պահպանության բաժնի պետ

Կանդրաշին Յարոսլավ Անատոլիի՝

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի՝ մրցակցության, իրավական ապահովման և մեթոդաբանության ոլորտում քաղաքականության բաժնի պետի տեղակալ

Կոլիև Լեոնիդ Վլադիմիրի՝

Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության խորհրդատու

Կուշնիրենկո Ելենա Անդրեյի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի ոլորտային համագործակցության համակարգային պայմանների բաժնի պետ

Մեկշուն Միլենա Ալեքսանդրի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի կարգավորման հատուկ հարցերի բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

Օմուրալիև Միրլան Ժումաբեկի՝

Կոլեգիայի նախագահի օգնական

Պավլյուկ Անդրեյ Նիկոլայի՝

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտի ենթակառուցվածքի բաժնի պետի տեղակալ

Պետրով Ալեքսանդր Վլադիմիրի՝

Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական.

Ռեուտով Եվգենի Վլադիմիրի՝

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտի բնական մենաշնորհների բաժնի պետ

Տիգրանյան Տիգրան Մկրտիչի՝

Կոլեգիայի նախագահի օգնական

Տիմոֆեև Վլադիմիր Անատոլիի՝

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ

Տկաչ Պավել Նիկոլայի՝

Կոլեգիայի նախագահի օգնական

Շումիլին Դմիտրի Վադիմի՝

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի արդյունաբերական քաղաքականության, միջպետական ծրագրերի և նախագծերի բաժնի պետ