ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
6 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործունեության համակարգի ստեղծման մասով սուբյեկտների անդրսահմանային նույնականացման նախաձեռնությունը մշակելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային նույնականացման համակարգի ստեղծման մասով նախաձեռնությունը մշակելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Միության անդամ պետությունների շահագրգռվածությունը նշված նախաձեռնության հետագա մշակման հարցում՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել՝
«Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային նույնականացման համակարգի մշակում» թեմայով ուսումնասիրության անցկացում.
Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված փորձագետների մասնակցությունը տվյալ գիտահետազոտական աշխատանքը կատարողների ընտրության մասով մրցույթի ընթացակարգերում։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |