ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 օգոստոսի 2019 թվականի

թիվ 34

քաղ. Չոլպոն-Աթա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին՝ նկատի ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այն նիստի ընթացքում արձանագրության նախագիծը ստորագրման ներկայացնելու նպատակահարմարությունը, որի անցկացումը նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ, առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով՝ համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 42-րդ հոդվածում՝

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման՝ պայմանավորված Միության մաքսային սահմանով ապրանք տեղափոխող անձանցով, ապրանքների ծագումով (այդ թվում՝ այն դեպքերում, երբ ապրանքների ծագումն անհայտ է կամ համարվում է չհաստատված), գործարքների տեսակներով և այլ հանգամանքներով։

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 35-րդ, 36-րդ և 40-րդ հոդվածների դրույթները, սույն հոդվածի 6-րդ կետը և 43-րդ հոդվածը, Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերը և երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերը։

Սույն կետի դրույթները, այդ թվում՝ կիրառվում են այն դեպքում, երբ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ չի կիրառվում սույն Պայմանագրի 34-րդ հոդվածով նախատեսված առավել բարենպաստության ռեժիմը։».

6-րդ կետում՝

առաջին պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝» բառերով.

երկրորդ պարբերության մեջ «միասնական մաքսային սակագնի հետ» բառերը փոխարինել «միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի հետ» բառերով, «այլ անդամ պետություններ» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների տարածքներ» բառերով, «դրույքաչափերով» բառը փոխարինել «տուրքերի դրույքաչափերով» բառերով».

2) 52-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։».

3) 54-րդ հոդվածի 4-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումներ իրականացնելու կարգը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։».

4) 74-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրության մեջ սահմանելու՝

1) սույն Պայմանագրի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ.

2) տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքը ճանաչելու այլ (լրացուցիչ) պայմաններ.

3) անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշները կանխարգելելու և հայտնաբերելու մասով լիազորությունների իրականացման ժամանակ նախազգուշացում տալու հիմքերն ու կարգը.

4) այնպիսի գործողությունների (անգործության) կատարման անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացումներ անելու հիմքերն ու կարգը, որոնք կարող են հանգեցնել անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման:».

5) 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 85

 

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովի լիազորությունները

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովն իրականացնում է.

սույն բաժնի կատարման դիտանցում.

անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում կարգավորման համար լիազորված պետական մարմինների, տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի կազմակերպությունների և անդամ պետությունների էներգետիկ ռեսուրսների շուկաների մասնակիցների փոխգործակցության կազմակերպատեխնիկական ապահովում՝ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման և գործունեության ժամանակ.

Միության մարմինների՝ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորմանը վերաբերող ակտերի իրագործման դիտանցում։».

6) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 991 հոդվածով.

 

«Հոդված 991

 

VI բաժնին առնչվող անցումային դրույթները

 

Նախքան Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործարկումը` սույն Պայմանագրի թիվ 5 հավելվածի 40-րդ և 41-րդ կետերում նշված տեղեկատվությունն ուղարկվում է էլեկտրոնային կապուղիներով՝ տվյալ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթերի գրաֆիկական էլեկտրոնային պատճենների տեսքով։».

7) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 3 հավելված).

2-րդ կետում՝

տասներեքերորդ պարբերության մեջ «լիազոր մարմինների» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների» բառերով.

տասնյոթերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Տեղեկագրքի տարատեսակներն են՝ ժողովածուները, ցուցակները, տեղեկատուները, վերգրությունները, բառարանները և այբբենական, համակարգված, առարկայական, ժամանակագրական կամ որևէ այլ հատկանիշով կազմված տեղեկատվության այլ ցանկեր».

3-րդ կետի 5-րդ ենթակետը «հակագնագցման» բառից առաջ լրացնել «հատուկ,» բառով.

12-րդ կետի 3-րդ ենթակետում «ձևով» բառը փոխարինել «տեսքով» բառով.

31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Լիազորված մարմինների հետ անդամ պետության ազգային հատվածի պատվիրատուի փոխգործակցության կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ։».

8) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված).

3-րդ կետի չորրորդ պարբերության մեջ «պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման» բառերը փոխարինել «, հակագնագցման, փոխհատուցման» բառերով.

40-րդ կետի առաջին պարբերությունում «Աստանա» բառը փոխարինել «Նուր-Սուլթան» բառով.

41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու օրվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, մարմինը Հանձնաժողով է ուղարկում սույն արձանագրության 40-րդ կետով սահմանված տեղեկատվությունը՝ աճողական կարգով՝ սկսած օրացուցային տարվա սկզբից։»

լրացնել հետևյալ բովանդակությամբ 411 կետով՝

«411. Սույն արձանագրության 40-րդ և 41-րդ կետերում նշված տեղեկատվությունն ուղարկվում է էլեկտրոնային տեսքով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։».

43-րդ կետի առաջին պարբերության մեջ «40-րդ և 41-րդ կետերին» բառերը փոխարինել «40-րդ կետին» բառերով.

9) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 8 հավելված).

2-րդ կետում՝

վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ներմուծման քվոտա»՝ Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծման այն ծավալը (բնաիրային և (կամ) արժեքային արտահայտությամբ), որը գերազանցելու դեպքում ապրանքը Միության մաքսային տարածք չի մատակարարվում.».

երեսուներեքերորդ պարբերության մեջ «որոշակի ծավալի սահմանում» բառերը փոխարինել «ծավալը (բնաիրային և (կամ) արժեքային արտահայտությամբ)» բառերով.

74-րդ կետի երկրորդ պարբերությունը «առևտրի ոլորտում սահմանափակող գործողությունները» բառերը փոխարինել «առևտրի ոլորտում օտարերկրյա արտադրողների և անդամ պետությունների արտադրողների սահմանափակող գործողությունները և այդ արտադրողների միջև մրցակցությունը» բառերով.

105-րդ կետի առաջին պարբերության մեջ «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել ««Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում» բառերով.

130-րդ կետի 4-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «մատակարարվում են» բառերը փոխարինել «չեն մատակարարվում» բառերով.

170-րդ կետի առաջին պարբերության մեջ «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել ««Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում» բառերով.

190-րդ կետում՝

2-րդ ենթակետում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին],

3-րդ ենթակետում [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

201-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սույն արձանագրության 110-րդ, 111-րդ, 114 – 120-րդ, 175-րդ և 179 – 185-րդ կետերին համապատասխան ուսումնասիրություններ անցկացնելու դեպքում դիմումը կարող է հետ կանչվել դիմումատուի կողմից՝ կամ նախքան ուսումնասիրությունը սկսելը, կամ դրա իրականացման ընթացքում, սակայն ուսումնասիրություններ անցկացնող մարմնի կողմից սույն արձանագրության 224-րդ և 230-րդ կետերին համապատասխան շահագրգիռ անձանց ուսումնասիրությունների արդյունքներով արված հիմնական եզրակացությունների մասին տեղեկացնելու օրվանից ոչ ուշ։».

204-րդ կետում «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել ««Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում» բառերով.

242-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «անդամ պետության տարածքում` պայմանով, որ ստանում է ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի համապատասխան ներմուծողների և (կամ) նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող (հատուկ պաշտպանական ուսումնասիրություն անցկացնելու դեպքում) ապրանք կամ նույնանման ապրանք (հակագնագցման կամ փոխհատուցման ուսումնասիրություն անցկացնելու դեպքում) արտադրողների համաձայնությունը։» բառերով.

272-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

10) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված).

3-րդ կետի իններորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

5-րդ կետը տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության մասին հայտարարագրերի գրանցումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։

Միության տեխնիկական կանոնակարգերում Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների կողմից (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից) համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման պահանջներ սահմանելիս, այդ աշխատանքները դիմումատուի ընտրությամբ անցկացվում են հավատարմագրման պահանջվող ոլորտում գործող հավատարմագրում ունեցող և այդ ռեեստրում ընդգրկված համապատասխանության գնահատման ցանկացած մարմնում։».

11) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 12 հավելված).

2-րդ կետի հինգերորդ պարբերությունը «անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ երրորդ երկրի իրավասու մարմնի» բառերով, «պետք է» բառից հետո լրացնել «ներմուծվեն,» բառով.

17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Անդամ պետությունների միջև տեղափոխվող՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը, որոնք նախատեսված են միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներով, հաստատվում են Հանձնաժողովի կողմից։».

12) «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 14 հավելված).

4-րդ կետի 5-րդ ենթակետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն. «Այդ համաձայնեցման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից».

5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) յուրաքանչյուր անդամ պետության տնտեսությանն ուղղված՝ զուտ հիմունքով հաշվարկված ուղղակի ներդրումների ծավալը (ԱՄՆ դոլարով),

2) յուրաքանչյուր անդամ պետության կողմից ազգային տնտեսության մեջ կատարված՝ զուտ հիմունքով հաշվարկված ուղղակի ներդրումների ծավալը (ԱՄՆ դոլարով).».

13) «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 16 հավելված) 75-րդ կետի 2-րդ ենթակետը հանել.

14) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 19 հավելված) մեջ՝

2-րդ կետի 9-րդ ենթակետում «որոնք պաշտպանվում են անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «որոնց հասանելիությունը սահմանափակված է անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան» բառերով.

4-րդ կետի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Հանձնաժողովն իրականացնում է՝

1) դիմումի (նյութերի) ուսումնասիրում՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների այնպիսի խախտման նշանների առկայության վերաբերյալ, որը բացասաբար է ազդում կամ կարող է բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ դիմումի ուսումնասիրություն).

2) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացում (այսուհետ՝ քննության անցկացում).

3) անդամ պետությունների լիազոր մարմինների, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների), անդամ պետությունների իշխանության մարմինների, ֆիզիկական անձանց դիմումների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների այնպիսի խախտման վերաբերյալ գործի հարուցում և ուսումնասիրում, որը բացասաբար է ազդում կամ կարող է բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ գործի ուսումնասիրություն),

4) որոշման կայացում՝ այնպիսի գործողությունների կատարման անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացումներ, որոնք կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման (այսուհետ՝ նախազգուշացում), ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) կողմից կատարման համար պարտադիր որոշումների ընդունում, այդ թվում՝

Պայմանագրի XVIII բաժնով և սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) նկատմամբ տուգանային պատժամիջոցների կիրառման վերաբերյալ.

մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը դադարեցնելուն ուղղված գործողությունների կատարման, դրանց խախտման հետևանքների վերացման, մրցակցության ապահովման վերաբերյալ.

այնպիսի գործողություններ թույլ չտալու վերաբերյալ, որոնք կարող են խոչընդոտել մրցակցության առաջացումը և (կամ) կարող են հանգեցնել անդրսահմանային շուկայում մրցակցության սահմանափակմանը, վերացմանը և մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը՝ Պայմանագրի XVIII բաժնով և սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերում.

5) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայում գործող սուբյեկտներին), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտ (շուկայում գործող սուբյեկտ) չհանդիսացող ֆիզիկական անձանց ու ոչ առևտրային կազմակերպություններին՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ նախազգուշացում (այսուհետ՝ նախազգուշացում) տալը

6) անդամ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և այլ անձանց ներգրավելու հնարավորությամբ խորհրդակցությունների անցկացում (անհրաժեշտության դեպքում).

7) անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող անդամ պետությունների այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության մասով լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության հարցում և ստացում.

8) անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը յուրաքանչյուր տարի Միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացում և հավանության արժանացած հաշվետվության տեղադրում «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում.

9) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ ուսումնասիրված գործերով որոշումների տեղադրում «Ինտերնետ» ցանցում՝ Միության պաշտոնական կայքում.

10) Պայմանագրի XVIII բաժնի և սույն արձանագրության դրույթների իրագործման համար անհրաժեշտ այլ լիազորություններ:».

11-րդ կետում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Դիմումի ուսումնասիրման կարգը, քննություն անցկացնելու կարգը, գործի քննության կարգը, ինչպես նաև նախազգուշացում տալու կարգը հաստատվում են Հանձնաժողովի կողմից: Գործն ուսումնասիրելու նպատակով Հանձնաժողովի կողմից անցկացված՝ մրցակցության վիճակի վերլուծության արդյունքները ներառվում են գործի ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշման մեջ՝ բացառությամբ գաղտնի տեղեկատվության:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ հաշվետվության նախապատրաստման կարգը.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3– 5-րդ կետերին համապատասխան անթույլատրելի համարվող համաձայնագիր կնքելու, ինչպես նաև դրանցում մասնակցելու մասին կամավոր հայտնելու դեպքում պատասխանատվությունից ազատման կարգը։».

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Դիմումների ուսումնասիրության, քննությունների անցկացման, Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի նյութերի նախապատրաստման և նախազգուշացումների ներկայացման ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում):».

13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Դիմումի ուսումնասիրության, քննության անցկացման, գործի ուսումնասիրության, նախազգուշացում տալու հարցի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվությունը:».

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 – 134-րդ կետերով՝

«131. Դիմումի ուսումնասիրության շրջանակներում՝ բացառությամբ սույն արձանագրության 132-րդ կետով սահմանված դեպքերի, այն գործողությունները կանխելու նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցությունը թույլ չտալուն, սահմանափակելուն, վերացնելուն, Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը նախազգուշացում է տալիս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտին (շուկայում գործող սուբյեկտին), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներ (շուկայում գործող սուբյեկտներ) չհանդիսացող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպություններին:

Զգուշացումը նախապատրաստելու, տալու, ուղարկելու և դրա կատարման ժամկետը երկարաձգելու ընթացակարգը սահմանվում է դիմումների ուսումնասիրման կարգով:

132. Նախազգուշացում չի տրվում հետևյալ դեպքերից մեկի դեպքում՝

1) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան արգելված համաձայնությունների հատկանիշների հայտնաբերման.

2) ապրանքի մենաշնորհային բարձր կամ մենաշնորհային ցածր գներ սահմանելու, դրանք պահպանելու մասով՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքի շահագործման հատկանիշների հայտնաբերման.

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գործողություններում (անգործության մեջ) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման այնպիսի հատկանիշների հայտնաբերման, որոնց մասով նախորդ 24 ամիսների ընթացքում տրվել է զգուշացում կամ գործի ուսումնասիրության արդյունքներով ընդունվել է որոշում:

133. Զգուշացումը ենթակա է դրանում նշված ժամկետում պարտադիր ուսումնասիրման այն անձի կողմից, որին տրվել է այդ գգուշացումը:

Անձը, որին տրվել է զգուշացումը, դրա կատարման մասին ծանուցում է Հանձնաժողովին՝ զգուշացումը կատարելու համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում (ծանուցմանը կից պետք է ներկայացվեն հաստատող նյութեր):

Այն անձի հիմնավորված միջնորդության հիման վրա, որին տրվել է զգուշացումը, և այն դեպքում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ սահմանված ժամկետում նախազգուշացումը չի կարող կատարվել, Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը կարող է երկարաձգել նշված ժամկետը:

Սահմանված ժամկետում նախազգուշացումը կատարելու պայմանով քննություն չի անցկացվում, և նախազգուշացումը կատարած անձը մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքի նշանակման ձևով պատասխանատվության չի ենթարկվում:

Սահմանված ժամկետում զգուշացումը չկատարելու դեպքում Հանձնաժողովը, նշված ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր հետո, կայացնում է քննություն անցկացնելու վերաբերյալ որոշում:

134. Մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելու նպատակով՝ Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու կոլեգիայի անդամը տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տալիս է նախազգուշացում:

Տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձանց նախազգուշացում տալու համար հիմք է անդրսահմանային շուկայում պլանավորվող գործելակերպի մասին այդ անձանց հրապարակային հայտարարությունը, եթե այդ գործելակերպը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը, և միաժամանակ չկան հիմքեր քննություն անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունելու համար:».

57-րդ կետի առաջին պարբերությունում «Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության, Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրության հարցերի շուրջ» բառերը փոխարինել «դիմումներն ուսումնասիրելու, քննություններն անցկացնելու, գործերն ուսումնասիրելու հարցերի շուրջ» բառերով:

58-րդ կետի տասներորդ պարբերությունում «մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին», «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը հանել.

59-րդ կետում «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը հանել.

61-րդ կետի առաջին պարբերությունում, 74-րդ և 78-րդ կետերում «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը համապատասխան թվով և «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» բառերը հանել:

15) Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանության մեջ (նշված Պայմանագրի հավելվածի թիվ 21 հավելված).

1-ին բաժնում՝

1.3.1. ենթակետում «Ռուսաստանի Դաշնության սակագների հարցերով դաշնային ծառայություն (Ռուսաստանի ՍԴԾ)» բառերը փոխարինել « ըստ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և սպառման կանխատեսվող ամփոփիչ հաշվեկշիռը ձևավորելու համար լիազորված մարմին» բառերով.

1.3.2. ենթակետում «Ռուսաստանի ՍԴԾ-ի» բառերը փոխարինել «՝ ըստ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և սպառման կանխատեսվող ամփոփիչ հաշվեկշիռը ձևավորելու համար լիազորված մարմնի» բառերով.

8-րդ բաժնի երրորդ պարբերությունը «մաքսային սահման» բառերը փոխարինել «Միության մաքսային սահման և (կամ) այլ անդամ պետությունների հետ անդամ պետության պետական սահման» բառերով.

16) «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 24 հավելված).

Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման կարգում (նշված արձանագրության թիվ 1 հավելված).

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սույն կարգը չի կիրառվում այն անդամ պետությունում, որը չունի ընդհանուր ցամաքային սահման այլ անդամ պետությունների հետ։».

11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության՝ հսկիչ կետում ծանուցման կատարման ստուգում իրականացրած մարմինը տեղեկատվական բազա է մուտքագրում ստուգման արդյունքների մասին տեղեկատվությունը և այդ տեղեկատվությունն ուղարկում է տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության՝ ծանուցում տրամադրած մարմին։».

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ծառայությունների հասանելիության կանոնների (նշված արձանագրության թիվ 2 հավելվածի թիվ 1 հավելված) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Գնացքների երթևեկության նորմատիվ ժամանակացույցը գործողության մեջ է դրվում և դրա գործողությունը դադարեցվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի որոշումներով սահմանված ժամկետներում։».

17) «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի թիվ 28 հավելված) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում և «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի թիվ 29 հավելված) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «Աստանա և Ալմաթի» բառերը փոխարինել «Նուր-Սուլթան, Ալմաթի և Շիմկենտ» բառերով։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է _________ քաղաքում, 201__ թվականի ______________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝