ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
6 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 132 |
քաղ. Մոսկվա |
«««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով, Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ սույն որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրում, անհրաժեշտության դեպքում, կատարել փոփոխություններ՝ բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում են ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող ֆինանսավորման աղբյուրներին և ծավալներին։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի` 2019 թվականի ի թիվ որոշմամբ |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի
|
Բաժին |
Բովանդակությունը | |||||||||||||||||||||||||||
|
1. Նախագծի անվանումը |
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց) | |||||||||||||||||||||||||||
|
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
նախագծի նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, տնտեսավարող սուբյեկտներ) փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգի ստեղծում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակով. խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավում. «միջանցիկ» գործընթացներում և թվային ծառայություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ու պետական իշխանության մարմինների պահանջմունքների բավարարման համար պայմանների ստեղծում. արտադրական շղթաների մոդելավորում և արտադրական հզորությունների օպտիմալ բեռնվածություն. նորարարական գործընթացների խթանում՝ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով. անդամ պետությունների և երրորդ երկրների միջազգային թվային էկոհամակարգերի օգտագործմամբ տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի առաջխաղացման հնարավորություն: Նախագծի իրականացման արդյունքում կապահովվի հասանելիություն անդամ պետությունների տարածքայնորեն բաշխված ծառայությունների լրակազմին, այդ թվում՝ եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների (այսուհետ՝ ազգային բաղադրիչ) արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի, տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների ներառման հաշվին, և այն համախմբված տեղեկատվության մեծ ծավալին, որն անհրաժեշտ է տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման աջակցությունը։ Եվրասիական ցանցի ստեղծումը ենթադրում է սիներգետիկ էֆեկտին հասնելն անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տնտեսավարող սուբյեկտների թվային կոոպերացիայի աջակցության գործիքներ կիրառելիս համատեղ խնդիրների լուծման ընթացքում, թվային օրակարգում բիզնեսի ընդգրկվածությունն ընդլայնելը և թվային ճեղքվածքը հաղթահարելը, ինչպես նաև բարենպաստ գործարար միջավայր զարգացնելը: Նախագծի առանցքային արդյունքներն են՝ նախագծի իրագործման միջոցառումների՝ վերին մակարդակի ծրագրի կատարում. եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների (այսուհետ՝ ինտեգրացիոն բաղադրիչ) ստեղծում։ Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ ծառայությունները: Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային ծառայությունները՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների մուտքագրում, ստուգում և որոնում. տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների մուտքագրում, ստուգում և որոնում: Բազային վերլուծական ծառայություններ՝ անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության ու մոնիթորինգի ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ. արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկություններին հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» գեոտեղեկատվական ծառայություն). արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki). Ազգային ծառայություններ՝ տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ. արդյունաբերական ձեռնարկություններին աջակցության միջոցների ծառայություն-նավարկիչ. արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և օմոլոգացիայի ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայություն: Ծառայություններ մատակարարողների ծառայություններ՝ սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն. համագործակցության շղթաների կառուցման ծառայություն. բանկային ուղեկցման ծառայություն. պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն. տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ. ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների առևտրի թվային հարթակ. ճյուղային և միջազգային բենչմարքինգ. տնտեսավարող սուբյեկտների միջև իրավաբանորեն իմաստավոր փաստաթղթերի շրջանառություն, տվյալների փոխանակում (EDI). պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական նախագծերում ներդրման մասին պայմանագրերի կնքման ծառայություն. սմարթ-պայմանագրեր կնքելու հնարավորությունների տրամադրման ծառայություն. երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն. արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն: Ազգային բաղադրիչի օպերատորի և (կամ) ծառայության ազգային մատակարարի կողմից որոշակի ծառայության տրամադրման մասին որոշումը կայացվում է ազգային մակարդակով: | |||||||||||||||||||||||||||
| 3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները |
բազային սցենարով պետք է հասնել նախագծի արդյունավետության հետևյալ նպատակային ցուցիչներին ու ցուցանիշներին։ Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում ընգրկված տնտեսավարող սուբյեկտների թիվը (բազային սցենար)՝ Փուլ I (2019 թվականի II-IV եռամսյակներ)՝ արդյունավետության նպատակային ցուցիչներ և ցուցանիշներ չեն սահմանվում. Փուլ II (2020 թվականի I-IV եռամսյակներ)՝ 50 հազար տնտեսավարող սուբյեկտ. 2024 թվականին՝ 124,4 հազ. տնտեսավարող սուբյեկտ: Արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների միավորների քանակը տեղեկատվական ռեսուրսներում (տեղեկություններ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին) (բազային սցենար)՝ Փուլ I (2019 թվականի II-IV եռամսյակներ)՝ արդյունավետության նպատակային ցուցիչներ և ցուցանիշներ չեն սահմանվում. Փուլ II (2020 թվականի I-IV եռամսյակներ)՝ 100 հազար միավոր. 2024 թվականին՝ 239,1 հազ. միավոր: Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված պայմանագրերի թիվը՝
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը)՝
| |||||||||||||||||||||||||||
|
4. Նախագծի շրջանակները |
նախագծի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար: Այդ նպատակով նախատեսված են՝ տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող՝ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում. արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվայնացում և, անհրաժեշտության դեպքում, վերափոխում (ռեինժինիրինգ). տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացում և, անհրաժեշտության դեպքում, վերափոխում (ռեինժինիրինգ). արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումն ուղեկցող (մասնավորապես՝ ֆինանսական) գործընթացների թվայնացում. արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության մասին տեղեկատվության մոնիթորինգի ու վերլուծության գործիքների ստեղծում: Եվրասիական ցանցը նաև տրամադրելու է հասանելիություն արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացումն ապահովող՝ ազգային բաղադրիչների գործառութային ծառայություններին։ Հետագայում եվրասիական ցանցը կարող է ընդլայնվել և կատարելագործվել ֆինանսական, լոգիստիկ, մաքսային և այլ այնպիսի ծառայություններ տրամադրող ծառայություններ միացնելու միջոցով, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների հետ կապված գործունեություն իրականացնելիս: Եվրասիական ցանցը նախատեսելու է երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման մեխանիզմներ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով, ինչպես նաև երրորդ երկրների թվային հարթակների հետ փոխգործակցության մեխանիզմներ: Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման գործնական իրագործում. ռազմատեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ տարածման տեղեկություններին վերաբերող հարցերի շուրջ կոոպերացիա. անձնական տվյալների մշակում և պահպանում եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչում. ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգում՝ ազգային մակարդակով ծառայությունները միացնելու դեպքում։ Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակության ապահովումն իրականացվում է ծառայությունների մատակարարների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրության և Միության իրավունքի շրջանակներում: | |||||||||||||||||||||||||||
|
5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր |
ռիսկերը՝ եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունություն. ծրագրային-տեխնիկական միջոցների թանկացման և ենթակառուցվածքի օբյեկտների գնման (վարձակալության) հետ կապված տնտեսական (կոմերցիոն) ռիսկեր. անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին որոշումների երկարատև բացակայության ռիսկեր. ֆինանսական ռիսկեր. հարկային ռիսկեր. մաքսասակագնային կարգավորման ռիսկեր. քաղաքական ռիսկեր: Սահմանափակումները՝ անդամ պետությունների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտություն. այլ եվրասիական թվային նախաձեռնությունների և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման հետ կապվածություն՝ հաշվի առնելով դրանց համաժամեցման անհրաժեշտությունը և իրագործման հնարավոր հապաղումը | |||||||||||||||||||||||||||
|
6. Ծրագրի իրականացման ժամկետները |
առաջին փուլ՝ 2019 թվականի II - IV եռամսյակներ. երկրորդ փուլ՝ 2020 թվականի I - IV եռամսյակներ։ | |||||||||||||||||||||||||||
|
7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխում |
եվրասիական ցանցի մասնակիցներ՝ Հանձնաժողով. ցանցի օպերատոր. անդամ պետությունների լիազորված մարմիններ. եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներ. ծառայությունների մատակարարներ. սուբկոնտրակտացիայի և ծառայությունների փոխանցման կենտրոններ. տնտեսավարող սուբյեկտներ: Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն. Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն. Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն. Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտե. Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարություն։ Ազգային բաղադրիչների օպերատորներ՝ Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամ. Ղազախստանի Հանրապետություն՝ «Ղազախստանի արդյունաբերության և արտահանման կենտրոն» բաժնետիրական ընկերություն. Ռուսաստանի Դաշնություն՝ «Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման հիմնադրամ» դաշնային պետական ինքնավար հաստատություն | |||||||||||||||||||||||||||
|
8. Ծրագրի վերաբերյալ հաշվետվություններ |
մոնիթորինգի անցկացման հիմնական գործունեությունն իրականացնում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ)՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մոնիթորինգի ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝ Միության մարմիններին տրամադրվող եռամսյակային հաշվետվություն. նախագծի իրականացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ապահովման գնահատմամբ. հաշվետվություններ համակարգող խմբի հարցումների հիման վրա. ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների հաշվետվություն, որը ներկայացվում է ցանցի օպերատորին | |||||||||||||||||||||||||||
|
9. Սեփականության իրավունքը |
եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերը Հանձնաժողովն է: Ազգային բաղադրիչների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը վերապահվելու է անդամ պետությունների իրավասությանը: Ծառայությունների նկատմամբ իրավունքները պատկանում են ծառայությունների մատակարարներին | |||||||||||||||||||||||||||
|
10. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները |
նախագծի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին (պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների օգտագործմամբ)՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, աշխատանքի և զարգացման ապահովման համար նախատեսված՝ Միության բյուջեի միջոցներ (Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով) Միության թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում՝ մինչև 150,80 մլն ռուբլու չափով, այդ թվում՝ 2019 թվականին՝ մինչև 64,80 մլն ռուբլի, 2020 թվականին՝ մինչև 86,00 մլն ռուբլի. անդամ պետությունների բյուջեների և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցներ՝ մինչև 65,18 մլն ռուբլի (մոտավորապես). ծառայությունների մատակարարների միջոցներ՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես): Ֆինանսական մոդելում ներդրված է նախագծի իրականացման միջոցառումների բարձրամակարդակ ծրագրի առանցքային միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ եվրասիական ցանցի այնպիսի բազային բաղադրիչի ստեղծումը, որն օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է (մինչև 70,00 մլն ռուբլի): Անդամ պետության հարցման հիման վրա եվրասիական ցանցի բազային բաղադրիչը լիցենզիոն համաձայնագրով անհատույց կարող է տրամադրվել անդամ պետությանը՝ որպես լիարժեք գործող ազգային բաղադրիչ միացվելու համար. այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 50,52 մլն ռուբլի). ազգային բաղադրիչների միացում (մինչև 30,28 մլն ռուբլի` 7,57 միլիոնական ռուբլի՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բաղադրիչների միացման համար): Անդամ պետությունների բյուջեների և (կամ) ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման ու եվրասիական ցանցին միացման համար անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցները (մինչև 65,18 մլն ռուբլի), այդ թվում՝ անդամ պետությունների մասով (համաձայն ռուբլու համարժեքով գնահատման)՝ Հայաստանի Հանրապետություն՝ մինչև 7,63 մլն ռուբլի (մոտավորապես). Բելառուսի Հանրապետություն՝ մինչև 21,87 մլն ռուբլի (մոտավորապես). Ղազախստանի Հանրապետություն՝ մինչև 8,00 մլն ռուբլի (մոտավորապես). Ղրղզստանի Հանրապետություն՝ մինչև 4,73 մլն ռուբլի (մոտավորապես). Ռուսաստանի Դաշնություն՝ մինչև 22,96 մլն ռուբլի (մոտավորապես)։ Ֆինանսավորման նպատակահարմարության, ծավալների և ժամկետների մասին որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կողմից ազգային մակարդակում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան: Ազգային բաղադրիչների կոմերցիոն ծառայությունների ստեղծման և զարգացման ու եվրասիական ցանցի հետ դրանց ինտեգրման համար, ինչպես նաև եվրասիական ցանցի մասնակիցների միջև գործառնությունների կատարման համար առևտրային հարթակների գործունեության ապահովման համար ծառայությունների մատակարարների միջոցները՝ 372,00 մլն ռուբլի են (մոտավորապես): | |||||||||||||||||||||||||||