ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
8 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 29 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային նույնականացման մեխանիզմի ստեղծման մասով նախաձեռնությունը մշակելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև նշված նախաձեռնության հետագա մշակման հարցում Միության անդամ պետությունների շահագրգռվածությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել «Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային նույնականացման մեխանիզմների մշակում» թեմայով ուսումնասիրության անցկացումը.
ուսումնասիրություն անցկացնելիս օգտագործել 2013 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվերով կատարված՝ հետևյալ թեմայով գիտահետազոտական աշխատանքի արդյունքները՝ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազայի վերլուծությունը և Մաքսային միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների եզակի նույնականացման համակարգ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունների և հանձնարարությունների մշակումը՝ հաշվի առնելով EORI համակարգի հետ դրա ինտեգրումը».
ուսումնասիրություն անցկացնելիս մշակել ազգային նույնականացուցիչների ճանաչման հարցը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործունեության սուբյեկտների անդրսահմանային մեխանիզմի համար անդամ պետությունների թվային ինքնավարության ապահովումը.
Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ներկայացված փորձագետների մասնակցությունը տվյալ գիտահետազոտական աշխատանքը կատարողների ընտրության մրցութային ընթացակարգերում։
2. Խնդրանքով դիմել Միության անդամ պետություններին՝ մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը ժամկետում ավարտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |