ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 հուլիսի 2019 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների ցանկի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների ցանկի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» թիվ 7 որոշումը կատարելու նպատակով՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների ցանկը (այսուհետ՝ ցանկ):
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելիս անդամ պետությունների իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումները հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրանց իրագործման ընթացքի մասին տեղեկացնելու խնդրանքով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անցկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողությունների վերլուծություն և համակարգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը վերապահված մասով ցանկում նախատեսված միջոցառումների կատարումը։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի՝ 2019 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման միջոցառումների
|
Հիմնական կողմնորոշիչների իրագործմանն ուղղված գործողություններ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացման համար առաջարկվող միջոցառումներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումներ |
Ակնկալվող տնտեսական արդյունք | |
|
Ուղղություն 1. Ներքին մակրոտնտեսական և ֆինանսական պայմանների կանխատեսելիության ու կայունության բարձրացում | ||||
|
1. Գնային կայունության պահպանում |
ազգային մակարդակով միջոցների ձեռնարկում՝ ուղղված գնային կայունության ձեռքբերմանն ու պահպանմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ խորհրդատվությունների անցկացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածով սահմանված գնաճի մակարդակի քանակական արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտության դեպքում, Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի մակարդակի հաշվարկային քանակական արժեքի պահպանման ապահովմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնելը |
Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) գնաճի մակարդակի՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված քանակական արժեքին համապատասխանության մոնիթորինգ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի մակարդակի քանակական արժեքի գերազանցման դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում Հանձնաժողովի այն առաջարկությունների մշակում, որոնք ուղղված են Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի մակարդակի հաշվարկային քանակական արժեքի պահպանման ապահովմանը |
մակրոտնտեսական կայունության ապահովում | |
|
2. Պետական ֆինանսների կայունության բարձրացում |
ազգային բյուջետային, այդ թվում՝ պարտքային քաղաքականության ձևավորում՝ հաշվի առնելով պետական ֆինանսների երկարաժամկետ կայունության ապահովման անհրաժեշտությունը Հանձնաժողովի հետ խորհրդատվությունների անցկացում՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի քանակական արժեքների գերազանցման դեպքում անհրաժեշտության դեպքում, համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնելը |
համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված քանակական արժեքներին համապատասխանության մոնիթորինգ անդամ պետությունների լիազորված մարմինների հետ խորհրդատվությունների անցկացում՝ Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ համախմբված բյուջեի տարեկան դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի քանակական արժեքների գերազանցման դեպքում համախմբված բյուջեի դեֆիցիտի և պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված՝ Հանձնաժողովի առաջարկությունների մշակում |
մակրոտնտեսական կայունության ապահովում բյուջետային և պարտքային կայունության պահպանում | |
|
3. Միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա ֆինանսական հատվածի հետագա զարգացում |
միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված միջոցների ձեռնարկում ազգային մակարդակով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
մակրոտնտեսական կայունության ապահովում անդամ պետությունների տնտեսությունների ֆինանսական հատվածի զարգացում և ամրապնդում | |
|
4. Պայմանների ստեղծում՝ փոխադարձ առևտրում հաշվարկների մեջ ազգային արժույթների օգտագործման ընդլայնման համար |
անհրաժեշտության դեպքում, փոխադարձ առևտրում հաշվարկների մեջ ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում ազգային մակարդակով |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն և փոխադարձ առևտրում հաշվարկների մեջ ազգային արժույթների օգտագործման ընդլայնման մասով առաջարկությունների մշակում |
մակրոտնտեսական կայունության ապահովում անդամ պետությունների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացում | |
|
Ուղղություն 2. Անդամ պետությունների արտադրական ներուժի հզորացում | ||||
|
1. Տնտեսության արտադրական հատվածում ներդրումային ակտիվության խթանում |
ձեռնարկությունների ներդրումային ռեսուրսների մոբիլիզացմանն ու հնարավոր ներդրողների համար դրանց գրավչության բարձրացմանը, ինչպես նաև ներդրումային ռիսկերի նվազեցմանն ուղղված ազգային ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի ընդունման ու կատարման շրջանակներում միջոցների իրագործում |
անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն |
տնտեսության արտադրական հատված ներդրումների ծավալների ավելացում | |
|
2. Գիտատեխնոլոգիական և նորարարական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների ստեղծում |
նոր եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման ոլորտում նախաձեռնությունների նախապատրաստում և քննարկում, ինչպես նաև դրանց իրագործում զարգացման եվրասիական ինստիտուտների մասնակցությամբ |
եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության աշխատանքների համակարգում |
Միության գիտատեխնոլոգիական ներուժի զարգացում | |
|
3. Թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում ու զարգացում |
մասնակցություն Միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասով միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագծի մշակմանը |
Միությունում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասով միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագծի մշակում |
անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալների ավելացում ապրանքների և ծառայությունների՝ երրորդ երկրներ արտահանման աճ | |
|
անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և լիազորված մարմինների միջև փոխգործակցության էլեկտրոնային ձևերի զարգացում՝ փաստաթղթերի էլեկտրոնային ձևին ներկայացվող՝ Միության շրջանակներում միասնականացված պահանջներին համապատասխան |
անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և լիազորված մարմինների փոխգործակցության ընթացքում օգտագործվող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերին ներկայացվող պահանջների սահմանում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և լիազորված մարմինների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային ձևով փաստաթղթերի կառուցվածքների նախագծերի մշակում |
անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում վարչական ընթացակարգերի իրագործման ընթացքում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների ծախքերի նվազեցում | ||
|
4. Ներմուծման փոխարինման կոոպերացիոն նախագծերի իրագործման հարցում անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության մեխանիզմի ձևավորում՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի շրջանակներում |
մասնակցություն արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից՝ Միության շրջանակներում կոոպերացիոն հիմքով ներմուծման փոխարինման արտադրանքի ստեղծման նախագծերի իրագործման նպատակով անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության մեխանիզմի ձևավորման հարցի քննարկմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների տարածքներում այդ ներմուծման փոխարինման արտադրանքի փաստացի և պլանավորվող արտադրությունը |
արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կողմից՝ Միության շրջանակներում կոոպերացիոն հիմքով ներմուծման փոխարինման արտադրանքի ստեղծման նախագծերի իրագործման նպատակով անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության մեխանիզմի ձևավորման հարցի քննարկման ապահովումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների տարածքներում այդ ներմուծման փոխարինման արտադրանքի փաստացի և պլանավորվող արտադրությունը |
անդամ պետությունների տարածքներում կոոպերացիոն հիմքով ներմուծման փոխարինման արտադրանքի արտադրության ծավալների ավելացում | |
|
5. Բարձր ավելացված արժեքով արտադրանքի բացթողման հզորությունների ավելացում և արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդում |
մասնակցություն «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասով բարձր մակարդակի միջոցառումների պլանի իրագործմանը |
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասով բարձր մակարդակի միջոցառումների պլանի հաստատում և մասնակցություն դրա իրագործմանը |
բացթողման մեջ բարձր ավելացված արժեքով արտադրանքի մասնաբաժնի բարձրացում անդամ պետությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացում | |
|
6. Արդյունաբերությունում միջպետական ծրագրերի և ինտեգրացիոն նախագծերի իրականացում և Միության ագրոարդյունաբերական հատվածում այդպիսի նախագծերի ձևավորում |
ազգային տիեզերական համակարգերի ինտեգրման ոլորտում միջպետական ծրագրերի նախագծերի մշակում Միության արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական հատվածում միջպետական ծրագրերի և եվրասիական կոոպերացիոն նախագծերի մշակման նախաձեռնությունների պատրաստում |
ազգային տիեզերական համակարգերի ինտեգրման ոլորտում անդամ պետությունների գործողությունների համակարգում եվրասիական կոոպերացիոն նախագծերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման մասով առաջարկությունների պատրաստում |
անդամ պետություններում նորարարական արտադրանքի արտադրության ծավալների ավելացում | |
|
Ուղղություն 3. Միության ներքին շուկայի զարգացում և արտաքին գործընկերների հետ համագործակցության ամրապնդում | ||||
|
1. Խոչընդոտների բացահայտման և վերացման, ինչպես նաև Միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների փուլային կրճատման մասով աշխատանքների շարունակում, այդ թվում՝ Պայմանագրի և Միության մարմինների՝ դրա զարգացման նպատակով ընդունված ակտերի համապատասխան դրույթներում փոփոխություններ կատարելու միջոցով |
Միության ներքին շուկայի ազգային հատվածներ փոխադարձ մուտքի համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության մասին, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության մասին տեղեկատվության ուղարկում Հանձնաժողով |
Միության ներքին շուկայի ազգային հատվածներ փոխադարձ մուտքի համար խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների առկայության հայտնաբերում, ինչպես նաև Միության ներքին շուկայի գործունեությանը խանգարող հայտնաբերված խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման հնարավորության որոշում |
անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ այլ անդամ պետությունների շուկաներ մուտքի պարզեցում | |
|
2. Անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորում և մրցակցության պաշտպանություն |
Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների առկայության մասին տեղեկատվություն պարունակող նյութերի փոխանցում անդամ պետությունների հակամենաշնորհային (մրցակցային) մարմինների կողմից |
Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, որը ներառում է անդամ պետությունների հակամենաշնորհային (մրցակցային) մարմինների հետ փոխգործակցության իրագործում՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների և տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների շուկաներում մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով |
Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության սահմանափակման հատկանիշների հայտնաբերման դեպքում մրցակցության վերականգմանն ու ապահովմանն ուղղված հակամենաշնորհային արձագանքման միջոցների ձեռնարկում | |
|
3. Միության տրանսպորտալոգիստիկ ներուժի զարգացում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ օդային տրանսպորտի մասով 2018-2020 թթ. միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թթ. միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») կատարում |
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ օդային տրանսպորտի մասով 2018-2020 թթ. միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թթ. միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի»)» իրագործում և կատարման մոնիթորինգ |
բեռնաշրջանառության, ուղևորաշրջանառության, բեռների ու ուղևորների փոխադրման ծավալների աճ | |
|
4. Միության շրջանակներում աշխատանքային և կրթական շարժունության ոլորտում հնարավորությունների ընդլայնում |
մասնակցություն Միության ներքին շուկայում բացառումների վերացման հարցի քննարկմանը՝ աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ անդամ պետություններում տրամադրված փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական, իրավաբանական, բժշկական և դեղագործական ոլորտներում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցնելու անհրաժեշտության մասով |
անդամ պետությունների հետ Միության ներքին շուկայում բացառումների վերացման հարցի քննարկում՝ աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ անդամ պետություններում տրամադրված փաստաթղթերի, ինչպես նաև մանկավարժական, իրավաբանական, բժշկական և դեղագործական ոլորտներում կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցնելու անհրաժեշտության մասով |
աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, աշխատանքային ռեսուրսների որակի բարձրացման համար պայմանների ստեղծում | |
|
5. Արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի խորացում և միջազգային համագործակցության զարգացում |
մասնակցություն Հանձնաժողովի՝ երրորդ երկրների կառավարությունների հետ համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի նիստերին, որոնք ձևավորվել են Հանձնաժողովի և երրորդ երկրների կառավարությունների միջև կնքված համագործակցության մասին հուշագրերի իրագործման նպատակով, ինչպես նաև Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ խորհրդատվություններին մասնակցություն Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության) միջև առևտրային համաձայնագրերի կնքման վերաբերյալ բանակցություններին երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարության ուսումնասիրման մասով հետազոտությունների անցկացում անդամ պետությունների շահագրգռվածության դեպքում երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում անդամ պետությունների օրենսդրություններում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) լավագույն գործելակերպերի ներդրում՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման և իրավական կարգավորման առանձնահատկությունները |
Հանձնաժողովի՝ երրորդ երկրների կառավարությունների հետ համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի նիստերի անցկացում, որոնք ձևավորվել են Հանձնաժողովի և երրորդ երկրների կառավարությունների միջև կնքված համագործակցության մասին հուշագրերի իրագործման նպատակով, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ խորհրդատվությունների կազմակերպում Միության և դրա անդամ պետությունների ու անդամ պետությունների առևտրային գործընկերների (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության) միջև առևտրային համաձայնագրերի կնքման վերաբերյալ բանակցությունների կազմակերպում և անցկացում երրորդ կողմերի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ առևտրային գործընկեր պետությունների կամ անդամ պետությունների առաջարկությունների՝ Հանձնաժողովի հարթակում քննարկման ապահովում ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խմբերի աշխատանքի կազմակերպում և համապատասխան խմբերի աշխատանքի արդյունքների՝ Հանձնաժողովի կողմից քննարկման ապահովում նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով համատեղ հետազոտական խմբերի հնարավոր ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակում Միության շրջանակներում ՏՀԶԿ առաջարկությունների և լավագույն գործելակերպերի օգտագործման հնարավորության վերաբերյալ առաջարկությունների պատրաստում մասնակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրային քաղաքականության հարցերով մարմինների միջոցառումներին |
երրորդ երկրների հետ առևտրի և ներդրումների ծավալների ավելացում առևտրային գործընկեր պետությունների հետ Միության և դրա անդամ պետությունների առևտրային և ներդրումային համագործակցության ինտենսիվացում երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների մուտքի պայմանների պարզեցում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով օտարերկրյա գործընկերների հետ Հանձնաժողովի համագործակցության ակտիվացում ազգային և վերազգային մակարդակներով իրավական կարգավորման կատարելագործում | |