ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
3 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 10-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից տրանսպորտային ծառայությունների որակի գնահատման համար օգտագործել ցուցիչները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 41 հանձնարարականի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ծառայությունների որակի ցուցիչների
|
Չափման միավորը | ||
|
I. Երկաթուղային տրանսպորտ | ||
|
1. |
Երկաթուղու տրանսպորտային ցանցի (ընդհանուր օգտագործման) խտությունը |
կմ/1 000 կմ2 |
|
2. |
Բնակչության տրանսպորտային շարժունակությունը երկաթուղային տրանսպորտի մասով |
ուղեւոր, կմ/1 մարդ մեկ տարում |
|
3. |
Երկաթուղային գծերի տեսակարար շահագործման երկարությունը |
կմ/1 000 մարդ |
|
այդ թվում՝ | ||
|
էլեկտրաֆիկացված գծերի | ||
|
ճեպընթաց երկաթուղային գծերի | ||
|
արագընթաց երկաթուղային գծերի | ||
|
4. |
Ուղեւորատար վագոնների քանակը տարվա սկզբում՝ ընդամենը, |
միավոր/1 000 մարդ |
|
այդ թվում՝ ֆիրմային եւ հարմարավետ (բարձր հարմարավետության (բիզնես դասի)) վագոնների |
||
|
5. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) ըստ համարների հաշվառման վերցված բեռնատար վագոնների առկայությունը տարվա սկզբում |
միավոր/1 000 տկմ |
|
6. |
Լոկոմոտիվ-կիլոմետրեր գնացքի գլխամասում ուղեւորատար երթեւեկությունում |
լոկ-կմ/1 000 ուղ, կմ |
|
7. |
Լոկոմոտիվ-կիլոմետրեր գնացքի գլխամասում բեռնատար երթեւեկությունում |
լոկ-կմ/1 000 տկմ |
|
8. |
Շարժիչավագոնային շարժակազմի քանակը՝ ընդամենը, |
գնացքներ/1 000 մարդ |
|
այդ թվում՝ բարձր հարմարավետության (բիզնես դասի) | ||
|
9. |
Վագոնների դատարկ վազք (առանց ցիստեռնները հաշվի առնելու) |
տոկոսներ |
|
10. |
Վագոնների համակազմի թարմացման գործակիցը, |
տոկոսներ |
|
այդ թվում՝ | ||
|
ուղեւորատար |
||
|
բեռնատար |
||
|
11. |
Գնացքաքարշերի համակազմի թարմացման գործակիցը, |
տոկոսներ |
|
այդ թվում՝ |
||
|
ուղեւորատար |
||
|
բեռնատար (մայրուղային) |
||
|
12. |
Գնացքների երթեւեկության անվտանգության խախտումների քանակը, |
միավոր |
|
այդ թվում՝ | ||
|
անվտանգության խախտումների քանակը բեռների փոխադրման ժամանակ՝ ընդամենը, | ||
|
այդ թվում՝ անվտանգության խախտումների քանակը բեռների փոխադրման ժամանակ՝ 10 մլրդ տկմ հաշվարկով | ||
|
անվտանգության խախտումների քանակը ուղեւորների փոխադրման ժամանակ՝ ընդամենը, | ||
|
այդ թվում՝ անվտանգության խախտումների քանակը ուղեւորների փոխադրման ժամանակ՝ 10 մլն ուղեւորի հաշվարկով, կմ | ||
|
պատահարների ժամանակ երկաթուղային տրանսպորտում զոհվածների թիվը |
մարդ | |
|
13. |
Վագոնների՝ 100 միջին ցուցակային ուղեկցորդների վերաբերյալ ստացված՝ գնացքներում սպասարկման հետ կապված հիմնավորված բողոքների քանակը |
միավոր |
|
14. |
Կայարանների՝ 100 միջին ցուցակային աշխատողների (տոմսավաճառներ, տեղեկատվական ծառայության աշխատողներ) վերաբերյալ ստացված՝ կայարաններում սպասարկման հետ կապված հիմնավորված բողոքների քանակը |
միավոր |
|
15. |
Փոխադրվող բեռների պահպանվածության հետ կապված՝ ուղարկողների եւ ստացողների բողոքների քանակը՝ ընդամենը, |
միավոր |
|
այդ թվում` բավարարված | ||
|
16. |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի տրանսպորտային միջոցների միջին տարիքը, |
տարի |
|
այդ թվում՝ | ||
|
բեռնատար վագոնների | ||
|
ուղեւորատար վագոնների | ||
|
շարժիչավագոնային շարժակազմի | ||
|
գնացքաքարշերի (մայրուղային) | ||
|
II. Ավտոմոբիլային տրանսպորտ եւ ճանապարհային տնտեսություն | ||
|
17. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների տեսակարար երկարությունը |
կմ/1 000 մարդ |
|
18. |
Ընդհանուր օգտագործման առաջին կատեգորիայի ավտոմոբիլային ճանապարհների երկարության բաժինը |
տոկոսներ |
|
19. |
Ավտոմոբիլային ճանապարհների խտությունը |
կմ/1 000 կմ2 |
|
20. |
Բեռնատար ավտոմոբիլների ընդհանուր համակազմում նավագնացային համակարգերով հագեցված բեռնատար ավտոմոբիլների համակազմի չափաբաժինը |
տոկոսներ |
|
21. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի ընդհանուր քանակության մեջ սակավաշարժունակ քաղաքացիների փոխադրման համար սարքավորված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի համակազմի չափաբաժինը |
տոկոսներ |
|
22. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի ընդհանուր քանակության մեջ ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական համակարգերով եւ նավագնացային համակարգով հագեցված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի համակազմի չափաբաժինը |
տոկոսներ |
|
23. |
Բնակչության տրանսպորտային շարժունակությունը՝ ընդամենը, |
ուղեւոր, կմ/1 մարդ մեկ տարում |
|
այդ թվում՝ ընդհանուր օգտագործման | ||
|
24. |
Տրանսպորտային հոսքերի կառավարումն ապահովող՝ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերով սարքավորված՝ տրանսպորտային ցանցի հատվածների երկարությունը |
կմ |
|
III. Օդային տրանսպորտը | ||
|
25. |
Կատեգորիաների բաժանվող օդանավակայանների քանակը |
միավոր |
|
26. |
Բնակչության ավիացիոն շարժունակությունը |
ուղեւոր, կմ/1 մարդ մեկ տարում |
|
27. |
Ուղեւորների եւ բեռների՝ կոմերցիոն օդային փոխադրումներ իրականացնելիս ավիացիոն պատահարների քանակը |
միավոր/100 000 թռիչքաժամ |
|
28. |
Անդամ պետության՝ միջազգային թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների քանակը |
միավոր |
|
29. |
Անդամ պետության՝ միջազգային թռիչքներ իրականացնող՝ քաղաքացիական ավիացիայի օդանավերի համակազմը |
միավոր |
|
30. |
Միջազգային օդային ուղիներում կատարած՝ միջին օրական թռիչքաժամը |
ժամ/1 օդանավ |
|
31. |
Միջազգային օդային ուղիներում ուղեւորների բազկաթոռների զբաղվածությունը մեկ տարվա կտրվածքով |
տոկոսներ |
|
32. |
Միջազգային օդային ուղիներում 1 չվերթի հետաձգման միջին ժամանակը |
հետաձգման ժամերի քանակը/ չվերթների քանակը |
|
33. |
Հանգուցային օդանավակայանների քանակը |
միավոր |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|