ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 10-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից տրանսպորտային ծառայությունների որակի գնահատման համար օգտագործել ցուցիչները՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի`

2019 թվականի դեկտեմբերի 3-ի

 թիվ 41 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային ծառայությունների որակի ցուցիչների

 

 

Չափման միավորը

I. Երկաթուղային տրանսպորտ

1.

Երկաթուղու տրանսպորտային ցանցի (ընդհանուր օգտագործման) խտությունը

կմ/1 000 կմ2

2.

Բնակչության տրանսպորտային շարժունակությունը երկաթուղային տրանսպորտի մասով

ուղեւոր, կմ/1 մարդ մեկ տարում

3.

Երկաթուղային գծերի տեսակարար շահագործման երկարությունը

կմ/1 000 մարդ

այդ թվում՝

էլեկտրաֆիկացված գծերի

ճեպընթաց երկաթուղային գծերի

արագընթաց երկաթուղային գծերի

4.

Ուղեւորատար վագոնների քանակը տարվա սկզբում՝ ընդամենը,

միավոր/1 000 մարդ

այդ թվում՝ ֆիրմային եւ հարմարավետ (բարձր հարմարավետության (բիզնես դասի)) վագոնների

 

5.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) ըստ համարների հաշվառման վերցված բեռնատար վագոնների առկայությունը տարվա սկզբում

միավոր/1 000 տկմ

6.

Լոկոմոտիվ-կիլոմետրեր գնացքի գլխամասում ուղեւորատար երթեւեկությունում

լոկ-կմ/1 000 ուղ, կմ

7.

Լոկոմոտիվ-կիլոմետրեր գնացքի գլխամասում բեռնատար երթեւեկությունում

լոկ-կմ/1 000 տկմ

8.

Շարժիչավագոնային շարժակազմի քանակը՝ ընդամենը,

գնացքներ/1 000 մարդ

այդ թվում՝ բարձր հարմարավետության (բիզնես դասի)

9.

Վագոնների դատարկ վազք (առանց ցիստեռնները հաշվի առնելու)

տոկոսներ

10.

Վագոնների համակազմի թարմացման գործակիցը,

տոկոսներ

այդ թվում՝

ուղեւորատար

 

բեռնատար

 

11.

Գնացքաքարշերի համակազմի թարմացման գործակիցը,

տոկոսներ

այդ թվում՝

 

ուղեւորատար

 

բեռնատար (մայրուղային)

 

12.

Գնացքների երթեւեկության անվտանգության խախտումների քանակը,

միավոր

այդ թվում՝

անվտանգության խախտումների քանակը բեռների փոխադրման ժամանակ՝ ընդամենը,

այդ թվում՝ անվտանգության խախտումների քանակը բեռների փոխադրման ժամանակ՝ 10 մլրդ տկմ հաշվարկով

անվտանգության խախտումների քանակը ուղեւորների փոխադրման ժամանակ՝ ընդամենը,

այդ թվում՝ անվտանգության խախտումների քանակը ուղեւորների փոխադրման ժամանակ՝ 10 մլն ուղեւորի հաշվարկով, կմ

պատահարների ժամանակ երկաթուղային տրանսպորտում զոհվածների թիվը

մարդ

13.

Վագոնների՝ 100 միջին ցուցակային ուղեկցորդների վերաբերյալ ստացված՝ գնացքներում սպասարկման հետ կապված հիմնավորված բողոքների քանակը

միավոր

14.

Կայարանների՝ 100 միջին ցուցակային աշխատողների (տոմսավաճառներ, տեղեկատվական ծառայության աշխատողներ) վերաբերյալ ստացված՝ կայարաններում սպասարկման հետ կապված հիմնավորված բողոքների քանակը

միավոր

15.

Փոխադրվող բեռների պահպանվածության հետ կապված՝ ուղարկողների եւ ստացողների բողոքների քանակը՝ ընդամենը,

միավոր

այդ թվում` բավարարված

16.

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի տրանսպորտային միջոցների միջին տարիքը,

տարի

այդ թվում՝

բեռնատար վագոնների

ուղեւորատար վագոնների

շարժիչավագոնային շարժակազմի

գնացքաքարշերի (մայրուղային)

II. Ավտոմոբիլային տրանսպորտ եւ ճանապարհային տնտեսություն

17.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների տեսակարար երկարությունը

կմ/1 000 մարդ

18.

Ընդհանուր օգտագործման առաջին կատեգորիայի ավտոմոբիլային ճանապարհների երկարության բաժինը

տոկոսներ

19.

Ավտոմոբիլային ճանապարհների խտությունը

կմ/1 000 կմ2

20.

Բեռնատար ավտոմոբիլների ընդհանուր համակազմում նավագնացային համակարգերով հագեցված բեռնատար ավտոմոբիլների համակազմի չափաբաժինը

տոկոսներ

21.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի ընդհանուր քանակության մեջ սակավաշարժունակ քաղաքացիների փոխադրման համար սարքավորված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի համակազմի չափաբաժինը

տոկոսներ

22.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի ընդհանուր քանակության մեջ ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական համակարգերով եւ նավագնացային համակարգով հագեցված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային եւ քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի շարժակազմի համակազմի չափաբաժինը

տոկոսներ

23.

Բնակչության տրանսպորտային շարժունակությունը՝ ընդամենը,

ուղեւոր, կմ/1 մարդ մեկ տարում

այդ թվում՝ ընդհանուր օգտագործման

24.

Տրանսպորտային հոսքերի կառավարումն ապահովող՝ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերով սարքավորված՝ տրանսպորտային ցանցի հատվածների երկարությունը

կմ

III. Օդային տրանսպորտը

25.

Կատեգորիաների բաժանվող օդանավակայանների քանակը

միավոր

26.

Բնակչության ավիացիոն շարժունակությունը

ուղեւոր, կմ/1 մարդ մեկ տարում

27.

Ուղեւորների եւ բեռների՝ կոմերցիոն օդային փոխադրումներ իրականացնելիս ավիացիոն պատահարների քանակը

միավոր/100 000 թռիչքաժամ

28.

Անդամ պետության՝ միջազգային թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների քանակը

միավոր

29.

Անդամ պետության՝ միջազգային թռիչքներ իրականացնող՝ քաղաքացիական ավիացիայի օդանավերի համակազմը

միավոր

30.

Միջազգային օդային ուղիներում կատարած՝ միջին օրական թռիչքաժամը

ժամ/1 օդանավ

31.

Միջազգային օդային ուղիներում ուղեւորների բազկաթոռների զբաղվածությունը մեկ տարվա կտրվածքով

տոկոսներ

32.

Միջազգային օդային ուղիներում 1 չվերթի հետաձգման միջին ժամանակը

հետաձգման ժամերի քանակը/ չվերթների քանակը

33.

Հանգուցային օդանավակայանների քանակը

միավոր