ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

23 հուլիսի 2019 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետին, 51-րդ և 53-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին համապատասխան,

մարդու կյանքը և (կամ) առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների ու բույսերի կյանքը և (կամ) առողջությունը պաշտպանելու, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) արտադրանքը շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխարգելելու նպատակով,

հաշվի առնելով, որ Միության մաքսային սահմանով տեղափոխվող արտադրանքի նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան սահմանված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող արտադրանքի նկատմամբ սահմանվող տեխնիկական կանոնակարգման միջոցները,

հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգման ոլորտի՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերը, որոնցով սահմանվում են Միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի՝ Միության մաքսային տարածք ներմուծման կարգը և այդպիսի արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու կարգը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի դրույթները,

հանձնարարում է Միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`

1. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխարգելելու նպատակով՝ կազմակերպել անդամ պետությունների՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) և անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցությունը, որի ընթացքում՝

ա) պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ Միության մաքսային տարածք ներմուծված և այդ անդամ պետության տարածքում շրջանառության մեջ գտնվող արտադրանքն իրենց անդամ պետության տարածքում հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև մյուս անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից իրենց անդամ պետությունների տարածքում նման արտադրանք հայտնաբերելու մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19–ի թիվ 9 հանձնարարականին համապատասխան ստանալու դեպքում, տեղեկացնում են իրենց անդամ պետության մաքսային մարմնին այդպիսի արտադրանքի մասին՝ հետևյալ տեղեկությունները ներկայացնելու միջոցով.

արտադրանքի անվանումը, նշագիրը, անունը (առկայության դեպքում) և դրա վերաբերյալ այլ տեղեկություններ (նշելով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների հայտնաբերված խախտումները (ենթակետը, կետը, մասը, հոդվածը)).

արտադրանքի հայտնաբերման ամսաթիվը և այն իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնց մոտ հայտնաբերվել է արտադրանքը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են), անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են).

արտադրանքը հայտնաբերած պետական հսկողության (վերահսկողության) մարմնի լրիվ անվանումը.

արտադրանքի նույնականացումն ապահովող ապրանքաուղեկից փաստաթղթերի (մատակարարման պայմանագրերի, ապրանքային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլ փաստաթղթերի) վերաբերյալ տեղեկություններ.

արտադրանքը պատրաստած երկրի լրիվ անվանումը և արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) անվանումը, որը նշված է արտադրանքի մակնշման մեջ և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերում, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար.

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման համարը և գործողության ժամկետը, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ այլ տեղեկատվություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից արտադրանքի առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն.

բ) մաքսային մարմինն իր անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին տեղեկացնում է Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված)՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի մասին, որի առնչությամբ, մաքսային հսկողություն անցկացնելիս, հիմքեր կան ենթադրելու, որ տեխնիկական կանոնակարգման միջոցները չեն պահպանվում՝ հետևյալ տեղեկությունները ներկայացնելու միջոցով.

արտադրանքի անվանումը, նշագիրը, անունը (առկայության դեպքում) և դրա վերաբերյալ այլ տեղեկություններ.

արտադրանքի հայտնաբերման ամսաթիվը և արտադրանքը հայտնաբերած մաքսային մարմնի անվանումը.

արտադրանքի նույնականացումն ապահովող ապրանքաուղեկից փաստաթղթերի (մատակարարման պայմանագրերի, ապրանքային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի և այլ փաստաթղթերի) վերաբերյալ տեղեկություններ.

արտադրանքը պատրաստած երկրի լրիվ անվանումը և արտադրանքը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) անվանումը, որը նշված է արտադրանքի մակնշման մեջ և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերում, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, եթե հասցեները տարբերվում են)՝ անհատ ձեռնարկատիրոջ համար.

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման համարը և գործողության ժամկետը, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ այլ տեղեկատվություն.

գ) պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, իրենց անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների, այդ թվում՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ստուգումների կազմակերպումն ու անցկացումը, ընդունում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ հայտնաբերված խախտումների հետևանքները կանխելու և (կամ) վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի թիվ 9 հանձնարարականին համապատասխան փոխգործակցում են՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխարգելելու, հայտնաբերելու և կանխելու նպատակով.

դ) անդամ պետության մաքսային մարմինը, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ Միության մաքսային տարածք ներմուծված և այդ անդամ պետության տարածքում շրջանառության մեջ գտնվող արտադրանք հայտնաբերելու և այդպիսի արտադրանքի առչությամբ ընդունված՝ շրջանառության մեջ դնելն ու շրջանառությունը սահմանափակելու կամ արգելելու մասով միջոցների վերաբերյալ տեղեկատվություն իր անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնից, ներառյալ այլ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններից ստանալու դեպքում, ձեռնարկում է միջոցներ՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ե) պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, որոնք, սույն կետի «բ» ենթակետին համապատասխան, իրենց անդամ պետության մաքսային մարմնից ստացել են տեղեկատվություն Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) արտադրանքի վերաբերյալ, որի առնչությամբ հիմքեր կան ենթադրելու, որ տեխնիկական կանոնակարգման միջոցները չեն պահպանվում, 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն կետի «գ» ենթակետին համապատասխան անցկացնում են ստուգում այդ արտադրանքի առնչությամբ և դրա արդյունքների մասին տեղեկացնում են տեղեկատվությունն ուղարկած մաքսային մարմնին։

2. Անդամ պետությունների՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և մաքսային մարմինների փոխգործակցության ժամանակ կիրառել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսները։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան