ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
2 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 27 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՐՏՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2018 թվականի արդյունքներով Ղրղզստանի Հանրապետությունում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ պետական կառավարման հատվածի պարտքի քանակական արժեքի գերազանցման կապակցությամբ «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 3-րդ ենթակետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան`
հանձնարարում է Ղրղզստանի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից տնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել միջնաժամկետ հեռանկարում պետական կառավարման հատվածի պարտքի նվազեցմանն ուղղված միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ առաջարկությունները՝
շարունակել պետական կառավարման հատվածի պարտքի ընդհանուր գումարի մեջ ազգային արժույթով արտահայտված՝ պարտքային պարտավորությունների մասնաբաժնի աստիճանական ավելացումը.
շարունակել պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի եկամուտների վարչարարության կատարելագործման և հարկային արտոնությունների օպտիմալացման աշխատանքը.
բարձրացնել պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի ծախսերի արդյունավետությունը՝ հաշվի առնելով գերակա ներդրումային նախագծերի իրագործման անհրաժեշտությունը.
ընդունել և հնարավորինս կարճ ժամկետում պետական ֆինանսների կառավարման գործելակերպում ներդնել բյուջետային կանոնը.
ուսումնասիրել համաշխարհային լավագույն գործելակերպին համապատասխան պետական կառավարման հատվածի պարտքի կայունության ցուցանիշների համակարգի կատարելագործման հնարավորությունը.
կատարելագործել միջնաժամկետ բյուջետային և մակրոտնտեսական կանխատեսման մեխանիզմները։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |