ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

24 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների` համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 1-ին կետին և 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝

ընդունելով, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տրանսպորտային ծառայությունների շուկայի ձևավորման մասով լավագույն միջազգային գործելակերպի կիրառումը կնպաստի Միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրների և առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը,

ընդգծելով միջազգային տրանսպորտային համակարգի մեջ անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրման խորացման, տրանսպորտի ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ընդունման կարևորությունը, այդ թվում՝ Եվրոպայի և Ասիայի միջև տարանցիկ տրանսպորտատնտեսական կապերն իրականացնելիս Միության աշխարհագրական առավելությունների ավելի լիակատար իրագործմանն աջակցությունը,

հիմնվելով տրանսպորտային ծառայությունների համաշխարհային շուկայի և տրանսպորտի ու ենթակառուցվածքի ոլորտում միջազգային պայմանագրերին անդամ պետությունների մասնակցության վերլուծության արդյունքների վրա,

հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

1. Տրանսպորտի ոլորտում Միության մարմինների ակտերի նախագծերը մշակելիս հաշվի առնել՝

ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և դրա տարածաշրջանային հանձնաժողովների, մասնագիտացված հիմնարկների, ԱՊՀ, Շանհայի համագործակցության կազմակերպության, միջազգային տրանսպորտային կազմակերպությունների կողմից մշակվող և ընդունվող փաստաթղթերը.

Եվրոպական պառլամենտի, Եվրոպական Միության խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի նորմատիվային ակտերը, որոնք կանոնակարգում են ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտի գործունեությունը, տրանսպորտի ոլորտում ծառայությունների շուկայի ազատականացման պայմանները, խառը փոխադրումների և բազմամոդալ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը, տրանսպորտային հսկողության, բիզնեսի համար առանց արգելքների միջավայրի ստեղծման և խոչընդոտների վերացման հարցերը, ինչպես նաև Եվրոպական միության տրանսպորտային քաղաքականության իրագործման մասով ծրագրային ու ռազմավարական փաստաթղթերը.

Միության պաշտոնական կայքում զետեղված վերլուծական զեկույցների արդյունքները:

2. Մշակել այն հարցերը, որոնք վերաբերում են՝

տրանսպորտի առանձին տեսակների գործողության հարցերը կանոնակարգող՝ անդամ պետությունների օրենսդրության միասնականացման նպատակահարմարությանը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ Միության նպատակներին հասնելու համար.

անդամ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության հարցերը կարգավորող՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի կնքման նպատակահարմարությանը.

Միության պաշտոնական կայքում տեղադրված ցանկի միջազգային պայմանագրերը կիրառելիս համակարգված դիրքորոշման մշակմանը՝ միջազգային կազմակերպություններում անդամ պետությունների շահերը հաշվի առնելու նպատակով.

փոխադրումների հսկողության հեշտացմանն ու օպտիմալացմանը, այդ թվում՝ ապրանքների տեղափոխման հետագծելիության մեխանիզմ ստեղծելու միջոցով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան