ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
26 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ օդային տրանսպորտի մասով 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) 2-րդ կետի, քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, Եվրասիական տնեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումն ապահովելու նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան.
հանձնարարում է Միության անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից միջոցներ ձեռնարկել քաղաքացիական ավիացիայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 37 հանձնարարականի |
ՑԱՆԿ
Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առաջարկությունների
I. Ներդաշնակեցում ավիացիոն անձնակազմի մասնագիտական որակավորումը ապահովելու ոլորտում
1. Ներդաշնակեցնել «ավիացիոն անձնակազմ» հասկացությունը, ինչպես նաև մշակել համաձայնեցված մոտեցում ավիացիոն անձնակազմի ցանկը որոշելիս՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ՔԱՄԿ՝ «ԻԿԱՕ») առաջարկվող գործելակերպը։
2. Ներդաշնակեցնել որակավորման պահանջները՝ հաշվի առնելով ավիացիոն անձնակազմի վկայական ստանալու համար ֆիզիկական անձանց ներկայացվող միջազգային ստանդարտները և ԻԿԱՕ-ի առաջարկվող գործելակերպը։
3. Ներդաշնակեցնել քաղաքացիական ավիացիայի օդանավի (այսուհետ՝ օդանավ) շահագործողի օտարերկրյա պետության կողմից տրված՝ ավիացիոն անձնակազմի վկայականների վավերականությունը ճանաչելու պահանջները։
4. Ներդաշնակեցնել ավիացիոն անձնակազմի նախնական պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև ավիացիոն անձնակազմի մասնագիտական որակավորման մակարդակի պահպանման պահանջները։
5. Ներդաշնակեցնել ավիացիոն անձնակազմի մասնագիտական որակավորման մակարդակի գնահատման նկատմամբ մոտեցումները՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները և ԻԿԱՕ-ի առաջարկվող գործելակերպը, ինչպես նաև համաձայնեցնել ավիացիոն անձնակազմի մասնագիտական որակավորման մակարդակը գնահատելու իրավունք ունեցող անձանց ներկայացվող պահանջները։
6. Ներդաշնակեցնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն ուսումնական կենտրոնի հավաստագրման պահանջները։
7. Ներդաշնակեցնել օդանավերի թռիչքային անձնակազմերի անդամների գործնական հմտությունների պատրաստման, պահպանման և ստուգման համար կիրառվող՝ թռիչքի նմանակման վարժական սարքերի գնահատման պահանջները։
8. Ներդաշնակեցնել ավիացիոն անձնակազմի բժշկական քննության և բժշկական զննման, ինչպես նաև պարտադիր բժշկական քննության և բժշկական զննման ենթակա անձանց կատեգորիաների մասով պահանջները։
9. Ներդաշնակեցնել փորձագիտական ավիացիոն բժշկական կազմակերպությունների և ավիացիոն բժշկական փորձագետների հավաստագրման կանոնները։
10. Ներդաշնակեցնել փորձագիտական ավիացիոն բժշկական կազմակերպությունների և (կամ) ավիացիոն բժշկական փորձագետների գործունեության նկատմամբ հսկողության ապահովման պահանջները։
11. Ներդաշնակեցնել ավիացիոն անձնակազմի աշխատաժամանակի ռեժիմի առանձնահատկությունները սահմանող նորմերը։
II. Ներդաշնակեցում օդանավերի թռիչքային պիտանիության ոլորտում
12. Ներդաշնակեցնել անդամ պետությունների տարածքներում շահագործվող օդանավերի թռիչքային պիտանիության նորմերը։
13. Ներդաշնակեցնել օդանավի թռիչքային պիտանիության հավաստագրի տրման հիմքերը։
14. Ներդաշնակեցնել օդանավի թռիչքային պիտանիությունը պահպանելու համար պատասխանատու անձանց որոշելու ընթացակարգերը։
15. Ներդաշնակեցնել օդանավի թռիչքային պիտանիության հավաստագրի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու (գործողությունը կասեցնելու) հիմքերը։
16. Ներդաշնակեցնել օդանավի սեփականատիրոջ կամ օդանավը շահագործողի՝ օդանավի թռիչքային պիտանիության վիճակի, տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարելու մասին տեղեկատվություն, ինչպես նաև օդանավի շահագործման մասին տվյալներ ներկայացնելու պարտականությունը սահմանող նորմերը։
17. Ներդաշնակեցնել թռիչքային պիտանիության նորմերին օդանավի համապատասխանության գնահատման ընթացակարգերը։
18. Ներդաշնակեցնել թռիչքային պիտանիության հավաստագիր չունեցող կամ թռիչքային պիտանիությունը ժամանակավոր կորցրած օդանավի թռիչքի համար թույլտվության տրման կարգը։
19. Ներդաշնակեցնել օդանավը շահագործողին ռադիոհաղորդիչ սարքերի օգտագործման համար թույլտվության տրման պահանջները։
20. Ներդաշնակեցնել այն դրույթը, որին համապատասխան որոշակի տիպի օդանավն առաջին անգամ իր ռեեստրում ներառած՝ օդանավի գրանցման պետությունը (ընդ որում՝ այդ պետությունը մշակողի պետությունը չէ) տրամադրում է թռիչքային պիտանիության հավաստագիրը կամ ճանաչում է այդ հավաստագրի վավերականությունը և մշակողի պետությանը ծանուցում է նշված օդանավը իր ռեեստրում ներառելու մասին՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագո, 1944 թվական) «Օդանավերի թռիչքային պիտանիություն» թիվ 8 հավելվածին համապատասխան։
21. Ներդաշնակեցնել ավիացիոն տեխնիկայի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կազմակերպությունների հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև օտարերկրյա պետության կողմից տրված՝ ավիացիոն տեխնիկայի տեխնիկական սպասարկման և վերանորոգման հավաստագիրը ճանաչելու ընթացակարգերը։
III. Ներդաշնակեցում ձևականությունների պարզեցման ոլորտում
22. Ներդաշնակեցնել օդանավերի սանիտարական մշակում անցկացնելու պայմանները սահմանող պահանջները։
23. Ներդաշնակեցնել անդամ պետությունների տարածքներով օդանավերի անձնակազմերի՝ առանց բացառության բոլոր անդամների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծում նախատեսող դրույթները։
24. Ներդաշնակեցնել անդամ պետությունների տարածքներում չվերթներ իրականացնելիս երրորդ երկրների քաղաքացիներ հանդիսացող՝ օդանավերի անձնակազմերի անդամների պարզեցված մուտքի, կացության և ելքի համար պայմանների ստեղծում նախատեսող դրույթները։
25. Ներդաշնակեցնել անդամ պետությունների ավիացիոն ընկերություններին ուղեբեռի և ձեռնածանրոցի տեղափոխման նորմեր և կանոններ սահմանելու իրավունքի տրամադրում նախատեսող դրույթները։
IV. Ներդաշնակեցում թռիչքների անվտանգության կառավարման ոլորտում
26. Ներդաշնակեցնել միջպետական մակարդակով թռիչքների անվտանգության մասին տվյալների և տեղեկատվության փոխանակման, պաշտպանության ու պահպանման կարգը։
V. Ներդաշնակեցում օդով վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության ոլորտում
27. Ներդաշնակեցնել կանոնավոր ուղևորափոխադրումների ժամանակ վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն ստացած օդանավերի շահագործողներին որոշելու, այդպիսի բեռների փոխադրման թույլտվության տրման և տեխնիկական հրահանգների ազդեցությունից ազատման կարգը։
28. Ներդաշնակեցնել պատահարների մասին հաշվետություններ տրամադրելու և չհայտարարագրված (սխալ հայտարարագրված) վտանգավոր բեռների հայտնաբերման մասին տեղեկատվության փոխանակման կարգը։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|