ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
26 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՉ ԹՂԹԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների` համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 55-րդ կետին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից ձեռնարկել միջազգային հաղորդակցության մեջ բեռների փոխադրումների կազմակերպման ու ձևակերպման ժամանակ ոչ թղթային տեխնոլոգիաների ներդրմանը և գնացքների երթևեկության կազմակերպման հետ կապված թերությունների վերացմանն ուղղված հետևյալ միջոցները՝
համապատասխան պետական մարմինների, երկաթուղային վարչակազմերի կողմից սահմանակից պետություններից ստացված էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչման ապահովումը.
միջազգային փոխադրումների կազմակերպման տեղեկատվական-վերլուծական ուղեկցման, ինչպես նաև փոխադրման գործընթացին մասնակցող ընկերությունների և նրանց մասնագիտացման (փոխադրող, վագոնային կամ բեռնարկղային շարժակազմի օպերատոր, բեռնառաքող) վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը.
գնացքների երթևեկության կազմակերպման, այդ թվում՝ փոխադրման գործընթացի տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության համակարգի, ինչպես նաև գնացքների երթևեկության ժամանակացույցի մշակման գործընթացի կատարելագործումը.
բեռնման և բեռնաթափման աշխատանքների կատարման արագացումը և կայարաններում գնացքների կայանման ժամանակի կրճատումը.
փոխադրման գործընթացի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝ փոխադրման գործընթացի մյուս մասնակիցների և պետական մարմինների տեղեկատվական համակարգերի հետ երկաթուղային փոխադրողների ավտոմատացված համակարգերի ինտեգրման եղանակով:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |