ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
3 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 199 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արգելքների վերացման աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ վերացնել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում արգելքները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերին համապատասխան՝ ըստ ցանկի, համաձայն հավելվածի, և սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել դրանց վերացման մասին տեղեկատվությունը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին զեկուցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սույն կարգադրության 1-ին կետի իրագործման արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի թիվ կարգադրության |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Ղրղզստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների մասով Ղրղզստանի Հանրապետության կողմից հսկիչ գների նվազագույն մակարդակ չկիրառելու մասին» թիվ 21 կարգադրություն։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներքին շուկայի գործունեության շրջանակներում՝ ապրանքների փոխադարձ առեւտրում պարտավորությունների կատարման մասին» թիվ 163 որոշում։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում պարտավորությունների կատարման մասին» թիվ 47 որոշում:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 153 որոշում։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 26-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում՝ Ղազախստանի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 105 որոշում։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում՝ Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 190 որոշում։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կողմից պարտավորությունների կատարման մասին» թիվ 195 որոշում։