ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
26 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐԴԱՐ ՈՒ ԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան` ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Oդային տրանսպորտի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 12-րդ, 13-րդ, 15-րդ և 30-րդ կետերի, Եվրասիական տնտեսական միության օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման նպատակով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`
1. Մինչև 2025 թվականն ապահովել հետևյալ միջոցների միաժամանակյա իրագործումը՝
ա) արդար ու բարեխիղճ մրցակցության ապահովման մասով՝
օդանավագնացային (աերոնավիգացիոն) ու օդանավակայանային սպասարկման համար վճարների գանձման ժամանակ անդամ պետությունների միջև կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ կատարող՝ մյուս անդամ պետությունների օդանավեր շահագործողների համար կիրառել այն նույն սակագնային դրույքաչափերը, որոնք կիրառվում են իրենց շահագործողների համար.
օդանավագնացային (աերոնավիգացիոն) ու օդանավակայանային սպասարկման համար ազգային արժույթով կամ երրորդ երկրների արժույթներով փոխհաշվարկների ժամանակ մյուս անդամ պետությունների օդանավեր շահագործողների համար կիրառել համապատասխան օրացուցային ամսաթվերի դրությամբ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից սահմանված պաշտոնական փոխարժեքները.
մյուս անդամ պետությունների օդանավերի տարանցիկ չվերթների ժամանակ թույլ չտալ լրացուցիչ վճարների (փոխհատուցման վճարների) գանձումն իրենց օդային տարածքի օգտագործման դիմաց.
իրենց օրենսդրության մեջ ներառել այն դրույթները, որոնց համապատասխան, օդանավակայանների ու աերոնավիգացիայի ծառայությունների մատուցումը մյուս անդամ պետությունների սպառողներին իրականացվում է իրենց սպառողներին տվյալ ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով.
բ) օդային հաղորդակցության ընդլայնման մասով՝
ապահովել անդամ պետությունների միջև միջազգային օդային կանոնավոր հաղորդակցություններ իրականացնելիս առկա սահմանափակումների փուլային վերացումն ըստ՝
սահմանված երթուղիներով (նշանակման կետերով) պայմանագրային գծերի.
սահմանված երթուղիներով պայմանագրային գծերի շահագործման համար նշանակված ու լիազորված ավիաձեռնարկությունների (փոխադրողների) քանակի.
երթուղում կամ երթուղու մի հատվածում օդանավերի կոմերցիոն բեռնվածության (օդանավերի տարողության).
երթուղում կամ երթուղու մի հատվածում որոշակի ժամանակահատվածի ընթացքում օդանավի կատարած թռիչքների քանակի (թռիչքների կատարման հաճախականության).
մեկ անդամ պետության փոխադրողների՝ մեկ այլ անդամ պետության օդային տարածքով տարանցիկ թռիչքների:
2. Անհրաժեշտության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել սույն հանձնարարականով նախատեսված միջոցների իրագործման մասով առաջարկներ և սահմանափակումների վերացման մասին տեղեկատվություն:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|