ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
19 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 57-րդ կետին համապատասխան, հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից ձեռնարկել անդամ պետությունների միջազգային հաղորդակցության մեջ երկաթուղային ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու ապահովմանն ուղղված հետևյալ միջոցները.
միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում օրենսդրության (նորմատիվ իրավական բազայի) կատարելագործում.
անդամ պետությունների միջև պետական սահմանի հատման կետերում հսկողական գործողությունների իրականացման համար բավարար և անդամ պետությունների միջև միջազգային հաղորդակցության մեջ ուղևորատար գնացքների երթևեկության ժամանակացույցի մշակման ժամանակ հաշվի առնվող՝ ժամանակի համադրելի նորմատիվի սահմանում.
անդամ պետությունների միջև միջազգային հաղորդակցության մեջ ուղևորատար գնացքների երթևեկության կազմակերպման ժամանակ առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների կիրառում.
խնդրահարույց հարցերի (խոչընդոտների) հայտնաբերում և լուծում, ուղևորների տեղաշարժի վրա ազդող ընթացակարգերի պարզեցում.
երկաթուղային վարչակազմերի կողմից շարժակազմի թարմացման համար պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքի իրականացում.
որակավորում ունեցող սպասարկող անձնակազմի ներգրավում, ինչպես նաև կադրերի նախապատրաստում և անձնակազմի որակավորման բարձրացում ապահովող կազմակերպությունների զարգացում.
ուղևորների սպասարկման որակի բարձրացման ոլորտում առաջադեմ գործելակերպերի փոխանակում.
արագընթաց ուղևորային հաղորդակցության զարգացում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը.
երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովում:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|