ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

14 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 13-րդ և 14-րդ կետերով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ներառական տնտեսական աճի ապահովման նպատակներով,

ընդգծելով անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման անհրաժեշտությունը,

ընդունելով անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը,

նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման բնագավառում նպատականերին հասնելու ուղղությամբ բոլոր անդամ պետությունների պարտավորությունները,

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`

սոցիալ-տնտեսական քաղաքականության միջոցներ մշակելիս և դրանց արդյունքները գնահատելիս օգտագործել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների ներառականության գնահատման մեթոդիկան՝ տեղադրված Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dер_mаkгоес_ро1/СоnsultKоmitet/Documents/Методика оценки инклюзив ности экономик.рdf,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացնել անդամ պետությունների տնտեսությունների ներառականության աստիճանի գնահատում և անհրաժեշտության դեպքում միջոցներ մշակել դրա բարձրացման համար։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան