ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
14 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ 2018-2020 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 4-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ՝ անդամ պետություններ) միջազգային տրանսպորտային նախաձեռնությունների հետ Եվրասիական տնտեսական միության զարգացման գործընթացի փոխկապակցման շրջանակներում տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում նշանակալի ինտեգրացիոն և համատեղ նախագծերի իրագործման կարևորությունը,
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`
1. Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղադրվող՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում համատեղ նախագծերի ցանկը ձևավորելու նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել առաջարկություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 75 կարգադրությանը համապատասխան ստեղծված աշխատանքային խմբի կողմից քննարկման համար։
2. Միջազգային ֆինանսական ինստիտուտների մասնակցությամբ նախագծերի ֆինանսավորման մասին հարցը մշակելիս հաշվի առնել սույն հանձնարարականի 1-ին կետում նշված՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում համատեղ նախագծերի ցանկը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|