ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
14 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՎԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ԼՐԱԿԱԶՄՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների ցանկին համապատասխան (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 1 հավելված), նավաշինության և նավերի լրակազմող սարքավորումների արտադրության ոլորտում միջճյուղային կոոպերացիայի խորացման և միջպետական կոոպերացիայի զարգացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից նավաշինության արտադրանքի արտադրությունը կազմակերպելիս՝
1. Նավաշինության արտադրանքի արտադրության ոլորտում իրականացնել համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
ա) Միության տարածքում նավաշինության արտադրանքի և նավերի լրակազմող սարքավորումների արտադրության զարգացում՝ հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսությունների արդիականացման առաջնահերթ ուղղությունները.
բ) երրորդ երկրներից Միության տարածք ներմուծվող՝ նավաշինության արտադրանքի և նավերի լրակազմող սարքավորումների անալոգների արտադրության կազմակերպում և զարգացում Միության տարածքում.
գ) նավաշինության արտադրանքի և նավերի լրակազմող սարքավորումների արտադրության կոոպերացիոն շղթաներում անդամ պետությունների արտադրողների տեխնոլոգիական գործառնությունների ներգրավում՝ նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտադրության նպատակով։
2. Միության պաշտոնական կայքում տեղադրման և Միության շրջանակներում արտադրական շղթաներ կառուցելիս հաշվառման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել՝
ա) անդամ պետությունների ազգային ռազմավարական ճյուղային ծրագրերին համապատասխան՝ անդամ պետությունների համար առաջնահերթ՝ նավաշինության արտադրանքի և նավերի լրակազմող սարքավորումների տեսակների ցանկը.
բ) նավաշինության արտադրանք արտադրողների, նավերի լրակազմող սարքավորումներ արտադրողների, նավանորոգման գործարանների մասին տեղեկատվություն (կազմակերպության լրիվ անվանումը, իրավաբանական անձի հասցեն, արտադրվող արտադրանքի անվանումը և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը), և ապահովել այդ տեղեկատվության արդիականացումը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|