ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԽՈԶԻ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

2 հուլիսի 2019 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

ԽՈԶԻ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) խոզի մսի շուկայի վերլուծության արդյունքները,

անդամ պետություններում խոզաբուծության ճյուղի կայուն գործունեությունն ապահովելու, անդամ պետությունների տարածքներում խոզի մսի արտադրությունը զարգացնելու, խոզերի աճեցման և դրանց վերամշակման ընթացքում գենետիկ նյութի, հումքի, արտադրության միջոցների ներմուծումից անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքարտադրողների կախվածությունը նվազեցնելու, անդամ պետությունների ընդունած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով անդամ պետությունների տարածքներում արտադրված խոզի մսի՝ երրորդ երկրների շուկաներ արտահանումը խթանելու, ինչպես նաև խոզի մսի արտադրության ոլորտում անդամ պետությունների համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով`

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ իրականացնել համագործակցություն խոզի մսի արտադրության ոլորտում՝ հավելվածով սահմանված միջոցառումների ցանկին համապատասխան:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հուլիսի 2-ի

 թիվ 18 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

խոզի մսի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների

 

I. Ռեսուրսային ապահովման ոլորտում միջոցառումները

 

1. Խոզաբուծության, կերերի և կերային հավելումների, անասնաբուժական դեղապատրաստուկների արտադրության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) խոզաբուծության ճյուղի համար ռեսուրսային բազայի ստեղծման նպատակով հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) անդամ պետությունների խոզաբույծների ճյուղային միությունների մասնակցությամբ Միության խոզաբույծների ասոցիացիայի ստեղծմանը.

բ) կերերի և կերային հավելումների արտադրության զարգացմանը՝ գոյություն ունեցող ձեռնարկությունների արդիականացման և նոր ձեռնարկությունների կառուցման եղանակով.

գ) անդամ պետություններում արտադրված անասնաբուժական դեղապատրաստուկների որակի և մրցունակության բարձրացմանը.

դ) գիտատեխնիկական և փորձարարակոնստրուկտորական ոլորտներում համագործակցության զարգացմանը:

 

II. Միջոցառումները՝ խոզի մսի արտադրության և շրջանառության ոլորտում միասնական պահանջներ սահմանելու բնագավառում

 

2. Անդամ պետությունների փոխադարձ առևտուրը և խոզի մսի արտահանումը զարգացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հանձնարարվում է ապահովել սանիտարական, անասնաբուժասանիտարական միջոցառումների և տեխնիկական կարգավորման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցումը միջազգային ստանդարտներին:

 

III. Խոզի մսի արտադրության ոլորտում միջոցառումները

 

3. Անդամ պետությունների խոզաբուծության ճյուղի հավասարակշռված զարգացման նպատակով հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) անդամ պետությունների խոզաբուծության ճյուղում ուղղակի ներդրումների ներգրավմանը.

բ) Եվրասիական զարգացման բանկի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ու միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների միջոցների ներգրավման հաշվին ֆինանսավորման հնարավորությամբ համագործակցային ծրագրերի մշակմանը և իրականացմանը.

գ) խոզերի սպանդի կազմակերպման և խոզերի սպանդի մթերքի վերամշակման մասով ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների մշակմանն ու ներդրմանը (նորարարական ռեսուրսախնայող տեխնոլոգիաների հիման վրա՝ էներգաարդյունավետ սարքավորումների օգտագործմամբ), այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում.

դ) անդամ պետությունների խոզաբուծության ճյուղի համար կադրերի նախապատրաստման և վերապատրաստման բնագավառում համատեղ նախագծերի իրականացմանը:

 

IV. Միջոցառումներ խոզի մսի արտահանման զարգացման ոլորտում

 

4. Անդամ պետությունների տարածքներում արտադրված խոզի մսի՝ երրորդ երկրների շուկաներ արտահանումը զարգացնելու նպատակով հանձնարարվում է ապահովել՝

ա) անդամ պետությունների տարածքներում արտադրված խոզի մսի՝ երրորդ երկրների շուկաներ առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ առաջատար առևտրային գործընկերների և դրանց իրավասու մարմինների հետ բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով.

բ) երրորդ երկրների հավատարմագրման և անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների՝ միջազգային ինտեգրացիոն միավորումների համակարգերում անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հավատարմագրման աջակցությունը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ խոզի մսի համապատասխանության գնահատման (հաստատման) արդյունքները ճանաչելու նպատակով.

գ) խոզի մսի արտադրության ընթացքում որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրումն ու սերտիֆիկացումը՝ միջազգային պահանջներին ներդաշնակեցված ստանդարտների կիրառմամբ.

դ) անդամ պետությունների՝ խոզի մսի արտադրողների ցուցահանդեսատոնավաճառային գործունեության համակարգումը:

 

V. Միջոցառումներ ինտեգրված տեղեկատվական ապահովման ոլորտում

 

5. Անդամ պետություններում խոզի մսի արտադրության տեղեկատվայնացման արդի խնդիրները լուծելու, ինչպես նաև դրա նորարարական զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով հանձնարարվում է ապահովել՝

ա) խոզերի և խոզի մսի նույնականացման, գրանցման և հետագծելիության ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծումը՝ հաշվի առնելով համաձայնեցված մոտեցումները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին համապատասխան.

բ) Միության շրջանակներում տոհմային խոզերի հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրումը.

գ) խոզի մսի արտադրության կառավարման մեջ տեղեկատվական համակարգերի ներդրումը՝ կամավոր հիմունքով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան