ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 881-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» N 873-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը «Արայիկ Հարությունյանի,» բառերից հետո լրացնել «Արմեն Գրիգորյանի» բառերով, իսկ «Քրիստինե Գրիգորյանի,» բառերից հետո լրացնել «Սևակ Ղահրամանյանի» բառերով.
2) հավելվածը «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «Ա. Գրիգորյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար» բառերով, իսկ «Ք. Գրիգորյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ս. Ղահրամանյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
02.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|