ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3971-Ա |
«30» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Շուշանիկ Մուշեղի Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի սեպտեմբեր ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Գալշոյան փողոցի հ.6, Զորավար Անդրանիկի փողոցի հ.54/10, Բաշինջաղյան փողոցի հ.192, Սասնա Ծռեր փողոցի հ.4, Մարշալ Բաբաջանյան փողոցի հ.21/5, Տիչինայի փողոցի հ.29/2, Կոմիտասի պողոտայի հ.44/2, Հակոբ Հակոբյան փողոցի հ.7, Մամիկոնյանց փողոցի հ.51/2, Օրբելի Եղբայրների փողոցի հ.67/2 և Լեոնիդ Ազգալդյան փողոցի հ.4 հասցեների դիմաց թվով 11 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|