ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
9 հուլիսի 2019 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2018 թվականի արդյունքներով Բելառուսի Հանրապետությունում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 63-րդ հոդվածով սահմանված գնաճի մակարդակի (սպառողական գների ինդեքսի) քանակական արժեքի գերազանցման կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան` «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 3-րդ ենթակետի իրագործման նպատակով`
հանձնարարում է Բելառուսի Հանրապետությանը՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ տնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել գնաճի մակարդակի պահպանման ուղղված միջոցների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետևյալ առաջարկությունները՝
ա) վարել դրամավարկային քաղաքականություն, որը նպաստում է Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ գնաճի մակարդակի (սպառողական գների ինդեքսի) քանակական արժեքի պահպանմանը, այդ թվում՝ հետևյալ միջոցներով՝
միջնաժամկետ հեռանկարում գնաճային թիրախավորման ռեժիմին անցման եզրափակում.
տնտեսությունում տոկոսային դրույքների ձևավորման վրա Բելառուսի ազգային բանկի ազդանշանների ազդեցության ուժեղացում.
գնաճային սպասումների նվազեցում.
իրական տոկոսային դրույքների պահպանում դրական մակարդակում.
ներքին ֆինանսական շուկայի դեվալյուտիզացիայի համար պայմանների ստեղծում.
բ) ընդունել երկարաժամկետ միջոցներ, որոնք ուղղված են տնտեսության կայուն զարգացմանը, այդ թվում՝ հետևյալ միջոցներով՝
սպառողական շուկայում մրցակցության մակարդակի բարձրացում.
պարենի շուկայում գների տատանողականության նվազեցման համար նյութատեխնիկական ապահովման ենթակառուցվածքի զարգացում.
մակրոտնտեսական կայունության և աճի ներուժի ավելացման ամրապնդում:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |