ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3981-Ա |
«30» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ.390-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Միլենիում Պարկ» ՍՊԸ-ի լ/ա Տիրան Լաճիկյանի դիմումը՝ Նորքի հ.105, Նորք թաղամաս հ.հ.105/1, 105/2, 105/3 հասցեներում գտնվող ընդհանուր 8693.0քմ մակերեսով հողամասը /600.0+1957.0+2757.0+3379.0/, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Մոնթե Մելքոնյան փողոց հ.22/4 հասցեին կից գտնվող հողամասի հետ փոխանակելու մասին:
Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հ.390-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը` «Միլենիում Պարկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի հ.105, Նորք թաղամաս հ.հ.105/1, 105/2, 105/3 հասցեներում գտնվող, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող՝ ընդհանուր 8693.0քմ մակերեսով /600.0+1957.0+2757.0+3379.0/ հողամասը, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Մոնթե Մելքոնյան փողոց հ.22/4 հասցեում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող՝ 4705.0քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն։
Քննարկվող համայնքային հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-282-001, Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշում, տող՝ 25187/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն և 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հ.390-Ա որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-76250-25 և Ն/49703-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Մոնթե Մելքոնյան փողոց հ.22/4 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 4705.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևանի քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Նորքի հ.105, Նորք թաղամաս հ.հ.105/1, 105/2, 105/3 հասցեներում գտնվող. «Միլենիում Պարկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 8693.0քմ մակերեսով /600.0+1957.0+2757.0+3379.0/ հողամասը՝ փոխանակել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Մոնթե Մելքոնյան փողոց հ.22/4 հասցեում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 4705.0քմ մակերեսով հողամասի հետ:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 4705.0քմ մակերեսով հողամասին տրամադրել «Մ.Մելքոնյան փողոց, հ.22/3» հասցեն:
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ «Միլենիում Պարկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի հ.105 հասցեում գտնվող 135.5քմ մակերեսով բնակելի տան քանդման համար տրամադրված թույլտվության հիման վրա 135.5քմ մակերեսով շինությունն ապամոնտաժելու և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը ներկայացնելու պարագայում, Երևանի քաղաքապետի անունից, «Միլենիում Պարկ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին:
7. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Միլենիում Պարկ» ՍՊԸ-ի կողմից.
8. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |