ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3964-Ա |
«30» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ջ.ԲՐԱՅՍԻ ՓՈՂՈՑԻ Հ. 10/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ, ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարիկ Խաչատուրյանի լ/ա Գուրգեն Խաչատուրյանի դիմումը՝ Ջ.Բրայսի փողոցի, սեփականության իրավունքով Գարիկ Խաչատուրյանին պատկանող հ.10/1 բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21052025-01-0103 վկայական) գործառական, դրա զբաղեցրած, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրված հողամասերի գործառնական նշանակությունները փոխելու, հողի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:
Ջ.Բրայսի փողոցի հ.10/1 բնակելի տան զբաղեցրած հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով` գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության (կատեգորիայի) բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի հուլիսի 30-ի հ.Դ-75029-25 և 2025 թվականի սեպտեմբերի 11-ի հ.Ն/53223-25 եզրակացությունները.
1. Արաբկիր վարչական շրջանի, Ջ.Բրայսի փողոցի, սեփականության իրավունքով Գարիկ Խաչատուրյանին պատկանող հ.10/1 բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ջ.Բրայսի փողոցի հ.10/1 բնակելի տան զբաղեցրած, սեփականության իրավունքով Գարիկ Խաչատուրյանին պատկանող 0.009358հա և վարձակալության իրավունքով տրամադրված 0.002202հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
3. Լիազորել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գարիկ Խաչատուրյանի հետ կնքել համաձայնագիր՝ վարձակալությամբ տրամադրված 22.02քմ մակերեսով հողամասի համար 1998 թվականի նոյեմբերի 23-ին կնքված հողի վարձակալության հ.2-3680 պայմանագրի 2-րդ կետում՝ «բնակելի տան համար» բառերը «հասարակական նշանակության շինության համար» բառերով փոխարինելու մասին:
4. Հանձնարարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը, ինչպես նաև որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական և հողամասերի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. ԱվինՅԱՆ |