ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3982-Ա |
«30» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍ ԹԻՎ 11-2 ԵՎ 11-2Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Ղազարյանի լ/ա Արսեն Ղազարյանի դիմումը՝ Հաղթանակ տեղամաս թիվ 11-2 /վարելահող/ և 11-2ա /անօգտագործելի հող (իրացման ենթակա)/ հասցեներում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի հ.16221 վկայագրով Արսեն Ղազարյանին փոխանցված հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի պետական հ.Ա003850 ակտը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.16221 և հ.16222 վկայագրերը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ տեղամաս թիվ 11-2 /վարելահող/ և 11-2ա /անօգտագործելի հող (իրացման ենթակա)/ հասցեներում գտնվող հողամասերի փաստացի չափագրությամբ մակերեսները կազմում են համապատասխանաբար՝ 1200.0քմ և 6000.0քմ, ինչպես որ ամրագրված է փաստաթղթերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասերը գտնվում են 12-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-0164-0005/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-51258-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ տեղամաս թիվ 11-2 /վարելահող/ և 11-2ա /անօգտագործելի հող (իրացման ենթակա)/ հասցեներում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի հ.16221 վկայագրով Արսեն Ղազարյանին փոխանցված հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 1200.0քմ և 6000.0քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.03.2026, N 1254-Ա | 30.09.2025, N 3982-Ա | |
| 15.10.2025, N 4219-Ա | 30.09.2025, N 3982-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|