ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3942-Ա |
«26» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Վահե Խաչատրյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի սեպտեմբեր ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Դուրյան թաղամասի հ.33/1, Ա. Խաչատրյան փողոցի հ.30/7, Խորենացի փողոցի հ.160/3, Էրեբունի փողոցի հ.16/21 և հ.6/1, Մուրացան փողոցի հ.94, Դավիթ Բեկ փողոցի հ.106/4, Աթոյան փողոցի հ.107/5, Ազատամարտիկների փողոցի հ.78/4, Սարի թաղ 1-ին փողոցի հ.10-1 շինություն, Տիտոգրադյան փողոցի հ.1, Բ.Մուրադյան փողոցի հ.7/3, Թոթովենց փողոցի հ.11/11, Գյուլիքևխյան փողոցի հ.23/5, Բակունց փողոցի հ.2/3, Սաֆարյան փողոցի հ.5/1, Ջուղա փողոցի հ.2, Գյուրջյան փողոցի հ.15/3 և հ.9/3, Մինսկի փողոցի հ.5/2, Նանսեն փողոցի հ.10/33 և Ա.Հովհաննիսյան փողոցի հ.14 հասցեների դիմաց տեղադրված և պատին ամրացված թվով 22 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |