ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1407-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2025 թվականի N 1407-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) սեփականությունը հանդիսացող՝ 2016 թվականի արտադրության, 37,884,736.0 դրամ սկզբնական և 4,104,179 դրամ հաշվեկշռային արժեքներով TOYOTA LC 200 4.6 GAS (պետհամարանիշ՝ 323 CN 61, նույնացման համար՝ JTMHX05JX04126259) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ տրանսպորտային միջոց 1) ու ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ կոմիտեին ամրացված 2016 թվականի արտադրության TOYOTA LC 200 (պետհամարանիշ՝ 001CC90, նույնացման համար՝ JTMHX05J804122565) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ տրանսպորտային միջոց 2) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում՝

1) հիմնադրամի գործադիր ղեկավարի հետ համատեղ ապահովել տրանսպորտային միջոց 1-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել տրանսպորտային միջոց 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրա պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:

4․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման նպատակով տրանսպորտային միջոց 1-ը ենթակա է տեղափոխման պետական շարժական գույքի պահառության նպատակով կոմիտեին ամրացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փողոց 79 հասցեում գտնվող պահառության վայր՝ հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳրիգոՐՅԱՆ

 

Երևան

 

02.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան