ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 մայիսի 2019 թվականի

թիվ 2

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2018 թվականի հունվարի 16-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարման մոնիթորինգ և դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու արդյունքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանի զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ) (այսուհետ համապատասխանաբար՝ ազատականացման ծրագրեր, զեկույց)՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ա) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XV բաժնի դրույթների իրագործման շրջանակներում աշխատանքների անցկացման ժամանակ հաշվի առնել զեկույցի դրույթները, ինչպես նաև այն աշխատանքի արդյունքները, որով ապահովվում է ծառայությունների միասնական շուկայի գործունեության սկիզբը ծառայությունների հետևյալ ոլորտներում՝

կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայություններ.

տեսաֆիլմերի ցուցադրման ծառայություններ.

սեփական կամ վարձակալվող անշարժ գույքի հետ կապված ծառայություններ (բացառությամբ միջնորդների ռիելթորական ծառայությունների).

առանց օպերատորի (անձնակազմի)՝ զբոսանավերի վարձակալության և լիզինգի հետ կապված ծառայություններ՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVI բաժնով նախատեսված ֆինանսական ծառայությունների.

ծառայություններ գովազդի բնագավառում.

երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ՝ երկրաբանության, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի և այլ գիտությունների բնագավառում գիտական խորհրդատվական ծառայությունների մասով՝ կապված պինդ օգտակար հանածոների, նավթի, գազի և ստորգետնյա ջրերի հանքավայրերի որոնման հետ՝ բացառությամբ դաշտային աշխատանքների.

ճանապարհորդական բյուրոների և տուրիստական գործակալությունների ծառայություններ (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայություններ).

հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում գիտահետազոտական աշխատանքների անցկացման և ներդրման հետ կապված ծառայություններ.

բնական գիտությունների ոլորտում գիտահետազոտական աշխատանքների անցկացման և փորձնական մշակումների ստեղծման հետ կապված ծառայություններ.

բ) ակտիվացնել ազատականացման ծրագրերի իրականացման մասով աշխատանքը՝ հաշվի առնելով զեկույցի դրույթները, ինչպես նաև ապահովել ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարումը՝ ելնելով ազատականացման ծրագրերով նախատեսված ժամկետներում, առանց արգելքների, բացառումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների, ծառայությունների միասնական շուկայի գործունեության սկիզբն ապահովելու անհրաժեշտությունից։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝