ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 մարտի 2019 թվականի |
թիվ 52 |
քաղ. Մոսկվա |
««ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
|
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մեջ հետաքրքրվածությունը՝
1. Սկսել «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրագործումը:
2. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:
3. Սահմանել, որ՝
նախագծի իրագործմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունները.
2019-2020 թվականներին նախագծի ֆինանսավորումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրագործվող միջոցառումների մասով իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում մինչև 152,44 մլն ռուբլու չափով:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
հաստատել նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը և դրա ղեկավարին.
հաստատել նախագծի տեխնիկական առաջադրանքը:
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին մեկամսյա ժամկետում՝
սահմանել նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինները (կազմակերպությունները) և դրանց մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար թեկնածություններ.
սահմանել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներին և դրանց մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ի թիվ որոշմամբ |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի
|
Բաժին |
Բովանդակությունը | ||||||||
|
1. Նախագծի անվանումը |
Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց) | ||||||||
|
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
եվրասիական ցանցի ստեղծման հիմնական նպատակներն են՝
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգի ստեղծում.
խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավում.
արտադրական հզորությունների օպտիմալ բեռնվածություն.
տեխնոլոգիաների փոխանցման միջոցով նորարարական գործընթացների խթանում.
միջազգային թվային էկոհամակարգերի օգտագործմամբ արդյունաբերության սուբյեկտների արտադրանքի առաջմղման հնարավորություն:
Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի հասանելիությունն անդամ պետությունների տարածքայնորեն բաշխված ծառայությունների լրակազմին (այդ թվում՝ ազգային բաղադրիչների կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի, տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների ներառման հաշվին) և այն համախմբված տեղեկատվության մեծ ծավալին, որն անհրաժեշտ է տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում է արդյունաբերական կոոպերացիային և տեխնոլոգիաների փոխանցմանն աջակցությունը:
Եվրասիական ցանցի ստեղծումը ենթադրում է սիներգետիկ էֆեկտին հասնելը՝ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տնտեսավարող սուբյեկտների թվային կոոպերացիայի աջակցության գործիքներ կիրառելիս համատեղ խնդիրների լուծման ընթացքում, թվային օրակարգում բիզնեսի ընդգրկվածության ընդլայնում և թվային ճեղքվածքի հաղթահարում, ինչպես նաև բարենպաստ գործարար միջավայրի զարգացում:
Նախագծի առանցքային արդյունքներն են՝
նախագծի իրագործման մասով բարձր մակարդակի պլանի («ճանապարհային քարտեզի») (այսուհետ՝ բարձր մակարդակի պլան) կատարումը.
եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների ստեղծում:
Պետք է ապահովվեն բազային սցենարի հետևյալ ցուցանիշները:
Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների թիվը (բազային սցենար)`
I փուլ (2019 թ. II եռամսյակ - 2019 թ. IV եռամսյակ)՝ 17,3 հազ. տնտեսավարող սուբյեկտ.
II փուլ (2020 թ. I եռամսյակ - 2020 թ. IV եռամսյակ)՝ 64,3 հազ. տնտեսավարող սուբյեկտ.
2024 թվականին՝ 134,7 հազ. տնտեսավարող սուբյեկտ:
Արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների միավորների քանակը տեղեկատվական ռեսուրսներում (տեղեկություններ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, պահանջարկի մասին) (բազային սցենար)՝
I փուլ (2019 թ. II եռամսյակ - 2019 թ. IV եռամսյակ)՝ 35,0 հազ. միավոր.
II փուլ (2020 թ. I եռամսյակ - 2020 թ. IV եռամսյակ)՝ 128,3 հազ. միավոր.
2024 թվականին՝ 258,6 հազ. միավոր:
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիա, Չինաստան, Սինգապուր, միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված պայմանագրերի թիվը՝ | ||||||||
|
Սցենար |
Պայմանագրերի թիվը (հատ) | ||||||||
|
I փուլ |
II փուլ |
2024 թվական | |||||||
|
Բազային |
148 |
1 501 |
2 562 | ||||||
|
Լավատեսական |
297 |
3 003 |
5 124 | ||||||
|
Հոռետեսական |
<5 |
15 |
25 | ||||||
|
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիա, Չինաստան, Սինգապուր, միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը)՝ | |||||||||
|
Սցենար |
Գործարքների ծավալը (մլն ռուբլի) | ||||||||
|
I փուլ |
II փուլ |
2024 թվական | |||||||
| Բազային |
3 780,0 |
38 616,3 |
78 117,2 | ||||||
|
Լավատեսական |
7 560,0 |
77 232,5 |
156 234,3 | ||||||
|
Հոռետեսական |
37,8 |
386,1 |
781,2 | ||||||
|
Նախագծի փոխհատուցվելիության ժամկետը՝ | |||||||||
|
Սցենար |
Փոխհատուցվելիության ժամկետը (տարի) | ||||||||
|
Հայաստանի Հանրապետ-ություն |
Բելառուսի Հանրապետ-ություն |
Ղազախստանի Հանրապետ-ություն |
Ղրղզստանի Հանրապետ-ություն |
Ռուսաստանի Դաշնություն |
Հանձնա-ժողով | ||||
|
Բազային |
1 |
1 |
1 |
1 |
1 |
6-ից ավելի | |||
|
Լավատեսական |
1 |
1 |
1 |
1 |
1 |
6-ից ավելի | |||
|
Հոռետեսական |
6-ից ավելի |
4 |
5 |
6-ից ավելի |
1 |
6-ից ավելի | |||
|
Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ բազային ծառայությունները.
եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների մուտքագրում, վերիֆիկացում և որոնում.
տեղեկատվական ռեսուրսներում արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի և առաջարկի մասին տեղեկությունների մուտքագրում, վերիֆիկացում և որոնում.
անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության և մշտադիտարկման ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ.
արդյունաբերական նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկություններին հասանելիության ապահովում («Արդյունաբերության ատլաս» երկրատեղեկատվական ծառայություն).
տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայություններ.
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների շտեմարան (wiki).
արդյունաբերական ձեռնարկություններին աջակցության միջոցառումների ծառայություն-նավիգատոր.
արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և օմոլոգացիայի ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայություն.
կոոպերացիոն շղթաների կառուցման ծառայություն.
սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայություն.
բանկային ուղեկցման ծառայություն.
պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության ծառայություն.
տրանսպորտային լոգիստիկ ուղեկցման ծառայություններ.
ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների մարքեթփլեյս. ճյուղային և միջազգային բենչմարքինգ.
տնտեսվարող սուբյեկտների միջև իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթաշրջանառություն, տվյալների փոխանակում (EDI).
էլեկտրոնային արբիտրաժի ծառայություն.
պորտֆելային ներդրողի ուղեկցման, կոնտրագենտի որոնման և արդյունաբերական ծրագրերում ներդրման մասին պայմանագրերի կնքման ծառայություն.
երաշխավորված պատվերի ապահովման ծառայություն.
արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայություն | |||||||||
|
3. Նախագծի շրջանակները |
նախագծի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար: Այդ նպատակով նախատեսված է՝
տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, դրանց պահանջարկի և առաջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող՝ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում.
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվայնացում.
տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացում.
արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումն ուղեկցող (մասնավորապես՝ ֆինանսական) գործընթացների թվայնացում.
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության մասին տեղեկատվության մշտադիտարկման ու վերլուծության գործիքների ստեղծում:
Եվրասիական ցանցը սեփական ծառայություններին հասանելիությունից բացի, տրամադրելու է հասանելիություն արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացումն ապահովող՝ ազգային բաղադրիչների գործառնական ծառայություններին։
Եվրասիական ցանցը նախատեսելու է ծառայությունների, ծառայությունների մատակարարների, երրորդ երկրների ազգային բաղադրիչների հիման վրա երրորդ երկրներից մասնակիցների (Գերմանիա, Սինգապուր, Չինաստան) հետ եվրասիական ցանցի մասնակիցների փոխգործակցության հետագա իրագործման հնարավորություն:
Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝
երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման գործնական իրականացումը.
ռազմատեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկություններին վերաբերող հարցերի շուրջ կոոպերացիան.
անձնական տվյալների մշակումը և պահպանումը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչում.
ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգումը ազգային մակարդակով ծառայությունները միացնելու դեպքում:
Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակության ապահովումն իրականացվում է ծառայությունների մատակարարների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությունների և Միության օրենքի շրջանակներում | ||||||||
|
4. Թույլտվություն-ներ, սահմանա-փակումներ, ռիսկեր |
եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունություն.
ծրագրային-տեխնիկական միջոցների և ենթակառուցվածքների օբյեկտների գնման (վարձակալության) թանկացման հետ կապված տնտեսական (առևտրային) ռիսկեր.
անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի երկարատև բացակայության ռիսկեր.
ֆինանսական ռիսկեր.
հարկային ռիսկեր.
մաքսասակագնային կարգավորման ռիսկեր.
քաղաքական ռիսկեր:
Նախագծի սահմանափակումները՝
անդամ պետությունների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտություն.
այլ եվրասիական թվային նախաձեռնությունների և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների հետ կապվածությունը՝ դրանց սինքրոնացման անհրաժեշտությունը և իրականացման հնարավոր ուշացումը հաշվի առնելով | ||||||||
|
5. Նախագծի իրագործման ժամկետները |
առաջին փուլ՝ 2019 թվականի II եռամսյակ – 2019 թվականի IV եռամսյակ.
երկրորդ փուլ՝ 2020 թ. I եռամսյակ - 2020 թ. IV եռամսյակ: | ||||||||
|
6. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվու-թյան բաշխում |
եվրասիական ցանցի մասնակիցներ՝
Հանձնաժողով.
ցանցի օպերատոր.
անդամ պետությունների լիազորված մարմիններ.
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներ.
ծառայությունների մատակարարներ.
սուբկոնտրակտացիայի և ծառայությունների փոխանցման կենտրոններ.
տնտեսավարող սուբյեկտներ:
Անդամ պետությունների լիազորված մարմինների և կազմակերպությունների ցանկ (սուբկոնտրակտացիա)՝
Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն.
Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (համակարգող): Արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման մասով լիազորությունները պատվիրակված են ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության բելառուսական հիմնադրամին.
Ղազախստանի Հանրապետություն՝ ««NADLoC» Տեղական բովանդակության զարգացման ազգային գործակալություն» բաժնետիրական ընկերություն (Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությանը ենթակա կազմակերպություն).
Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտե.
Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարություն (համակարգող): Եվրասիական ցանցի ազգային մասի ձևավորման և վարման մասով լիազորությունները պատվիրակված են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացման հիմնադրամին:
Անդամ պետություններում լիազորված մարմինների և կազմակերպությունների ցանկ (տեխնոլոգիաների փոխանցում)՝
Հայաստանի Հանրապետություն՝ ներկայում բացակայում է.
Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտե (ազգային մակարդակով ընդհանուր համակարգում), Տեխնոլոգիաների փոխանցման հանրապետական կենտրոն (տեխնոլոգիաների փոխանցման հարցեր).
Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության տեխնոլոգիական զարգացման ազգային գործակալություն.
Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտե.
Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացման հիմնադրամ:
Ռուսաստանի Դաշնության ազգային բաղադրիչների համար ծառայությունների մատակարարների ցանկ՝
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան.
Գազպրոմբանկի էլեկտրոնային առևտրային հարթակ.
սուբկոնտրակտացիայի ազգային պորտալ innokam.pro.
«Ռուս-սինգապուրյան գործարար խորհուրդ» (В2В հարթակ RSTrade) առևտրի տուն.
ANNA միասնական թվային առևտրային լոգիստիկ հարթակի նախաձեռնող և ծառայություններ տրամադրող (ООО «еПАСС.ру»):
Ծառայությունների մատակարարների ցանկը կարող է համալրվել, այդ թվում՝ նախագծում մասնակցելու ցանկություն հայտնած և նախագծի պահանջներին համապատասխանող սուբյեկտներին դրանում ներառելու միջոցով:
Սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնների, ճյուղային ասոցիացիաների մասնակիցների ցանկ՝
Ռուսաստանի Դաշնությունից՝
Սուբկոնտրակտացիայի զարգացման ազգային գործընկերություն.
սուբկոնտրակտացիայի ազգային պորտալ innokam.pro.
«Ռուս-սինգապուրյան գործարար խորհուրդ» առևտրի տուն.
«Էլեկտրոկաբել» ասոցիացիա.
«Ստեկլոսոյուզ» ասոցիացիա.
Բժշկական արտադրատեսակներ և սարքավորումներ արտադրողների ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունների ասոցիացիա.
«Ռոսէլեկտրոմոնտաժ» ասոցիացիա.
««Դիրեկտորիում» տնօրենների մասնագիտական ընկերակցություն» ասոցիացիա.
«Շինանյութեր, արտադրատեսակներ և կոնստրուկցիաներ արտադրողների ազգային միավորում» ասոցիացիա.
Նավթագազային ծառայության ազգային ասոցիացիա.
«Ստանկոինստրումենտ» ասոցիացիա.
Արդյունաբերական նախագծողների ասոցիացիա.
Բիզնես-ինկուբատորության զարգացման ոլորտում փորձագետների և կազմակերպությունների ասոցիացիա.
«Թաթարստանի Հանրապետության մեքենաշինական կլաստեր» ասոցիացիա.
«Զդրավմեդտեխ» ասոցիացիա.
«Ազգային բժշկական ինդուստրիա» բժշկական արտադրատեսակներ հայրենական արտադրողների ասոցիացիա.
«Ռոսսպեցմաշ» ասոցիացիա.
«Դունբա» ոչ առևտրային ընկերակցություն-կլաստեր.
«Ալյումին արտադրողների, մատակարարների և սպառողների միավորում» ասոցիացիա.
Ղազախստանի Հանրապետությունից՝
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատ։
Սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնների, ճյուղային ասոցիացիաների մասնակիցների ցանկը պետք է համալրվի, այդ թվում՝ նախագծում մասնակցելու ցանկություն հայտնած և նախագծի պահանջներին համապատասխանող սուբյեկտներին դրանում ներառելու միջոցով | ||||||||
|
7. Նախագծի վերաբերյալ հաշվետվութուններ |
մշտադիտարկում անցկացնելու մասով հիմնական գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները.
Միության մարմիններին տրամադրվող եռամսյակային հաշվետվություն.
նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ապահովման գնահատմամբ.
համակարգող խմբի հարցումների հիման վրա հաշվետվություններ.
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների հաշվետվություն, որը ներկայացվում է ցանցի օպերատորին | ||||||||
|
8. Սեփականության իրավունքը |
եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների իրավատերն է Հանձնաժողովը:
Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը վերապահվելու է անդամ պետությունների իրավասությանը: Ծառայությունների նկատմամբ իրավունքները պատկանում են ծառայությունների մատակարարներին | ||||||||
|
9. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները |
նախագծի ֆինանսավորումը նախատեսվում է հետևյալ աղբյուրների հաշվին.
Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով՝ Միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում մինչև 152,44 մլն ռուբլու չափով, այդ թվում՝
2019 թվականին՝ մինչև 97,58 մլն ռուբլի.
2020 թվականին՝ մինչև 54,86 մլն ռուբլի.
անդամ պետությունների բյուջեների միջոցներ՝ 86,36 մլն ռուբլի (մոտավորապես).
ծառայությունների մատակարարների միջոցներ՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես):
Ֆինանսական մոդելում ներդրված է բարձր մակարդակի պլանի միջոցառումների իրականացում, այդ թվում՝
այնպիսի բազային բաղադրիչի ստեղծում, որը օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է (մինչև 70,00 մլն ռուբլի): Անդամ պետության կողմից հարցման դեպքում բաղադրիչը լիցենզիոն համաձայնագրով անհատույց կարող է տրամադրվել անդամ պետությանը՝ որպես ազգային բաղադրիչ միանալու համար.
այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 52,44 մլն ռուբլի).
ազգային բաղադրիչների միացման իրականացում (մինչև 30,00 մլն ռուբլի` 7,50 միլիոնական ռուբլի՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բաղադրիչների միացման համար):
Անդամ պետությունների բյուջեների միջոցներ (86,36 մլն ռուբլի)՝ ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման և եվրասիական ցանցին միանալու համար, այդ թվում՝ ըստ անդամ պետությունների (համաձայն ռուբլու համարժեքով գնահատմանը)՝
Հայաստանի Հանրապետություն՝ 9,05 մլն ռուբլի.
Բելառուսի Հանրապետություն՝ 23,35 մլն ռուբլի.
Ղազախստանի Հանրապետություն՝ 16,69 մլն ռուբլի.
Ղրղզստանի Հանրապետություն՝ 6,37 մլն ռուբլի.
Ռուսաստանի Դաշնություն՝ 30,90 մլն ռուբլի:
Ծառայությունների մատակարարների՝ եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների կոմերցիոն ծառայությունների ստեղծման և զարգացման համար, ինչպես նաև եվրասիական ցանցի մասնակիցների միջև գործառնությունների կատարման համար առևտրային հարթակների գործունեության ապահովման համար միջոցներ՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես): | ||||||||