ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 մարտի 2019 թվականի |
թիվ 53 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
|
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Բելառուսի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ եռամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներին համապատասխան՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ՝
միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Եվրասիական միջպետական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 17 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման 2018-2019 թվականների միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը») ամբողջ ծավալով իրացնելուն.
2-ամսյա ժամկետում ապահովել խոչընդոտների վերացումն ապահովող միջոցառումների նախապատրաստումն ու համաձայնեցումը՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին զեկուցել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին՝ միջոցառումների ծրագրի ժամանակին իրացմանը խոչընդոտող պատճառների մասին.
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին՝ սույն կարգադրության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված միջոցների իրագործման արդյունքների մասին.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թ. –ի թիվ կարգադրության |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 181 որոշում։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 190 որոշում։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 195 որոշում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 11 որոշում (ուժի մեջ մտնելը կասեցված է՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դ.Ա. Մեդվեդևի 2019 թվականի փետրվարի 23-ի թիվ 1566п-П11 դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ստանալու կապակցությամբ)։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 29-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից պարտավորությունները կատարելու մասին» թիվ 18 որոշում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թ. –ի թիվ կարգադրության |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում վերացման ենթակա խոչընդոտների
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) աշխատավորների կողմից անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրամադրված՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցնելու անհրաժեշտություն:
2. Ռուսաստանի Դաշնության՝ Կալինինգրադի և Մագադանի ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքում գտնվող Միության ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հնարավորության բացակայություն:
3. Անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանն ուղղված սկզբունքների և մոտեցումների բացակայություն՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման մասով:
4. Վարորդների մասնագիտական վերապատրաստման պահանջների, նրանց մասնագիտական որակավորման հաստատման և վարորդական վկայականների տրամադրման և ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության իրականացման համար դրանք գործածելու հետ կապված այլ պահանջների ներդաշնակեցման բացակայություն:
5. Ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների համար փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմով նախատեսված պահանջները կատարելու բարդություն:
6. Անդամ պետությունների կողմից պետական (համայնքային) գնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու կարգի անկատարություն:
7. Մեկ անդամ պետության ռեզիդենտ բանկերի կողմից այլ անդամ պետության պատվիրատուների կողմից պետական (համայնքային) գնումներ կատարելիս որպես պետական (համայնքային) գնումներին մասնակցության հայտի ապահովում և պայմանագրի կատարման ապահովում տրամադրված բանկային երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայություն: