ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 փետրվարի 2019 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 9-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 49-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20219 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարվող
1. 3.10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.10. Հսկողության վերցված այն ապրանքները, որոնց մասով իրականացվել է Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատում, պետք է հետազոտվեն միայն Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) (այսուհետ՝ հավատարմագրված լաբորատորիա (կենտրոն))։
Անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպման նպատակով անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելիս ընդունվում են հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում) անցկացված լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները։»։
2. 3.14.3 կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «այդ նպատակներով հավատարմագրված լաբորատորիաներում» բառերը փոխարինել «հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում)» բառերով.
բ) երկրորդ պարբերությունը լրացնել « և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը կազմակերպելու կանոններին (այսուհետ՝ Կանոններ)» բառերով։
3. 4.6 կետի առաջին պարբերության առաջին նախադասությունը «ստացողների համար» բառերից հետո լրացնել «անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում» բառերով։
4. IV բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.7 — 4.11 կետերով՝
«4.7. Միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) շրջանակներում լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշների (նմուշների) տեղափոխումը (փոխադրումը) իրականացվում է Կանոններին համապատասխան։
4.8. Միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) հետ կապ չունեցող անասնաբուժական գործունեության շրջանակներում լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշների (նմուշների)՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխումը (փոխադրումը) թույլատրվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝
ա) կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելը և (կամ) դրանց հետազոտությունն իրականացնող հավատարմագրված լաբորատորիաների (կենտրոնների) գործունեությունը հսկվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից.
բ) անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում տեղադրվում և, ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին 1 անգամ թարմացվում են հետևյալ տեղեկությունները՝
մեկ անդամ պետության տարածքում անասնաբուժական գործունեություն իրականացնող և մյուս անդամ պետության տարածքում լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար նախատեսված կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու իրավունք ունեցող՝ հավատարմագրված լաբորատորիաների (կենտրոնների), ինչպես նաև իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց ցանկը.
մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխվող կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշների (նմուշների) լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնող հավատարմագրված լաբորատորիաների (կենտրոնների) ցանկը (նշելով լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) տեսակների և դրանց անցկացման նպատակների ցանկը).
գ) կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշները (նմուշները) ուղեկցվում են փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու մասին ակտով, որը պարունակում է, այդ թվում, վայրի կենդանիներից և կենդանաբանական այգիներում պահվող կենդանիներից վերցված նյութի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու մասին ակտում նշված տեղեկություններ (Կանոնների թիվ 3 հավելված), և որը ստորագրվել է մեկ անդամ պետության տարածքում անասնաբուժական գործունեություն իրականացնող և մյուս անդամ պետության տարածքում լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար նախատեսված փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու իրավունք ունեցող՝ հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) կամ իրավաբանական անձի անասնաբուժական մասնագետի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի կողմից կամ անդամ պետության լիազորված մարմնի մասնագետի կողմից.
դ) կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշները (նմուշները) փաթեթավորվում և կնքվում են դրանց պահպանվածությունն ապահովող եղանակով և փոխադրվում են այնպիսի եղանակներով, որոնք բացառում են դրանց նենգափոխման, փչացման և կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածման հնարավորությունը։
4.9. Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասով լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու համար կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելը թույլատրվում է միայն անդամ պետությունների լիազորված մարմինների մասնագետների կողմից։
4.10. Անդամ պետության տարածքում անասնաբուժական գործունեություն իրականացնող ու կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշներ (նմուշներ) վերցնող՝ հավատարմագրված լաբորատորիաները (կենտրոնները), ինչպես նաև իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ նյութերի փորձանմուշների (նմուշների) լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնող հավատարմագրված լաբորատորիաները (կենտրոնները) ենթակա չեն ներառման մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում։
4.11. Հավատարմագրված լաբորատորիան (կենտրոնը), որն անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանվել է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխված կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու իրավունքի մասով, պարտավոր է կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային կամ զոոնոզ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման մասին և (կամ) այդ հիվանդությունների ախտորոշման մասին անհապաղ ծանուցել իր անդամ պետության լիազորված մարմնին և այն անդամ պետության լիազորված մարմնին, որի տարածքում վերցվել են կենսաբանական և (կամ) պաթոլոգիական նյութի փորձանմուշները (նմուշները)։»։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|