ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 մարտի 2019 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալով պարգևատրման կազմակերպչական հարցերի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալով պարգևատրելու կազմակերպչական հարցերի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 28 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի էսքիզը.
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի հավաստագրի էսքիզը։
2. Սահմանել, որ 2019 թվականին «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալների քանակը 610 հատ է՝ պարգևատրելու համար ոչ ավելի, քան՝
Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետությունից` 100 մարդու.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ 100 մարդու.
Եվրասիական տնտեսական միության դատարանից՝ 10 մարդու։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ԷՍՔԻԶ
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի
|
Ռաստրային պատկերի տեսքը՝ դիտանկյունը փոփոխելիս |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալը շրջանաձև է՝ 34 մմ տրամագծով, երկու կողմից ուռուցիկ կողեզրով։
Մեդալի (շրջանաձև մեդալիոնի) կենտրոնում դիմերեսին Եվրասիական տնտեսական միության խորհրդանշանի ռելիեֆային գունավոր պատկերն է։ Ռանտի երկայնքով առկա է երկու մակագրություն՝ կատարված ուղիղ քառակող տառատեսակով։ Վերևի մասում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ», միջին և ներքևի մասում «ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ»։ Վերին մակագրությունը կարդացվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, ներքևինը՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Գրառումների միջև կան շրջանաձև բաժանարարներ։
Մեդալի դարձերեսին կենտրոնական մասում առկա է ուռուցիկ տարր՝ «թաքնված» ձվաձև պատկերով։ Դրանում տարբեր դիտանկյուններից հաջորդաբար կարդացվում են «ԵԱՏՄ» տառերը և Միության խորհրդանշանի պատկերը։ «Թաքնված» պատկերներով ուռուցիկ տարրի վերևում և ներքևում կան դեկորատիվ դուրս ցցված տարրեր՝ վենզելներ։
Մեդալը կանթի և օղակի օգնությամբ միացվում է հնգանկյուն շերտաձողիկով, որը պատված է սպիտակ նեղ գծով բաժանված՝ հավասար լայնությամբ կապույտ և ոսկեգույն շերտագծերով սպիտակ մուարե ժապավենով։
Շերտաձողիկը պատրաստվում է ալյումինից։ Շերտաձողիկի ամրակը՝ գնդասեղ։
Մեդալը պատրաստվում է արծաթի ձուլվածքից՝ գալվանական ոսկյա պատվածքով։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ԷՍՔԻԶ
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրման համար» մեդալի հավաստագրի
Մասշտաբ 1:2
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|