ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
23 ապրիլի 2019 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
««Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների ԵՎ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) ԵՎ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի մասին
1. Հավանություն տալ ««Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու մասին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին
Հոդված 1
«Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները
1) տեքստում՝ նախաբանի առաջին պարբերությունից, 11-րդ հոդվածից և եզրափակիչ մասից բացի՝ համապատասխան թվով և հոլովով «կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով, «այդ կողմի» բառերը փոխարինել «այդ անդամ պետության» բառերով.
2) 1-ին հոդվածում՝
2-րդ ենթակետում «ընդունող կողմի» բառերը փոխարինել «ընդունող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)» բառերով.
4-րդ ենթակետում «Մաքսային միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում)» բառերը փոխարինել «կամ Միության անդամ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում)» բառերով
5-րդ ենթակետում «դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետման,» բառերից առաջ ավելացնել «Միության մաքսային սահմանով տեղափոխվող» բառերը․
3) 2-րդ հոդվածի առաջինից երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Անդամ պետությունների մաքսային մարմինները, փոխգործակցելով անդամ պետությունների իրավապահ և լիազորված մարմինների հետ, սույն պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան միջոցներ են ձեռնարկում Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ուղղությամբ։
Անդամ պետությունների մաքսային մարմինները կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման հսկողություն են իրականացնում՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկությունները՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմիններն իրականացնում են այդ հսկողությունը։
Եթե կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում իրականացնող անձը (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձ) ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների մասին հայտարարագրում չի նշում տեղեկություններ, որոնք նշելը պարտադիր է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, անդամ պետությունների մաքսային մարմինները, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, մերժում են ուղևորային մաքսային հայտարարագրի կամ ապրանքների մասին հայտարարագրի գրանցումը։».
4) 4-րդ հոդվածի տասներորդ պարբերությունից «Մաքսային միության մաքսային սահմանով» բառերը հանել
5) 5-րդ հոդվածում՝
առաջին պարբերությունում «Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող» բառերով
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
ութերորդ պարբերությունում՝
«լիազորված» բառը հանել
«ներկայացուցիչը» բառից հետո ավելացնել «, որի լիազորությունները հաստատվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը,» բառերը
«սեփականությունը» բառից հետո ավելացնել «(եկամուտը)» բառը
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
իններորդ պարբերությունում՝
«սեփականությունը» բառից հետո ավելացնել «(եկամուտը)» բառը
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
տասներորդ պարբերությունից «Մաքսային միության մաքսային սահմանով» բառերը հանել
6) 6-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ ««Կանխիկ գումարների և (կամ) դրամական գործիքների հայտարարագիր» ուղևորային մաքսային հայտարարագրի լրացուցիչ ձևում ներառված» բառերը փոխարինել «ուղևորային մաքսային հայտարարագրում նշված՝ մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին առնչվող» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով
7) 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Հոդված 8
Սույն պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։»
8) 10-րդ հոդվածում «Կողմերի համաձայնությամբ» բառերը փոխարինել «Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ» բառերով։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է քաղաքում 201 թվականի ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|