ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
16 ապրիլի 2019 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման որոշ հարցերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման որոշ հարցերի մասին
1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ 2019 թվականի մայիսի 15-ից ոչ ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինայի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ուղարկված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքների մասին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |