ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 ապրիլի 2019 թվականի

թիվ 74

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի միջև փոխըմբռնման մասին» հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովի միջև փոխըմբռնման մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովը (ԱԽՏՍՀ), այսուհետ՝ Կողմեր,

հաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը շարունակելու ձգտումը,

ճանաչելով ԱԽՏՍՀ-ի՝ որպես ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովի դերը՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելու հարցում՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման, միջազգային մակարդակով համաձայնեցված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում աջակցության ցուցաբերման և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական նորմերի բարելավմանն աջակցելու միջոցով,

ճանաչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև առևտրային և տնտեսական փոխգործակցության ամրապնդման և միջազգային առևտրի համակարգում դրանց ինտեգրման գործում՝ կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով,

հաշվի առնելով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 բանաձևով հաստատված՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար կայուն զարգացման բնագավառի օրակարգում շարադրված նպատակներին հասնելու կարևորությունը,

հաստատելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին, միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին հավատարմությունը,

հանգեցին փոխըմբռնման՝ հետևյալի վերաբերյալ.

1. Սույն հուշագրի նպատակներն են տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդումն ու մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար կայուն զարգացման բնագավառի օրակարգի իրագործմանն աջակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում՝

մակրոտնտեսական քաղաքականություն.

սպառողների իրավունքների պաշտպանություն.

առևտուր (այդ թվում՝ մաքսային և տնտեսական կարգավորում ու ստանդարտացում).

ներդրումներ և ձեռնարկատիրական գործունեության զարգացում. տրանսպորտ.

տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ,

սոցիալական զարգացում (այդ թվում՝ աշխատանքային միգրացիա). էներգետիկա.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։

2. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունը կիրականացվի հետևյալ եղանակներով՝

Կողմերի կողմից անցկացվող տարբեր միջոցառումներին մասնակցություն.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով վերլուծական և այլ նյութերի համատեղ նախապատրաստում.

համաժողովների, ֆորումների, սեմինարների, խորհրդակցությունների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացման համատեղ նախապատրաստում և կազմակերպում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով տեղեկատվության և փորձի փոխանակում:

3. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացնում են՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտը.

ԱԽՏՍՀ-ի կողմից՝ Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համար ենթատարածաշրջանային բաժանմունքը:

4. Կողմերը, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ կանցկացնեն սույն հուշագրի շրջանակներում համագործակցության արդյունքների գնահատման և դրա հետագա ամրապնդման նպատակով:

5. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում ցանկացած միջոցառում գրավոր ձևով համաձայնեցվում է Կողմերի կողմից:

6. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և չի հանգեցնում որևէ ֆինանսական պարտավորության։

7. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ Կողմերի միջև գրությունների փոխանակման միջոցով։

8. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հուշագրի կիրառումը կարող է երկարաձգվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

9. Կողմերից ցանկացածն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 2 ամիսը լրանալուց հետո: Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում սկսած միջոցառումներն ու նախագծերն ավարտին հասցնելու վրա։

 

Ստորագրված է ______ քաղաքում 20___ թվականի ____________ «_____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝

Միավորված ազգերի կազմակերպության
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան
տարածաշրջանի տնտեսական և սոցիալական
հարցերի հանձնաժողովի կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան