ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 հունիսի 2019 թվականի |
թիվ 105 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային առևտրային կենտրոնի միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագրի նախագծին (կից ներկայացվում է) և Ծրագրի կիրառման մասով ձևակերպել պայմանավորվածություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Վ. Օ. Նիկիշինայի և Միջազգային առևտրային կենտրոնի գործադիր տնօրեն Ա. Գոնսալեսի միջև նամակների փոխանակման միջոցով՝ հաշվի առնելով, որ նշված Ծրագիրը կսկսի կիրառվել վերջին փոխանակման նամակն ստանալու օրվանից: Նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում թույլ տալ կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային առևտրային կենտրոնի միջև 2019-2020 թվականների համագործակցության
|
Համագործակցության նպատակը
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու |
Միջազգային առևտրային կենտրոնում պատասխանատու կատարողը | |
|
1. Տեղեկատվության փոխանակումը և ծառայությունների առևտրի ու ներդրումների հարցերով միջազգային փորձի ուսումնասիրությունը (ներառյալ վիճակագրական տվյալները), ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պայմանների ստեղծումը |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
2. Գյուղատնտեսական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ մուտքի պայմանների մասին տեղեկատվության փոխանակում |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
3. Զարգացած և զարգացող երկրներում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աջակցության հարցերի շուրջ փորձի փոխանակում |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կայուն և ներառական տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծման հարցերի շուրջ փոխգործակցություն |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
5. Ինտեգրացիոն միավորումների մակարդակով արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման միջազգային փորձի ուսումնասիրման հարցերի շուրջ փոխգործակցություն |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
6. Ինտեգրացիոն միավորումներում արտահանմանը աջակցելու ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների օգտագործման համաշխարհային փորձի ուսումնասիրության հարցերի շուրջ փոխգործակցություն՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը և կանոնները, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը խթանելու համար |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ,
Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
7. Եվրասիական տնտեսական միության արտահանման աջակցության միասնական կենտրոնի ստեղծման հարցերի շուրջ հետազոտությունների անցկացում՝ փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ` առաջխաղացման նպատակով |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |
|
8. Միջազգային առևտրային կենտրոնի կողմից իրագործվող ոչ սակագնային կարգավորման միջոցների ծրագրի, տվյալների հավաքման և մշակման, առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցների քանակական գնահատման իրականացման միջազգային փորձի ուսումնասիրության հարցերի շուրջ փոխգործակցություն: Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական-վերլուծական համակարգերի գործիքների կատարելագործման շուրջ համատեղ հետազոտությունների անցկացում |
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ,
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ |
Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրի դեպարտամենտ,
Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,
Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ | |