ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 ապրիլի 2019 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման 2019 թվականի մանրամասնեցված պլանի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »          2019  թվականի

թիվ

քաղ.

 

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման 2019 թվականի մանրամասնեցված պլանի մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման 2019 թվականի մանրամասնեցված պլանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Մ. Գրիգորյան

 

Ի. Պետրիշենկո

 

Ա. Սմայիլով

 

Ժ. Ռազակով

 

Ա. Սիլուանով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի        ի

թիվ       որոշմամբ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆ

 

արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման

 

Միջոցառման անվանումը

Միջոցառումների ցանկի կետը*

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Ծրագրվող արդյունքը

1

2

3

4

5

1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացում

1.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագրության, այդ էտալոնային մոդելում ընդգրկված պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկի հաստատում՝ հաշվի առնելով վերազգային հատվածը

կետ 1.6

II–III եռամսյակներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)

Միության մարմնի ակտի նախագիծ

1.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակում, ներդրում և օպտիմալացում

կետ 1.7

     

1.2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման հայեցակարգերի լրամշակում

 

մեկ տարվա ընթացքում

անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») նախապատրաստում (թարմացում)՝ հաշվի առնելով Միության մարմինների ակտերը

 

մեկ տարվա ընթացքում

անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի տարրերին վերաբերող փորձնական նախագծերի իրագործում

 

մեկ տարվա ընթացքում

անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.4. Թվային մաքսատան ձևավորման նկատմամբ մոտեցումները սահմանող փաստաթղթի նախագծի նախապատրաստում

 

II–III եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

1.2.5. Անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում

 

IV եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծ (հայեցակարգ)

1.2.6. Անդամ պետությունների օդային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման վերլուծություն և եզրակացության նախապատրաստում

 

hուլիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, եզրակացություն

1.2.7. Անդամ պետությունների երկաթուղային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման վերլուծություն և եզրակացության նախապատրաստում

 

hուլիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, եզրակացություն

1.2.8. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումներ իրականացնելու թույլտվության տրված վկայագրերի մասին տեղեկատվության ձևաչափերի, կառուցվածքի և փոխանցման ընթացակարգի (B2G, G2G) միասնականացում

 

IV եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ մոտեցումների մոտարկում

2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների սահմանում

կետ 2.1

     

2.1.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էլեկտրոնային մոդելի ներդրմանն ուղղված գործիքների (կանոնակարգերի, ստանդարտների) ցանկի ձևավորում

 

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի հանձնարարականի նախագիծ

2.1.2. Բիզնես գործընթացների օպտիմալացման մասով միասնական մոտեցումների մշակում

 

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր

3. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

3.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից տեղեկությունների, ինչպես նաև Միության տարածքում ձևակերպվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով

կետ 3.2

     

3.1.1. Միության տվյալների մոդելի զարգացման շրջանակներում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ներդաշնակեցման համար գործիքների զարգացում՝ հաշվի առնելով տվյալների մոդելների ստեղծման և զարգացման բնագավառում փորձն ու առաջարկությունները, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԸՊԷԳԳԿ-ի (UN/CEFACT) և Համաշխարհային մաքսային կազմակերպության էլեկտրոնային փաստաթղթերի կառուցվածքների մասնագիրը

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության տեղեկատվական պորտալում հրապարակված՝ Միության տվյալների մոդել

3.2. Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) թեմատիկ բլոկներով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով սահմանված տեղեկությունների համաձայնեցված կազմով էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի կառուցվածքների մշակում և թարմացում

կետ 3.3

     

3.2.1. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով տրվող՝ ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների կառուցվածքի թարմացում և դրանց հաստատման ապահովում

 

III եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ

3.2.2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի «Արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին» թիվ 80 որոշման մեջ փոփոխությունների կատարում

 

մեկ տարվա ընթացքում, սակայն 2019 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ

3.3. Միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ անդամ պետությունների տարածքներում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից տեղեկությունների օգտագործում

կետ 3.4

     

3.3.1. Անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ապրանքների ծագման հավաստագրման և ստուգաճշտման էլեկտրոնային համակարգի գործունեության համար իրավական հիմքի ստեղծում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

համաձայնագրի նախագիծ

3.4. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների եզակի նույնականացման ապահովում

կետ 3.5

 

Հանձնաժողով, անդամ պետություններ

 

3.4.1. Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

«Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի մասին» համաձայնագրի նախագիծ, նույնականացման միասնական համակարգի ստեղծման մասին փաստաթղթերի նախագծեր

4. Տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում

4.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում շահագրգիռ անձանց և պետական մարմինների փոխգործակցության ընթացակարգերի միասնականացում

կետ 4.1

     

4.1.1. Էլեկտրոնային տեսքով B2G փոխգործակցության ընթացակարգերի իրագործմանը ներկայացվող միասնականացված պահանջների նախագծերի մշակում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

4.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերի օպտիմալացում

կետ 4.2

     

4.2.1. B2G միասնականացված ընթացակարգերի իրագործման ժամանակ «մեկ պատուհանի» սկզբունքն ապահովող՝ անդամ պետություններում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության (G2G) իրագործում

 

հունիս, դեկտեմբեր

անդամ պետություններ

հաշվետվություն

4.3. Միության շրջանակներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր ընթացակարգերի օպտիմալացում և իրագործում

կետ 4.3

     

4.3.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր այնպիսի գործընթացների ցանկում (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների ցանկ) փոփոխություններ կատարելու մասով առաջարկությունների հավաքագրում, վերլուծություն և համաձայնեցում, որոնք գործողության մեջ են դրված «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտերի նախագծեր

4.3.2. Ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների և այնպիսի ընդհանուր գործընթացների ցանկի իրագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի նախապատրաստում, որոնք կարող են գործողության մեջ դրվել «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտերի նախագծեր

4.3.3. Միության շրջանակներում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով

հաշվետվություն

4.3.4. Միության շրջանակներում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի անդամ պետությունների ազգային հատվածներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում

 

դեկտեմբեր

անդամ պետություններ

հաշվետվություն

4.4. Շահագրգիռ անձանց կողմից «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների օգտագործման ընթացակարգերի պարզեցում

կետ 4.4

     

4.4.1. B2G միասնականացված ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալիս և օգտագործելիս շահագրգիռ անձանց համար հավասար պայմանների ապահովման նպատակով էլեկտրոնային տեսքով B2G միասնականացված ընթացակարգերի կատալոգի թարմացում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

4.5. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորում և զարգացում

կետ 4.5

     

4.5.1. Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ներառելու համար տեղեկատուների և դասակարգիչների ձևավորում

4.5.1

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմինների ակտերի նախագծեր

5. Հասկացութային ապարատի ձևավորում

5.1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի վարում (թարմացում)

կետ 5.2

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

բառարանի հետ կապված առաջարկներ

6. Միջոցառումների պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմ (կառավարման մեխանիզմ)

6.1. Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում

կետ 6.5

     

6.1.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ 114 կարգադրությամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմի թարմացում

 

հունիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագիծ

7. Կազմակերպչական հարցեր

7.1. «Մեկ պատուհանի» մեխանիզմի մասսայականացում. աշխատանք ԶԼՄ-ների հետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) և հիմնական ուղղությունների իրագործման հարցերով բաց քննարկումների, սեմինարների, համաժողովների և կլոր սեղանների կազմակերպում

կետ 7.1

     

7.1.1. Կլոր սեղանների, աշխատանքային խմբերի, խորհրդակցությունների կամ այլ միջոցառումների անցկացում՝ «մեկ պատուհանի» մեխանիզմի իրագործվող ազգային ծրագրերը գործնականում ցուցադրելու համար

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

7.1.2. Բիզնես գործընթացների օպտիմալացման գործիքների քննարկման համար կլոր սեղանի անցկացում

 

սեպտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

7.2. Հիմնական ուղղությունների իրագործման մասով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում և հրապարակում

կետ 7.2

     

7.2.1. Հիմնական ուղղությունների իրագործման հարցերով թեմատիկ տեղեկատվական ռեսուրսի զարգացում Միության տեղեկատվական պորտալում

 

հունիս, դեկտեմբեր

Հանձնաժողով

հիմնական ուղղությունների իրագործման հարցերով թեմատիկ տեղեկատվական ռեսուրս Միության տեղեկատվական պորտալում

7.3. Աշխատանքային խմբի նիստերի կազմակերպում

       

7.3.1. Աշխատանքային խմբի նիստեր՝ համակարգող խորհրդի կազմով

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

նիստերի արձանագրություններ

7.3.2. Աշխատանքային խմբի նիստեր՝ առանձին թեմատիկ բլոկների կազմով

 

եռամսյակային

Հանձնաժողով, անդամ պետություններ

նիստերի արձանագրություններ

7.3.3. Հանձնաժողովի մասնագիտական դեպարտամենտների համար փաստաթղթերն էլեկտրոնային տեսքով ձևակերպելու և օգտագործելու հարցով խորհրդատվությունների անցկացում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով

նիստերի արձանագրություններ, «Փաստաթղթերն էլեկտրոնային տեսքով ձևակերպելը և օգտագործելը» թեմայով ներկայացում

7.4. Միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի աշխատանքի պլանի նախապատրաստում

 

hուլիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

աշխատանքային խմբի աշխատանքի պլան

7.5. Միջոցառումների պլանի կատարման 2020 թվականի մանրամասնեցված պլանի նախագծի նախապատրաստում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

 

______________________

* Նշվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի միջոցառումների ցանկի (XII բաժին) կետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան