ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 90
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

21 մայիսի 2019 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի 3-րդ կետին համապատասխան՝

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների պլանի նախագծին (կից ներկայացվում է) և ձևակերպել պլանի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Մ. Սուբբոտինի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Վ.Օ. Ռախմանինի միջև գրությունների փոխանակման միջոցով՝ նկատի առնելով այն, որ նշված պլանը կկիրառվի վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՊԼԱՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների

 

Համագործակցության նպատակը

Համագործակցության ձևը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատասխանատու կատարողը

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

I. Գյուղատնտեսություն

1. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մթերային շուկաների զարգացման կանխատեսումների ձևավորման մեթոդների ուսումնասիրում (արտադրություն, սպառում, առևտուր)

ՖԱՕ-ի միջոցառումներին (կլոր սեղաններին, սեմինարներին) ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

2. Գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման պետական աջակցության ծրագրերի իրականացման բնագավառում մոնիթորինգի միջազգային փորձի ուսումնասիրում և գիտելիքների փոխանակում

համատեղ միջոցառումներին

(կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

3 Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների և գյուղատնտեսական ծառայությունների մատակարարների (աշխատանքներ կատարողների) համար ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմաննների բարելավման հետ կապված փորձի փոխանակում՝ նորմատիվ իրավական կարգավորումը պարզեցնելու, թույլատրական պահանջներն ու ընթացակարգերը վերացնելու միջոցով

համատեղ միջոցառումներին

(կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

4. Պարենային և գյուղատնտեսական քաղաքանության բնագավառում իրավական ակտերի վերլուծություն՝ ագրոբիզնեսի վրա սննդի անվտանգության պահանջների ազդեցության տեսանկյունից

տեղեկատվության փոխանակում

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2020 թվական

5. Օրգանական արտադրանքի շրջանառության նորմատիվ իրավական կարգավորման պրակտիկայի մոնիթորինգ

համատեղ միջոցառումներին

(կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2021 թվական

6. Ագրոբիզնեսի վրա նորմատիվ իրավական կարգավորման ազդեցության գնահատում՝ ագրոպարենային համակարգերի ապրանքային շղթաներում ֆերմերների ներգրավվածությունն ապահովելու նպատակով

համատեղ միջոցառումներին

(կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2022-2023 թվականներ

7. ՖԱՕ-ի տարածաշրջանային (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) համաժողովներին և խորհրդակցություններին, այդ թվում՝ Եվրոպայի համար տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև տեխնիկական հանձնաժողովների նիստերին, ոչ պաշտոնական խորհդատվություններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն

ՖԱՕ-ի միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

8. ՖԱՕ-ի ղեկավար մարմինների նստաշրջաններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն

ՖԱՕ-ի միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

9. Ագրարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսության պետական աջակցության համաշխարհային փորձի ուսումնասիրում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ, անդամ պետություններ) փորձագետների համար համատեղ միջոցառումների, այդ թվում՝ ուսուցողական սեմինարների և դասընթացների կազմակերպում և անցկացում, ՖԱՕ-ի աջակցություն՝ ագրարարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսության պետական աջակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման հարցում

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

II. Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն

10. Բույսերի կարանտինի և պաշտպանության բնագավառում ՖԱՕ-ի շրջանակներում բուսասանիտարական միջոցառումների հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՄՀ) քարտուղարության և ԵՏՀ-ի միջև համագործակցության ամրապնդում՝ տարածքների բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով

անդամ պետությունների բույսերի պաշտպանության հարցերով ազգային կազմակերպությունների և բիզնես համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովների, ֆորումների, սեմինարների, խորհրդատվությունների, կլոր սեղանների և այլ միջոցառումների համատեղ նախապատրաստում և կազմակերպում, կարանտինային միջոցառումների կիրառման հարցերով տեղեկատվության, փորձի ու գիտելիքների փոխանակում, վերլուծական և ուսումնական նյութերի նախապատրաստում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն

2019-2023 թվականներ

11. ԵԱՏՄ-ում կիրառվող բուսասանիտարական միջոցառումների ներդաշնակեցում՝ «Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի (Հռոմ, 1951 թվական՝ 1997 թվականի խմբագրությամբ) դրույթների ու բուսասանիտարական միջոցառումների մասով միջազգային ստանդարտների հետ

բուսասանիտարական միջոցառումների մասով նոր միջազգային ստանդարտների մշակման և գործող ստանդարտների վերանայման հարցերով համատեղ առաջարկների նախապատրաստում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն

2019-2023 թվականներ

12. ԲՄՀ-ի նիստերին և ՖԱՕ-ի, ԲՄՀ-ի և բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների կողմից անցկացվող այլ միջոցառումներին ԵՏՀ-ի և անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն

ՖԱՕ-ի, ԲՄՀ-ի և բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների կողմից անցկացվող՝ բուսասանիտարական միջոցառումների կիրառման և ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջների կատարման, ինչպես նաև առևտրում չհիմնավորված վարչական խոչընդոտների վերացման հարցերով սեմինարներին, համաժողովներին, խորհրդակցություններին և այլ համատեղ միջոցառումներին ԵՏՀ-ի և անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն

2019-2023 թվականներ

13. Անդամ պետությունների՝ բույսերի պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներուժի զարգացում

անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ միջոցառումների, այդ թվում՝ բուսասանիտարական ռիսկի վերլուծության անցկացման, էլեկտրոնային բուսասանիտարական սերտիֆիկացման՝ պրակտիկայում ներդրման և թունաքիմիկատների՝ որպես բույսերի պաշտպանության համար կիրառվող միջոցների որակի և մնացորդային քանակի որոշման մասով վերլուծության անցկացման մեթոդիկաների ուսուցման հարցերով համատեղ միջոցառումների կազմակերպում և անցակցում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

14. Միջազգային առևտրի իրականացման ժամանակ բեռների բուսասանիտարական անվտանգության ապահովման բնագավառում տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցում

էլեկտրոնային բուսասանիտարական սերտիֆիկատների և էլեկտրոնային տեսքով կարևոր այլ փաստաթղթերի փոխանակմանը ներկայացվող պահանջների մշակման հարցերով համատեղ առաջարկների նախապատրաստում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն

2019-2023 թվականներ

15. Սերմնաբուծության ոլորտի զարգացում

համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում, այդ թվում՝ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (ՈւՊՈՎ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Սերմերի որակի ստուգման միջազգային ասոցիացիայի (ԻՍՏԱ) փորձագետներին մասնակցության համար ներգրավելու հարցում ՖԱՕ-ի աջակցություն՝ միջազգային պահանջների հիման վրա գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության բնագավառում անդամ պետությունների օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ առաջարկների ու առաջարկությունների նախապատրաստման նպատակով, ինչպես նաև գենաձևափոխված սերմերը որոշելու մասով վերլուծության անցկացման մեթոդիկաների ուսուցում

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

16. Գյուղատնտեսական բույսերի սերմեր արտադրողների համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների բարելավման փորձի փոխանակում

գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության բնագավառում միջազգային դասընթացների կազմակերպում և անցկացում, ՖԱՕ-ի միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

III. Բնական և կենսատեխնոլոգիական ռեսուրսներ՝ պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար

17 Օրգանական արտադրության սերտիֆիկացման, սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործում, անդամ պետություններում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հաշվառման հավաստիության և հետագծելիության համակարգերի ներդրում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձն ու միջազգային ստանդարտները

ՖԱՕ-ի կողմից անդամ պետություններին աջակցություն՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում իրենց օրենսդրական և նորմատիվ իրավական բազայի կատարելագործման հարցում, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի շուկայի ձևավորման և զարգացման հարցերով ՖԱՕ-ի միջոցառումներին և խորհրդատվական խորհրդակցություններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

18. Կենսատեխնոլոգիաների և գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների սելեկցիայի զարգացում

«Պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար նախատեսված բուսական գենետիկական ռեսուրսների մասին» 2001 թվականի նոյեմբերի 3-ի միջազգային պայմանագրի շրջանակներում ՖԱՕ-ի խորհրդատվական խորհդակցություններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

IV. Անասնաբուծություն և կենդանիների առողջության պահպանում

19. Կենդանիների հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզների կանխարգելում, ախտորոշում և դրանց դեմ պայքար

կենդանիների հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզների կանխարգելման, ախտորոշման և դրանց դեմ պայքարի հարցերով տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

20. Կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովում

անդամ պետություններում կենդանիների նույնականացման և գրանցման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հետագծելիության համակարգը կատարելագործելու նպատակով տեղեկատվության, փորձի ու գիտելիքների փոխանակում, փորձի փոխանակման, այդ թվում՝ կենդանական ծագման հումքի և սննդամթերքի մեջ անասնաբուժական պատրաստուկների, հորմոնների, աճի խթանիչների, դիօքսինների, կոնսերվանտների և այլ վնասակար նյութերի մնացորդային քանակի որոշման մասով վերլուծություն անցկացնելու մեթոդիկաների ուսուցման փորձի փոխանակման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ

2019-2023 թվականներ

21. Տեղեկատվության փոխանակում և փոխգործակցություն Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի հետ

ռիսկերի գնահատման արդյունքների փոխանակում անդամ պետությունների ու Եվրոպական միության երկրների միջև, ՖԱՕ-ի կողմից անդամ պետություններին աջակցություն՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում տարածաշրջանային պլանավորման և համագործակցության հարցում, ԵԱՏՄ-ում սահմանված պահանջների ներդաշնակեցման հետ կապված տեղեկատվության փոխանակում և հարցերի քննարկում՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում Կոդեքս Ալիմենտարիուսի նորմերն և ստանդարտները, ինչպես նաև գիտական խորհրդատվությունների և սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման անցկացում, հակամանրէային դիմադրողականությանը, գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործմանը, այդ թվում՝ հակամանրէային պատրաստուկների՝ սննդամքերք ներթափանցմանը հակազդում

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի՝ Եվրոպայի հարցերով ՖԱՕ-ի/ԱՀԿ-ի համակարգող կոմիտե

2019-2023 թվականներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան