ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 մայիսի 2019 թվականի |
թիվ 90 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՀՈՒՇԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի 3-րդ կետին համապատասխան՝
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների պլանի նախագծին (կից ներկայացվում է) և ձևակերպել պլանի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Մ. Սուբբոտինի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Վ.Օ. Ռախմանինի միջև գրությունների փոխանակման միջոցով՝ նկատի առնելով այն, որ նշված պլանը կկիրառվի վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՊԼԱՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին» 2013 թվականի նոյեմբերի 12-ի հուշագրի իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների
|
Համագործակցության նպատակը |
Համագործակցության ձևը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատասխանատու կատարողը |
Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) պատասխանատու կատարողը |
Կատարման ժամկետը |
|
I. Գյուղատնտեսություն | ||||
|
1. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մթերային շուկաների զարգացման կանխատեսումների ձևավորման մեթոդների ուսումնասիրում (արտադրություն, սպառում, առևտուր) |
ՖԱՕ-ի միջոցառումներին (կլոր սեղաններին, սեմինարներին) ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
2. Գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման պետական աջակցության ծրագրերի իրականացման բնագավառում մոնիթորինգի միջազգային փորձի ուսումնասիրում և գիտելիքների փոխանակում |
համատեղ միջոցառումներին (կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
3 Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների և գյուղատնտեսական ծառայությունների մատակարարների (աշխատանքներ կատարողների) համար ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմաննների բարելավման հետ կապված փորձի փոխանակում՝ նորմատիվ իրավական կարգավորումը պարզեցնելու, թույլատրական պահանջներն ու ընթացակարգերը վերացնելու միջոցով |
համատեղ միջոցառումներին (կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
4. Պարենային և գյուղատնտեսական քաղաքանության բնագավառում իրավական ակտերի վերլուծություն՝ ագրոբիզնեսի վրա սննդի անվտանգության պահանջների ազդեցության տեսանկյունից |
տեղեկատվության փոխանակում |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2020 թվական |
|
5. Օրգանական արտադրանքի շրջանառության նորմատիվ իրավական կարգավորման պրակտիկայի մոնիթորինգ |
համատեղ միջոցառումներին (կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2021 թվական |
|
6. Ագրոբիզնեսի վրա նորմատիվ իրավական կարգավորման ազդեցության գնահատում՝ ագրոպարենային համակարգերի ապրանքային շղթաներում ֆերմերների ներգրավվածությունն ապահովելու նպատակով |
համատեղ միջոցառումներին (կլոր սեղաններին, սեմինարներին) մասնակցություն |
Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2022-2023 թվականներ |
|
7. ՖԱՕ-ի տարածաշրջանային (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) համաժողովներին և խորհրդակցություններին, այդ թվում՝ Եվրոպայի համար տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև տեխնիկական հանձնաժողովների նիստերին, ոչ պաշտոնական խորհդատվություններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն |
ՖԱՕ-ի միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
8. ՖԱՕ-ի ղեկավար մարմինների նստաշրջաններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն |
ՖԱՕ-ի միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
9. Ագրարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսության պետական աջակցության համաշխարհային փորձի ուսումնասիրում |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ, անդամ պետություններ) փորձագետների համար համատեղ միջոցառումների, այդ թվում՝ ուսուցողական սեմինարների և դասընթացների կազմակերպում և անցկացում, ՖԱՕ-ի աջակցություն՝ ագրարարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսության պետական աջակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման հարցում |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
II. Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն | ||||
|
10. Բույսերի կարանտինի և պաշտպանության բնագավառում ՖԱՕ-ի շրջանակներում բուսասանիտարական միջոցառումների հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՄՀ) քարտուղարության և ԵՏՀ-ի միջև համագործակցության ամրապնդում՝ տարածքների բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով |
անդամ պետությունների բույսերի պաշտպանության հարցերով ազգային կազմակերպությունների և բիզնես համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովների, ֆորումների, սեմինարների, խորհրդատվությունների, կլոր սեղանների և այլ միջոցառումների համատեղ նախապատրաստում և կազմակերպում, կարանտինային միջոցառումների կիրառման հարցերով տեղեկատվության, փորձի ու գիտելիքների փոխանակում, վերլուծական և ուսումնական նյութերի նախապատրաստում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն |
2019-2023 թվականներ |
|
11. ԵԱՏՄ-ում կիրառվող բուսասանիտարական միջոցառումների ներդաշնակեցում՝ «Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի (Հռոմ, 1951 թվական՝ 1997 թվականի խմբագրությամբ) դրույթների ու բուսասանիտարական միջոցառումների մասով միջազգային ստանդարտների հետ |
բուսասանիտարական միջոցառումների մասով նոր միջազգային ստանդարտների մշակման և գործող ստանդարտների վերանայման հարցերով համատեղ առաջարկների նախապատրաստում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն |
2019-2023 թվականներ |
|
12. ԲՄՀ-ի նիստերին և ՖԱՕ-ի, ԲՄՀ-ի և բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների կողմից անցկացվող այլ միջոցառումներին ԵՏՀ-ի և անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն |
ՖԱՕ-ի, ԲՄՀ-ի և բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների կողմից անցկացվող՝ բուսասանիտարական միջոցառումների կիրառման և ներմուծող երկրների բուսասանիտարական պահանջների կատարման, ինչպես նաև առևտրում չհիմնավորված վարչական խոչընդոտների վերացման հարցերով սեմինարներին, համաժողովներին, խորհրդակցություններին և այլ համատեղ միջոցառումներին ԵՏՀ-ի և անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն, խորհրդատվական փոխգործակցություն |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն |
2019-2023 թվականներ |
|
13. Անդամ պետությունների՝ բույսերի պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներուժի զարգացում |
անդամ պետությունների՝ բույսերի կարանտինի ու պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ միջոցառումների, այդ թվում՝ բուսասանիտարական ռիսկի վերլուծության անցկացման, էլեկտրոնային բուսասանիտարական սերտիֆիկացման՝ պրակտիկայում ներդրման և թունաքիմիկատների՝ որպես բույսերի պաշտպանության համար կիրառվող միջոցների որակի և մնացորդային քանակի որոշման մասով վերլուծության անցկացման մեթոդիկաների ուսուցման հարցերով համատեղ միջոցառումների կազմակերպում և անցակցում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
14. Միջազգային առևտրի իրականացման ժամանակ բեռների բուսասանիտարական անվտանգության ապահովման բնագավառում տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցում |
էլեկտրոնային բուսասանիտարական սերտիֆիկատների և էլեկտրոնային տեսքով կարևոր այլ փաստաթղթերի փոխանակմանը ներկայացվող պահանջների մշակման հարցերով համատեղ առաջարկների նախապատրաստում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, ԲՄՀ-ի քարտուղարություն |
2019-2023 թվականներ |
|
15. Սերմնաբուծության ոլորտի զարգացում |
համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում, այդ թվում՝ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (ՈւՊՈՎ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Սերմերի որակի ստուգման միջազգային ասոցիացիայի (ԻՍՏԱ) փորձագետներին մասնակցության համար ներգրավելու հարցում ՖԱՕ-ի աջակցություն՝ միջազգային պահանջների հիման վրա գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության բնագավառում անդամ պետությունների օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ առաջարկների ու առաջարկությունների նախապատրաստման նպատակով, ինչպես նաև գենաձևափոխված սերմերը որոշելու մասով վերլուծության անցկացման մեթոդիկաների ուսուցում |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
16. Գյուղատնտեսական բույսերի սերմեր արտադրողների համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանների բարելավման փորձի փոխանակում |
գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության բնագավառում միջազգային դասընթացների կազմակերպում և անցկացում, ՖԱՕ-ի միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
III. Բնական և կենսատեխնոլոգիական ռեսուրսներ՝ պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար | ||||
|
17 Օրգանական արտադրության սերտիֆիկացման, սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործում, անդամ պետություններում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հաշվառման հավաստիության և հետագծելիության համակարգերի ներդրում՝ հաշվի առնելով համաշխարհային փորձն ու միջազգային ստանդարտները |
ՖԱՕ-ի կողմից անդամ պետություններին աջակցություն՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում իրենց օրենսդրական և նորմատիվ իրավական բազայի կատարելագործման հարցում, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի շուկայի ձևավորման և զարգացման հարցերով ՖԱՕ-ի միջոցառումներին և խորհրդատվական խորհրդակցություններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտ, Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
18. Կենսատեխնոլոգիաների և գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների սելեկցիայի զարգացում |
«Պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար նախատեսված բուսական գենետիկական ռեսուրսների մասին» 2001 թվականի նոյեմբերի 3-ի միջազգային պայմանագրի շրջանակներում ՖԱՕ-ի խորհրդատվական խորհդակցություններին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցություն |
Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
IV. Անասնաբուծություն և կենդանիների առողջության պահպանում | ||||
|
19. Կենդանիների հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզների կանխարգելում, ախտորոշում և դրանց դեմ պայքար |
կենդանիների հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզների կանխարգելման, ախտորոշման և դրանց դեմ պայքարի հարցերով տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
20. Կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովում |
անդամ պետություններում կենդանիների նույնականացման և գրանցման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հետագծելիության համակարգը կատարելագործելու նպատակով տեղեկատվության, փորձի ու գիտելիքների փոխանակում, փորձի փոխանակման, այդ թվում՝ կենդանական ծագման հումքի և սննդամթերքի մեջ անասնաբուժական պատրաստուկների, հորմոնների, աճի խթանիչների, դիօքսինների, կոնսերվանտների և այլ վնասակար նյութերի մնացորդային քանակի որոշման մասով վերլուծություն անցկացնելու մեթոդիկաների ուսուցման փորձի փոխանակման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ |
2019-2023 թվականներ |
|
21. Տեղեկատվության փոխանակում և փոխգործակցություն Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի հետ |
ռիսկերի գնահատման արդյունքների փոխանակում անդամ պետությունների ու Եվրոպական միության երկրների միջև, ՖԱՕ-ի կողմից անդամ պետություններին աջակցություն՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում տարածաշրջանային պլանավորման և համագործակցության հարցում, ԵԱՏՄ-ում սահմանված պահանջների ներդաշնակեցման հետ կապված տեղեկատվության փոխանակում և հարցերի քննարկում՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության բնագավառում Կոդեքս Ալիմենտարիուսի նորմերն և ստանդարտները, ինչպես նաև գիտական խորհրդատվությունների և սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման անցկացում, հակամանրէային դիմադրողականությանը, գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործմանը, այդ թվում՝ հակամանրէային պատրաստուկների՝ սննդամքերք ներթափանցմանը հակազդում |
Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ, Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտ |
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ, Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի՝ Եվրոպայի հարցերով ՖԱՕ-ի/ԱՀԿ-ի համակարգող կոմիտե |
2019-2023 թվականներ |