ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 հունվարի 2019 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու վերաբերյալ տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին հոդվածում «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների (այսուհետ՝ Կողմերի պետությունների մաքսային ծառայություններ)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային իրավահարաբերությունները կանոնակարգող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի (այսուհետ՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրեր ու ակտեր)» բառերով, «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
2) 2-րդ հոդվածում «Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմին) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով» բառերով.
3) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 3
Միավորված կոլեգիան գլխավորում է անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավարների թվից Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվող նախագահը (այսուհետ՝ նախագահ): Նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են անդամ պետությունների թվին հավասար քանակով` բացառությամբ նախագահի ներկայացրած անդամ պետության:
Սույն պայմանագրի նպատակներով անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն են Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Դաշնային մաքսային ծառայությունը:
Նախագահը և նրա տեղակալներն ընտրվում են մեկ տարի ժամկետով: Միավորված կոլեգիայի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել:
Միավորված կոլեգիայի նիստերը վարում է նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը կամ Միավորված կոլեգիայի անդամներից մեկը՝ նախագահի հանձնարարությամբ:
Միավորված կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև Միավորված կոլեգիայի՝ անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավար աշխատակիցներ հանդիսացող անդամները, որպես կանոն, անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կոլեգիաների անդամների թվից՝ հաշվի առնելով անդամ պետության յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմնի հավասար ներկայացվածությունը:
Միավորված կոլեգիայի աշխատակարգը սահմանվում է Միավորված կոլեգիայի քննարկման արդյունքների հիման վրա նախագահի կողմից հաստատվող ընթացակարգային կանոններով:
Մաքսային կարգավորում իրականացնելու լիազորություններն այլ մարմնի փոխանցելու կամ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի անվանումը փոփոխելու դեպքում անդամ պետության համապատասխան կենտրոնական մաքսային մարմինը դիվանագիտական ուղիներով այդ մասին անհապաղ տեղեկացնում է անդամ պետությունների մյուս կենտրոնական մաքսային մարմիններին:».
4) 4-րդ հոդվածում՝
առաջին նախադասությունը «անցկացվում են» բառից հետո լրացնել «, որպես կանոն,» բառերով.
երկրորդ նախադասության մեջ «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
5) 5-րդ հոդվածում՝
երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անդամ պետությունների մաքսային մարմինների գործունեության համակարգումը,
մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի մշակման գործում մասնակցությունը,».
չորրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
հինգերորդ պարբերությունում «մաքսային ձևակերպման և» բառերը փոխարինել «մաքսային գործառնությունների կատարման ու անցկացման» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.
վեցերորդ պարբերությունում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
6) 6-րդ հոդվածում՝
երկրորդ պարբերությունը հանել.
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,».
չորրորդ պարբերությունը հանել.
հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միության իրավունքի մաս կազմող ակտերի իրականացման հարցում աջակցությունը,».
վեցերորդ պարբերությունում «Մաքսային միությունում մաքսային կարգավորման այն նորմերի միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է Կողմերի պետությունների մաքսային մարմիններին» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության և անդամ պետությունների օրենսդրության միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով.
յոթերորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Մաքսային միությունում» բառերը փոխարինել «Միությունում» բառով.
ութերորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
իններորդ պարբերությունում «Մաքսային միությունում մաքսային հարաբերությունները կարգավորող ակտերի» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
տասներորդ և տասնմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«մաքսային կարգավորման ոլորտում Միության զարգացման ծրագրերի մշակման նախաձեռնումը և դրանց մշակման ու իրականացման գործում մասնակցությունը.
Միությունում մաքսային կարգավորման կատարելագործման, մաքսային գործառնությունների կատարման կարգի և մաքսային փաստաթղթերի ձևերի միասնականացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը,».
տասներեքերորդ պարբերությունում՝
«Կողմերի պետությունների մաքսային ծառայություններին» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով.
«երկիրը» բառը հանել.
տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«մաքսային հայտարարագրման ու ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության և մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման կարգի մշակման և կատարելագործման վերաբերյալ առաջարկների քննարկումը և նախապատրաստումը,».
տասնհինգերորդ պարբերությունում՝
«կարգի» բառից հետո ավելացնել «անցկացման» բառը.
«Մաքսային միության անդամ պետություններում» բառերը փոխարինել «անդամ պետություններում» բառերով.
տասնվեցերորդ պարբերությունում «մաքսային հսկողության ձևերի և մեթոդների» բառերը փոխարինել «մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների» բառերով.
տասնյոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման միասնականացված կարգի ու պայմանների և այդ ապրանքների մասով միասնականացված մաքսային գործառնությունների կատարման դիտանցումը,».
տասնութերորդ պարբերությունը հանել.
տասնիններորդ պարբերությունում՝
«և առաջարկությունների մշակումը» բառերը հանել.
«Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
քսաներորդ և քսանմեկերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների ու դրամական գործիքների տեղափոխման կարգի պահպանման նկատմամբ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հսկողության իրականացման, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից արժութային կարգավորման ու արժութային հսկողության ոլորտում այլ գործառույթների կատարման համակարգումը,
անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կազմակերպումը մաքսանենգության, այլ այնպիսի հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների դեմ պայքարի գործում, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է անդամ պետությունների մաքսային մարմիններին, ինչպես նաև այնպիսի իրավախախտումների (խախտումների) դեմ պայքարի գործում, որոնց մասով անդամ պետությունների մաքսային մարմինները վարում են վարչական վարույթ (իրականացնում են վարույթ),».
քսաներկուերորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով.
քսաներեքերորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
քսանչորսերորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «Կողմերի պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի» բառերը փոխարինել «անդամ պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի» բառերով, «Կողմերի պետությունների քաղաքացիների» բառերը փոխարինել «անդամ պետությունների քաղաքացիների» բառերով.
քսանհինգերորդ պարբերությունում «Կողմերի պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
քսանվեցերորդ պարբերությունում «Կողմերի» բառը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.
քսանյոթերորդ պարբերությունում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով։
7) 7-րդ հոդվածում՝
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«իր իրավասության սահմաններում մշակելու ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման կարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ,».
երրորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով.
չորրորդ պարբերությունում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով.
հինգերորդ պարբերությունում «Մաքսային միությունում» բառերը փոխարինել «Միությունում» բառով.
վեցերորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայություններին» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմիններին» բառերով, «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի դրույթների» բառերով.
յոթերորդ պարբերությունը «մաքսային մարմինները» բառերից առաջ լրացնել «անդամ պետությունների» բառերով.
ութերորդ պարբերությունը լրացնել «, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի» բառերով.
իններորդ պարբերությունը հանել.
տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«օգտվելու այլ իրավունքներից՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան:».
8) 9-րդ հոդվածում՝
առաջին պարբերությունում «Մաքսային միության յուրաքանչյուր անդամ պետությունն» բառերը փոխարինել «յուրաքանչյուր անդամ պետություն» բառերով.
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են նախագահի և նրա տեղակալների կողմից:».
երկրորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Միավորված կոլեգիայի նիստին նախագահի (նախագահի տեղակալի) բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են Միավորված կոլեգիայի՝ համապատասխան անդամ պետության անդամի կողմից՝ ներկայացվող անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի ղեկավարի կողմից իրեն տրամադրված լիազորությունների սահմաններում:».
երրորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային մարմինների» բառերը փոխարինել «անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «Կողմերի պետություններից» բառերը փոխարինել «անդամ պետություններից» բառերով.
9) 10-րդ հոդվածում՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
չորրորդ պարբերությունում «ուղարկող Կողմը» բառերը փոխարինել «ուղարկող անդամ պետությունը» բառերով.
10) 14-րդ հոդվածը լրացնել «և հանդիսանում սույն պայմանագրի անբաժանելի մասը» բառերով.
11) 15-րդ հոդվածում «Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է ______________ քաղաքում 201__ թվականի _________ ____-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից` |